Dr. Alla Hambardzumyan

Dr. Alla Hambardzumyan Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ)

21/04/2026

Ադենոիդների հիպերտրոֆիայի դեպքում երբեմն տուժում է ոչ միայն երեխայի շնչառությունը, այլև լսողությունը․ միջին ականջում հեղուկի կուտակման արդյունքում:
Եթե խնդիրը պահպանվում է երկար ժամանակ, երբեմն անհրաժեշտ է լինում վիրահատական բուժում՝ ադենոիդէկտոմիա համակցված թմբկախորշի շունտավորմամբ:
Տեսանյութում կատարվում է ադենոիդների հեռացում և թմբկախորշի շունտավորում։ Այս կարճատև վիրահատության արդյունքում երեխան արթնանում է արդեն ավելի ազատ շնչառությամբ և բարելավված լսողությամբ։

Մի թողեք, որ խնդիրը լուռ ազդի երեխայի առողջության վրա. ժամանակին նշանակված դեղորայքային բուժումը կամ վիրահատական միջամտությունը կվերադարձնեն երեխայի լիարժեք շնչառությունն ու լսողությունը։

03/04/2026
14/03/2026

Ջերմությունը ≠ հակաբիոտիկ։
Հակաբիոտիկները պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ։

Խորհրդատվության համար զանգահարել
📞+(374)-55-22-44-32


10/03/2026

Նշաններ, որոնց առկայությունը կարող է վկայել ադենոիդ հյուսվածքի հիպերտրոֆիայի մասին:
Խորհրդատվության համար զանգահարել
📞+(374)-55-22-44-32
#ադենոիդ
#լօռ
#քիթկոկորդականջաբան

Stylage lips👌
25/08/2025

Stylage lips👌

Հետծննդաբերական մազաթափությունն այլևս խնդիէ չէ:🤱🏻Բուժառուն դիմել էր արտահայտված մազաթափության կապակցությամբ, որը սրացել ...
19/08/2025

Հետծննդաբերական մազաթափությունն այլևս խնդիէ չէ:🤱🏻

Բուժառուն դիմել էր արտահայտված մազաթափության կապակցությամբ, որը սրացել էր հետծննդաբերական շրջանում:

Կատարվել է 1 կուրս գլխամաշկի մեզոթերապիա՝ 5 միջամտություն:
Արդյունքը վերջին միջամտությունից 2 ամիս անց:

Հ.Գ.
Կարևոր է միջամտությունը կատարել ծննդաբերությունից մինիմում 4 ամիս անց, նախնական անցնելով խորհրդատվություն բժիշկ - մասնագետի մոտ:

Հոնքերի ծայրերի բարձրացում բոտուլինոթերապիայով 💆🏻‍♀️Բուժառուն դիմել էր հոնքերի ծայրերի բարձրացման նպատակով, կար հոնքերի ...
10/08/2025

Հոնքերի ծայրերի բարձրացում բոտուլինոթերապիայով 💆🏻‍♀️

Բուժառուն դիմել էր հոնքերի ծայրերի բարձրացման նպատակով, կար հոնքերի արտահայտված ուղղվածություն դեպի ներքև, որը հատկապես նկատելի էր ժպտալիս: Արդյունքում հայացքը դառնում էր թախծոտ և աչքերին հաղորդվում հոգնած տեսք:

Կատարվել է միայն հոնքերի ծայրերի բոտուլինոթերապիա: Պրոցերուրայից 1 շաբաթ անց ունենք այսքան գեղեցիկ և բնական արդյունք՝ վերացել է աչքերի հոգնած և տխուր տեսքը:
Բուռառուն նշում է, որ առավոտրան այլևս չունի հոգնած տեսք , իսկ ժպտալիս իրեն ավելի ինքնավստահ է զգում: ❤️

Այսպիսով, մինիմալ պրոցեդուրայով ունենք տեսանելի արդյունք:

Հ.Գ. Պետք է ընդգծել, որ այս պրոցեդուրայի միտումը ոչ թե fox eyes՝ աղվեսի աչքեր ստանալն էր ,այլ հենց հոնքերի ծայրերի բարձրացումը:

Ընդհամենը մի քանի միլիմետրը կարող է որոշիչ դեր ունենալ արտաքին տեսքի և ինքնավստահության համար:
__________________
Alla Hambardzumyan
Հարցերի դեպքում գրել անձնական նամակ կամ զանգահարել ՝
+374 55 22 44 32

Մեզոբոտոքսը ներարկումային միջամտություն է, որն իր մեջ ներառում է դեմքի մաշկի երիտասարդացմանն ուղղված 2 արդյունավետ մեթոդ...
31/01/2024

