01/06/2026
Սույն թ․ հունիսի 3-ին, ժամը 16։30-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան սրահում տեղի կունենա Դր․ Հարություն Արմենյանի կյանքին և ժառանգությանը նվիրված միջոցառումը։
Դոկտոր Հարություն Արմենյանը նշանակալի և մնայուն հետք է թողել Հայաստանի հանրային առողջապահության, ոլորտի կրթության և Հայաստանի ամերիկյան համալսարանի պատմության մեջ։ Նրա տեսլականը, առաջնորդությունը և անսպառ նվիրումը նպաստել են հաստատությունների ու նախաձեռնությունների ձևավորմանը, որոնք շարունակում են ծառայել հասարակության բարօրությանը։ Դոկտոր Արմենյանի հարուստ մասնագիտական և մարդկային ժառանգությունը մինչ օրս ոգեշնչում է առողջապահության, կրթության և գիտության ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչների։
Միջոցառումն անգլերեն է, տրամադրվելու է անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանություն։
The American University of Armenia (AUA) invites you to celebrate the extraordinary life of Dr. Haroutune K. Armenian.