Անժելիկա Այվազյանի խնամքի և կրթության հոգեբանական կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Անժելիկա Այվազյանի խնամքի և կրթության հոգեբանական կենտրոն

Անժելիկա Այվազյանի խնամքի և կրթության հոգեբանական կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Անժելիկա Այվազյանի խնամքի և կրթության հոգեբանական կենտրոն, Psychologist, 36 Մեսրոպ Մաշտոց պողոտա, Yerevan.

07/07/2026

«Մանկական հոգեթերապիա» թրեյնինգի մեր մասնակիցները դասընթացի պրակտիկ փուլում հնարավություն ունեցան իրենց ստացած գիտելիքները կիրառել իրական ֆորմատում և աշխատել երեխաների հետ։
Շուտով կմեկնարկի մեր հերթական «Մանկական հոգեթերապիա»-ի նոր խումբը։ Շտապեք գրանցվել՝ ունենալու ձեր ուրույն տեղը այս հեքիաթային ճամփորդությունում💫

Առողջ հարաբերությունը վերահսկողության, կախվածության կամ մշտական լարվածության մասին չէ։ Այն չի կառուցվում՝ կորցնելու, մեն...
27/02/2026

Առողջ հարաբերությունը վերահսկողության, կախվածության կամ մշտական լարվածության մասին չէ։ Այն չի կառուցվում՝ կորցնելու, մենակ մնալու կամ «բավարար չլինելու» վախի վրա։

Առողջ հարաբերությունը ձևավորվում է վստահության հիմքի վրա՝ երբ դու գիտես, որ կարող ես լինել այնպիսին՝ ինչպիսին որ կաս, արտահայտել քո կարծիքը, սահմանները, ցանկությունները՝ առանց պատժվելու կամ արժեզրկվելու։

Առողջ հարաբերությունները մշտական ծաղիկներ, կոնֆետներ չեն, այլ կայունություն, կանխատեսելիություն և ներքին ապահովության զգացում։ Այն աճելու, զարգանալու և միասին ուժեղանալու տարածք է։ 🕊️🤍

♥️ Սիրելի՛ս, սերը չի ենթադրում մշտական ցավ։ Այն չի ստիպում ամեն օր վախենալ նեղացնելուց, կորցնելուց, կամ անընդհատ ապացուց...
24/02/2026

♥️ Սիրելի՛ս, սերը չի ենթադրում մշտական ցավ։ Այն չի ստիպում ամեն օր վախենալ նեղացնելուց, կորցնելուց, կամ անընդհատ ապացուցել, որ արժանի ես սիրված լինելու։

♥️ Եթե հարաբերության մեջ դու ավելի հաճախ տագնապում ես, քան խաղաղ ու հանգիստ ես, ավելի հաճախ մեղքի զգացում ես ունենում, քան վստահություն՝ արժե կանգ առնել ու անկեղծորեն հարց տալ քեզ․ այս հարաբերությունները քեզ երջանկացնում են, թե միայն հյուծում են ներսից։

♥️ Սերը պետք է լինի անվտանգ տարածք,
ոչ թե մշտական պայքար՝ սիրված լինելու համար։

18/02/2026

❗️Թրեյնինգի ամբողջական ծրագիրը`

☀️Հասկացություն հոգեկան տրավմայի և նրա տեսակների վերաբերալ,
☀️Տրավմայի նեյրոկենսաբանական հիմքերը,
☀️Տրավմայի հոգեբանական դրսևորումները և հետևանքները,
☀️Մասնատում, դիսոցիացիա և պաշտպանական մեխանիզմներ,
☀️Թերապևտիկ հարաբերություններ, թերապևտիկ պրոցեսսի ձևաորում
☀️Տրանսֆեր և կոնտրտրանսֆեր տրավմայի հետ աշխատանքում,
☀️Տրավմայից վերականգնման եռափուլ մոդել,
☀️Հաջողված թերապևտիկ աշխատանքի արդյունավետության գնահատման գործիքակազմ և հետտրավմատիկ աճ,
☀️Տրավմատիզացված անձի տիպաբանություն և նրանցից ուրաքանչյուրի հետ աշխատանքի առանձնահատկությունները,
☀️Վիկար տրավմա և թերապևտի պաշտպանություն,

Շտապեք գրանցվել`
Մեկնարկը մարտի 9-ից` յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին:
Տեղերը սահմանափակ են❗️

Սիրելիս, եթե այսօր քեզ միայնակ ես զգում՝ ես այստեղ եմ քեզ հիշեցնելու, որ սիրո տոնը միայն զույգերի մասին չէ։Այն նաև ինքդ ...
14/02/2026

Սիրելիս, եթե այսօր քեզ միայնակ ես զգում՝ ես այստեղ եմ քեզ հիշեցնելու, որ սիրո տոնը միայն զույգերի մասին չէ։
Այն նաև ինքդ քեզ սիրելու, ընտրելու և քո մասին հոգ տանելու մասին է...♥️

Սերը երբեք միատիպ չի լինում։ Եվ հենց այդ պատճառով էլ ներկայացնում ենք 14 տարբերակ՝ տոնելու այն առանձնահատուկ...♥️
12/02/2026

Սերը երբեք միատիպ չի լինում։ Եվ հենց այդ պատճառով էլ ներկայացնում ենք 14 տարբերակ՝ տոնելու այն առանձնահատուկ...♥️

09/02/2026

Տրավման անցյալում ավարտված իրադարձություն չէ։ Այն շարունակվող արձագանք է, որը մարմինը և նյարդային համակարգը պահպանում են նաև ժամանակի ընթացքում։ Այն ազդում է ոչ միայն հիշողության, այլ նաև մարդու ընկալման, վարքի և կյանքի որակի վրա։ Հենց այդ պատճառով բուժումը չի սահմանափակվում միայն սիմպտոմների նվազեցմամբ։
Վիդեոյում կլինիկական հոգեբան Սարգիս Քոչինյանը խոսում է տրավմայի մասին՝ որպես բիոպսիխոսոցիալական փորձառություն և այն մասին, թե որտեղ և ինչպես է սկսվում իրական ապաքինումը🌱

04/02/2026

Տրավմանտիզացված անձը երբեք պատասխանատվություն չի կրում հասցված տրավմայի համար, բայց նրա վերականգնումը՝ արդեն իր իրավունքն է։

Թերապևտիկ հարաբերությունն այն եզակի տարածքն է, որտեղ հնարավոր է վերապրել, զգալ ու փոխակերպվել՝ առանց վախի, քննադատության կամ ճնշման։

Շուտով կմեկնարկի աննախադեպ թրեյնինգային ծրագիր՝ կառուցված ժամանակակից գիտության, կլինիկական փորձի և էթիկական հիմքերի վրա։
📚 Դասընթաց, որում կմիավորվեն տրավմաթերապիայի ամենախորքային մոտեցումներն ու պրակտիկան։

📌 Հետևեք մեր էջին՝ հայտագրման մեկնարկին, թեմաներին և թրեյնինգի վերաբերյալ այլ տեղեկություններին առաջինը ծանոթանալու համար։

Address

36 Մեսրոպ Մաշտոց պողոտա
Yerevan
0002

Opening Hours

Monday 10:00 - 19:30
Tuesday 10:00 - 19:30
Wednesday 10:00 - 19:30
Thursday 10:00 - 19:30
Friday 10:00 - 19:30
Saturday 10:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Անժելիկա Այվազյանի խնամքի և կրթության հոգեբանական կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category