Մեզոբոտոքսը ներարկումային միջամտություն է, որն իր մեջ ներառում է դեմքի մաշկի երիտասարդացմանն ուղղված 2 արդյունավետ մեթոդ` ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱ և ԲՈՏՈՒԼԻՆՈԹԵՐԱՊԻԱ( ԲՈՏՈՔՍ)։
Այս միջամտության ժամանակ նոսրացված բոտուլինոտոքսինը ներարկվում է ոչ թե անմիջապես մկանի մեջ, այլ ենթամաշկային` ազդելով մաշկին հարող առանձին մկանաթելերի վրա։ Արդյունքում պահպանվում է մկանի աշխատանքը և չի տուժում դեմքի միմիկան, սակայն նշանակալիորեն հարթվում են մանր կնճիռները։ Իսկ մեզոպրեպարատի մեջ պարունակվող օգտակար նյութերի շնորհիվ բարելավվում է մաշկի գույնը, առաձգականությունը, տեղի է ունենում մաշկի խոնավացում և սնուցում։
Մեզոբոտոքսի ցուցումներն են` Աչքերի շուրջ մանր կնճիռներ Այտերիի, բերանի շուրջ կնճիռներ Կնճիռներ քիթ֊շրթունքային ծալքի հատվածում Դեմքի մաշկի կախվածություն 《Խիստ հայացքի》 առկայություն Մաշկի ավելցուկ յուղայնություն Լայնացած ծակոտիներ

Արդյունքը երևում է անմիջապես հաջորդ օրը և դառնում ավելի կայուն7֊14 օր անց։
Մեզոբոտոքսի արդյունքը մաքսիմալ բնական է, պահպանվում է դեմքի միմիկան, մաշկն ունենում է առավել երիտասարդ և առողջ տեսք։

________________________
Dr.Alla Hambardzumyan
+37455224432




#բոտոքս
#մեզոթերապիա
#մեզոբոտոքս

Շուրթերի բիոռևիտալիզացիան ներարկումային միջամտություն է, երբ շուրթերի մեջ ներմուծվում է հիալուրոնաթթու `  վերջիններս խոն...
08/01/2024

Շուրթերի բիոռևիտալիզացիան ներարկումային միջամտություն է, երբ շուրթերի մեջ ներմուծվում է հիալուրոնաթթու ` վերջիններս խոնավացման նպատակով։
Ի տարբերություն ֆիլլերի, բիոռևիտալիզացիայի արդյունքում ՇՈՒՐԹԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՉՒ ՄԵԾԱՆՈՒՄ։
Շուրթերի խոնավացման համար բավարար է մեկ ներարկում` մի քանի ամիս ընդմիջմամբ։

Միջամտության ցուցումներն են` Շուրթերի չորություն Ճաքեր Շուրթերի վրա չոր թեփուկների առաջացում Շուրթերի բալզամների, խոնավացնող միջոցների անարդյունավետություն Շուրթերի տարիքային փոփոխություններ

________________________
Dr.Alla Hambardzumyan
+37455224432

Ձեզ համար առանձնացրել եմ մեր պրակտիկայում հաճախ հանդիպող միֆերից մի քանիսը։Միֆ N 1 Չի կարելի կիրառել լսողական ապարատներ ...
15/12/2023

Ձեզ համար առանձնացրել եմ մեր պրակտիկայում հաճախ հանդիպող միֆերից մի քանիսը։

Միֆ N 1

Չի կարելի կիրառել լսողական ապարատներ երեխաների դեպքում

Ծանրածսությամբ երեխաներին ըստ անհրաժեշտության հնարավորինս շուտ պետք է տալ լսողական ապարատ, որպեսզի նա կարողանա ընկալել ձայները և չունենա խոսքի հապաղում։

Միֆ N 2

Անգինայի ժամանակ պետք է օգտագործել տաք կոմպրեսներ

Բարձր ջերմաստիճանի պայմաններում ինֆեկցիոն ագենտներն ավելի են ակտիվանում և արյան հունով տարածվում ամբողջ օրգանիզմում։

Միֆ N 3

Ադենոիդ հյուսվածքը ( քթի միս😁) չի կարելի հեռացնել, այն պաշտպանում է երեխային։

Ադենոիդներից բացի պաշտպանական ֆունկցիա կատարում են ևս 5 նշիկներ։
Չհեռացնելով մեծացած ադենոիդները, երեխան կունենա շատ ավելի լուրջ խնդիրներ, երբեմն նույնիսկ անդառնալի։

Միֆ N 4

Չափահաս տղաներին չի կարելի հեռացնել նշիկները ( երեխա չեն ունենա😁)

Խրոնիկ ինֆեկցիայի օջախը պահպանելով օրգանիզմում կարող են առաջանալ մի շարք խնդիրներ , բացասաբար  ազդելով նաև վերարտադրողական ֆունկցիայի վրա։

