25/08/2026
Երբ վեճի ընթացքում մեղքի զգացում ենք ունենում, դա մեզ շատ հաճախ խանգարում է լուծում գտնել
Մենք սկսում ենք արդարանալ, պաշտպանվել, մեկուսանալ կամ լռել։ Արդյունքում՝ վեճը չի լուծվում, իսկ լարվածությունն ու դժգոհությունը կուտակվում են։
🔹փորձեք, կարող է օգնի այս վարժությունը
«Պատասխանատվություն՝ առանց ինքնամեղադրանքի»
Փորձեք իրավիճակը բաժանել 3 հարցի.
1️⃣ Ո՞րն էր իրականում իմ պատասխանատվությունը։ - Ոչ թե «Ամեն ինչում ես եմ մեղավոր», այլ կոնկրետ՝ ի՞նչ եմ ես արել, ասել կամ չեմ արել։
2️⃣ Ո՞րն էր իմ պատասխանատվության շրջանակից դուրս։ Միշտ չէ, որ մեր պատասխանատվության տիրույթում են դիմացի անձի վարքագիծը, հույզերը, ընտրություններն ու արձագանքները։
3️⃣ Ի՞նչ կարող եմ անել հենց հիմա՝ իրավիճակը փոխելու համար։
❓️Ներողությո՞ւն խնդրել, բացատրե՞լ, ընդունե՞լ սխալս, առաջարկե՞լ լուծում, գնա՞լ թե պարզապես լսել դիմացինին, բայց հանգիստ։
Մտքի փոխարեն`
«Ամեն ինչ իմ մեղքն է, ուստի լավագույն տարբերակը լռելն է»
‼️փորձեք ինքներդ ձեզ ասել.
«Ես կարող եմ ընդունել պատասխանատվության միայն իմ բաժինը։ Միայն իմ բաժինը, այլ ոչ ամբողջությամբ‼️
Սխալը ուղղել կարելի է. և դա չի վկայում այն մասին, որ ես վատ մարդ եմ»։
Այս մոտեցումը օգնում է հեռանալ «ո՞վ է մեղավոր» մտածելակերպից և կենտրոնանալ այլ հարցի վրա.
❓️«Ի՞նչ կարող եմ անել, որ իրավիճակը լավանա»։
Այսպես մենք հնարավորություն ենք ունենում երկխոսության և լուծում գտնելու համար