Արմենիա ԲԿ / Armenia MC

Արմենիա ԲԿ / Armenia MC Multi-field hospital, polyclinic, diagnostic center

«Արմենիա» ՀԲԿ-ն Հայաստանի ամենամեծ բժշկական հիմնարկներից մեկն է: «Արմենիա» ՀԲԿ-ն բազմապրոֆիլ հաստատություն է, բաղկացած 23 բաժանմունքներից։ «Արմենիա» ՀԲԿ-ի նպատակն է բարձրացնել բժշկական ծառայությունների որակը, և ոչ միայն ապահովել համակարգի ներկա վիճակը այլ նաև լավացնել այն և դարձնել լավագույններից մեկը: “Արմենիա» ՀԲԿ-ն հիմնվում է բարձր հմտությամբ օժտված իր բուժանձնակազմի և տասնյակ տարիների ընթացքում ստեղծած հեղինակության վրա:

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում օպերատորների` (տղա և աղջիկ) առողջության ապահովագրության բաժնում աշխատելու համար։Թե...
24/07/2026

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում օպերատորների` (տղա և աղջիկ) առողջության ապահովագրության բաժնում աշխատելու համար։
Թեկնածուին ներկայացվող պահանջները.
✅ բարձրագույն կրթություն
✅ աշխատանքային փորձը ապահովագրության ոլորտում ցանկալի է,
✅ համակարգչային ծրագրերի հետ աշխատելու հմտություններ,
✅ հաղորդակցման բարձր մակարդակ,
✅ պլանավորման, կազմակերպչական հմտություններ։

☑️ Ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել
📩 [email protected] էլ. հասցեին:
Հեռ․՝ +374 43 63 73 43, +37410318-166՝ երկ-ուրբ՝ 10։00-16։00
🏥Հասցե. ՀՀ, Երևան, փող. Մարգարյան 6

Կվինկեի այտուցԿվինկեի կամ անգիոնևրոտիկ այտուցը սուր ալերգիկ ռեակցիա է, որի ժամանակ արյան հեղուկ մասը դուրս է գալիս դեպի ...
21/07/2026

Կվինկեի այտուց

Կվինկեի կամ անգիոնևրոտիկ այտուցը սուր ալերգիկ ռեակցիա է, որի ժամանակ արյան հեղուկ մասը դուրս է գալիս դեպի շրջակա հյուսվածքներ՝ առաջացնելով այտուց: Այն զարգանում է ալերգենի հետ կրկնակի կապի դեպքում: Ռեակցիայի հիմքում ընկած է իմունային համակարգի ակտիվացումը, երբ արտադրվում են բորբոքային մեդիատորներ:

Այդ նյութերի ազդեցությամբ լայնանում են անոթները, բարձրանում է նրանց թափանցելիությունը և ակտիվանում են նեյտրոֆիլները: Հենց դա էլ նպաստում է մազանոթներից մեծ քանակի արյան հեղուկ մասի դուրս գալուն և այտուցների առաջացմանը:

✅ Պատճառից կախված տարբերում են անգիոնևրոտիկ այտուցի երեք տեսակ...⬇️
https://www.armeniamedicalcenter.am/arm/news.more/576/

-
-

_________________________
🏥Հասցե. ՀՀ, Երևան, փող. Մարգարյան 6

Կվինկեի կամ անգիոնևրոտիկ այտուցը սուր ալերգիկ ռեակցիա է, որի ժամանակ արյան հեղուկ մասը դուրս է գալիս դեպի շրջակա հյուսվածքներ՝ առաջացնելով այտուց: Այն զարգանում է ...

«Արմենիա» բժշկական կենտրոնի դուպլեքս ծառայության ղեկավար, բժիշկ-ռադիոլոգ Սամվելուհի Ջհանգիրյանը մասնակցում է Եվրոպական ո...
17/07/2026

«Արմենիա» բժշկական կենտրոնի դուպլեքս ծառայության ղեկավար, բժիշկ-ռադիոլոգ Սամվելուհի Ջհանգիրյանը մասնակցում է Եվրոպական ուլտրաձայնային բժշկության և կենսաբանության ֆեդերացիայի (EFSUMB) 36-րդ միջազգային EUROSON 2026 կոնգրեսին, որը կայանում է Լեհաստանի Լյուբլին քաղաքում՝ հունիսի 11–14-ը:

Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են ուլտրաձայնային ախտորոշման ոլորտի նորագույն գիտական ձեռքբերումները, ժամանակակից կլինիկական մոտեցումներն ու միջազգային փորձը։ Մասնակցությունը կարևոր հնարավորություն էր մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործման, միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման և լավագույն փորձը կլինիկական աշխատանքում կիրառելու համար՝ նպաստելով պացիենտներին մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ … 
https://www.armeniamedicalcenter.am/arm/news.more/599/