Միֆ N 5

Նշիկների հեռացումից հետո էլ երբեք կոկորդը չի ցավի

Նշիկների հեռացումից հետո նույնպես կարող է առաջանալ ըմպանի լորձաթաղանթի բորբոքում( ֆարինգիտ)> ցավ

Միֆ N 6

Եթե հարբուխը տևում է 3 օրից ավեծ, պետք է ընդունել հակաբիոտիկներ

ՍՇՎ֊ն հիմնականում տևում է 5֊7 օր և հակաբիոտիկների ոչ հիմնավորված օգտագործումը կարող է հանգեցնել հակաբիոտիկների նկատմամբ կայունության առաջացման։

Մեկնաբանություններում գրեք, թե որ միֆն էիք լսել😁

ԿԵՂԾ ԿՐՈՒՊ Կեղծ կրուպը սուր կատառալ լարինգիտի ( կոկորդաբորբ) տարատեսակ է, որն առաջանում է ենթաձայնալարային տարածության ա...
13/12/2023

ԿԵՂԾ ԿՐՈՒՊ

Կեղծ կրուպը սուր կատառալ լարինգիտի ( կոկորդաբորբ) տարատեսակ է, որն առաջանում է ենթաձայնալարային տարածության այտուցի հետևանքով։
Առաջացման հիմնական պատճառը վերին շնչուղիների վիրուսային բորբոքումն է։
Հիմնականում առաջանում է 5֊8 տ. երեխաների մոտ ( առավելապես տղաների)
Թեթև արտահայտված ռինոֆարինգիտի ֆոնին առաջանում ե կոպիտ, ՀԱՉՈՑԱՆՄԱՆ հազ
Սկսվում է հանկարծակի, սովորաբար գիշերը կամ լուսադեմին
Երեխայի դեմքը գունատ է, եղունգներն ու տեսանելի լորձաթաղանթները կապույտ
Շնչառությունը հաճախացած է, աղմկոտ
Ձայնը նույն օրը սովորաբար չի փոխվում, հաջորդ օրը կարող է դիտվել խռպոտություն։

Այն նշանների դեպքում պարտադիր պետք է դիմել երեխային մանկաբույժին և անհրաժեշտության դեպքում կանչել շտապ օգնություն։

Իսկ մինչ այդ`
Փորձեք հանգստացնել երեխային Ապահովեք մաքուր օդի հոսք / բացեք պատուհանները/ Մի պառկացրեք երեխային, գրկեք նրան ուղղահայաց դիրքով կամ ուղիղ նստեցրեք Առատ հեղուկներ տվեք Ջերմության դեմքում ջերմիջեցնող պրեպարատներ / պարացետամոլ, իբուպրոֆեն/ Այլ դեղորայք օգտագործեք ՄԻԱՅՆ ԲԺՇԿԻ ՆՇԱՆԱԿՄԱՄԲ

Երբևէ առնչվե՞լ եք այս հիվանդության հետ։
Գրեք մեկնաբանություններում։

Հեղուկ ականջումԵրբևէ լսե՞լ եք նման արտահայտություն։Սեկրետոր օտիտը հեղուկի կուտակումն է միջին ականջում (շճային կամ լորձայ...
28/11/2023

Հեղուկ ականջում

Երբևէ լսե՞լ եք նման արտահայտություն։

Սեկրետոր օտիտը հեղուկի կուտակումն է միջին ականջում (շճային կամ լորձային)։
Առավել հաճախ հանդիպում է երեխաների մոտ։

Ականջում հեղուկը կուտակվում է տարբեր պատճառներով։ Երբեմն այն կարող է ինքնուրույն դատարկվել 4֊6 շաբաթների ընթացքում։ Սակայն այն կարող է պահպանվել տևական ժամանակ և առաջացնել լսողության իջեցում։

Հիվանդության հիմնական պատճառը լսողական խողովակի ( Եվստախյան փողի) ֆունկցիայի խանգարումն է ( խողովակ է, որը կապում է քթըմպանը միջին ականջի հետ)։

Եվստախյան փողի դիսֆունկցիայի հիմնական պատճառներն են`
Ադենոիդ հյուսվածքի գերաճ Հարբուխ Ալերգիկ ռինիտ Երեխաների մոտ լսողական փողի կառուցվածքային առանձնահատկություններ Ռինոսինուսիտներ Քթըմպանի գոյացություն Մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումներ ։

Բուժումը տարբեր է` կախված հիվանդության առաջացման պատճառից և վաղեմությունից։ Կարող է լինել կոնսերվատիվ և վիրահատական։

Իսկ դուք առնչվե՞լ եք նման խնդրի հետ։
Գրեք մեկնաբանություններում։

________________________
Dr. Alla Hambardzumyan
+37455224432




Address

Դանիել Վարուժանի 28 Ա
Yerevan
0032

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37455224432

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Alla Hambardzumyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Alla Hambardzumyan:

Shortcuts

Share