_________________________
Հասցե. ՀՀ, Երևան, փող. Մարգարյան 6

❤️ Առիթմիա. ի՞նչ անել սուր նոպայի ժամանակԱռիթմիան – սրտի կծկումների ռիթմի` հաճախականության, ինտենսիվության, պարբերականու...
03/07/2026

❤️ Առիթմիա. ի՞նչ անել սուր նոպայի ժամանակ

Առիթմիան – սրտի կծկումների ռիթմի` հաճախականության, ինտենսիվության, պարբերականության ցանկացած խանգարումն է։
ℹ️ Այն ինքնուրուն հիվանդություն չի համարվում, այլ տարբեր հիվանդությունների կամ վիճակների ախտանիշ է։

⚠️ Առիթմիան կարող է առաջանալ՝
- սրտային ախտահարումների պատճառով
- այլ հիվանդությունների (օր.` հիպերթիրեոզ) հետևանքով
- գերհոգնածության
- սթրեսի
- ալկոհոլի օգտագործման արդյունքում

💡 Առիթմիան կարող է ի հայտ գալ նաև առողջ մարդու մոտ։

📌 Առիթմիայի տեսակները շատ են և որոշվում են սրտի աշխատանքի խանգարման մեխանիզմով․..

🚑 Առիթմիայի նոպայի ժամանակ առաջին օգնությունը`
- տախիկարդիայի ժամանակ,
- բրադիկարդիայի ժամանակ,
- գիտակցության կորստի ժամանակ...

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ … ⤵️
https://www.armeniamedicalcenter.am/arm/news.more/593/
#առիթմիա
#տախիկարդիա
#բրադիկարդիա




_________________________
🏥Հասցե. ՀՀ, Երևան, փող. Մարգարյան 6

Առիթմիան սրտի կծկումների ռիթմի` հաճախականության, ինտենսիվության, պարբերականության ցանկացած խանգարումն է: Այն ինքնուրուն հիվանդություն չի համարվում, այլ տարբեր հի...

Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում՝✅ վիրահատարանի բուժքույրերի✅ բուժքույր- անեսթեզիստների ✅ մայրապետերի☑️ Ինքնակենսագր...
29/06/2026

Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում՝

✅ վիրահատարանի բուժքույրերի
✅ բուժքույր- անեսթեզիստների
✅ մայրապետերի

☑️ Ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել
📩 [email protected] էլ. հասցեին:
‼ Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝
📞 +374 94 376040
(10։00-16։00, երկ.- ուրբ.)



#բուժքույր
#անեստեզիոլոգ
#աշխատանք
______________

💊 Ծերությունը և դեղերըՏարեցներն «առանձնահատուկ կերպով» են հիվանդանում👵🏻 Երբ գալիս է ծերությունը...🏥 Դեղատների հաճախորդնե...
19/06/2026

💊 Ծերությունը և դեղերը
Տարեցներն «առանձնահատուկ կերպով» են հիվանդանում

👵🏻 Երբ գալիս է ծերությունը...

🏥 Դեղատների հաճախորդների մեջ տարեց մարդիկ շատ են։ Նրանցից շատերը դժվարանում են անգամ հասնել բժշկի մոտ, այդ պատճառով հաճախ անմիջապես դիմում են դեղատուն՝ դեղագործին խնդրելով խորհուրդ տալ կամ նշանակել բուժում։

⚠️ Սակայն «տարիքով» մարդու համար որևէ դեղամիջոց առաջարկելուց առաջ անհրաժեշտ է միշտ հաշվի առնել՝
🩺 Տարեցների առողջական վիճակը պահանջում է առանձնահատուկ հոգատար և անհատական մոտեցում։

💡 Հիշեք․ ծերացած օրգանիզմի վրա անգամ երկար տարիներ հայտնի և սովորական դեղամիջոցի ազդեցությունը կարող է լինել անկանխատեսելի։

🌿 Հետևաբար՝ յուրաքանչյուր դեղամիջոց պետք է ընտրվի խիստ զգուշությամբ, բժշկի հսկողությամբ և միայն բժշկական ցուցումով։

Ավելին կարդալ` սեղմելով հղումը`
https://www.armeniamedicalcenter.am/arm/news.more/596/

#ծերություն
#դեղեր
#պոլիպրագմազիա
#հերիաթրիա


_________________________
🏥Հասցե. ՀՀ, Երևան, փող. Մարգարյան 6

Դեղատան հաճախորդների մեջ քիչ չեն տարեցները։ Նրանց մեծ մասը դժվարանում է անգամ բժշկի մոտ հասնել, այդ պատճառով էլ նրանք անմիջապես գալիս են դեղատուն և դեղաբանին խնդրո...

ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիաՈւռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղց...
16/06/2026

ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա

Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով: Հաստ և ուղիղ աղիների չարորակ գոյացությունների առաջացումը հնարավոր է կանխել, եթե ժամանակին հայտնաբերվեն պոլիպները:

Այդ նպատակի համար հիանալի հետազոտություն է հաստ աղու կոլոնոսկոպիան, ինչն ինվազիվ միջանտություն է և բուժառուների կողմից տհաճությամբ է ընդունվում: Ներկայում շատ տարածված հետազոտություն է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ):

Կոլոնոսկոպիայի և ՄՌՏ-ի տարբերությունը...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ … ⤵️
https://www.armeniamedicalcenter.am/arm/for.patient.article.more/474/
-


_______________________________________
🏥Հասցե. ՀՀ, Երևան, փող. Մարգարյան 6
☎️ Տեղեկատու. +374 10 31 81 90
⏳(աշխատանքային ժամեր. 9:00 - 16:00)
☎️ Ընդունարան, շտապօգնություն. 81 03
📧 [email protected] Показать меньше

Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում՝✅ վիրահատարանի բուժքույրերի✅բուժքույր- անեսթեզիստների ☑️ Ինքնակենսագրականը (CV) կար...
15/06/2026

Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում՝

✅ վիրահատարանի բուժքույրերի
✅բուժքույր- անեսթեզիստների

☑️ Ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել
📩 [email protected] էլ. հասցեին:
‼ Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝
📞 +374 94 376040
(10։00-16։00, երկ.- ուրբ.)



#բուժքույր
#անեստեզիոլոգ
#աշխատանք
_______________________
🏥Հասցե. ՀՀ, Երևան, փող. Մարգարյան 6

Սրտի անոթների շունտավորումՇունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստակ...
05/06/2026

Սրտի անոթների շունտավորում

Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար: Բնական շունտավորման դեպքում շունտը սեփական անոթի հատված է, իսկ արհեստականի ժամանակ՝ սիլիկոնային պրոթեզ կամ կենդանու անոթի հատված:

Կորոնար շունտավորումն իրականացվում է անևրիզմայի, սրտի իշեմիկ հիվանդության, աթերոսկլերոզի, ստենոկարդիայի ժամանակ:

Մինչև շունտավորումը բժիշկը գնահատում է բուժառուի վիճակը, վիրահատության անհրաժեշտության աստիճանը, վտանգները:

Շատ դեպքերում անոթի անցանելիությունը հնարավոր է վերականգնել ներանոթային մեթոդով. ստենտավորմամբ՝ այդ մասում բալոնի օգնությամբ վերացնելով նեղացումը: Շունտավորում կատարվում է անոթի խիստ վնասման ժամանակ:

Ե՞րբ է անհրաժեշտ շունտավորումը․..
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ …

Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար: Բնական շո....

Մեզի լաբորատոր հետազոտություն. ինչպե՞ս ճիշտ հանձնել❓ Ե՞րբ է նշանակվում մեզի հետազոտություն:🔵 Մեզի լաբորատոր հետազոտությո...
03/06/2026

Մեզի լաբորատոր հետազոտություն. ինչպե՞ս ճիշտ հանձնել

❓ Ե՞րբ է նշանակվում մեզի հետազոտություն:

🔵 Մեզի լաբորատոր հետազոտություն նշանակվում է:

✔ առողջության վիճակի հետազոտման և կանխարգելիչ ստուգման ժամանակ,
✔ հղիության ծրագրային այցերի ժամանակ,
✔ միզարձակման համակարգի հիվանդությունների՝ ցիստիտի, պիելոնեֆրիտի և այլ դեպքերում,
✔ շաքարային դիաբետի և նրա ախտորոշման ժամանակ,
✔ մի շարք այլ հիվանդությունների ախտորոշման ժամանակ,
✔ որոշ հիվանդություններից հետո (քութեշ, անգինա և այլն) առողջական վիճակը պարզելու համար,
✔ բուժման կուրսից հետո առողջական վիճակի գնահատման համար:

🔵 Մեզի հետազոտության ժամանակ ամենակարևոր ցուցանիշները և փոփոխությունները...

ԸՆԹԵՐՑԵՔ ՀՈԴՎԱԾԸ … 👇
https://www.armeniamedicalcenter.am/arm/for.patient.article.more/367/


_______________________________________
🏥Հասցե. ՀՀ, Երևան, փող. Մարգարյան 6
☎️ Տեղեկատու. +374 10 31 81 90
⏳(աշխատանքային ժամեր. 9:00 - 16:00)
☎️ Ընդունարան, շտապօգնություն. 81 03
📧 [email protected]

Մեզի հետազոտության ժամանակ ամենակարևոր ցուցանիշները և փոփոխությունները

Address

6 Margaryan Street
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Արմենիա ԲԿ / Armenia MC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Արմենիա ԲԿ / Armenia MC:

Shortcuts

Share

Category