Logomed Armenia

Call Directions Website

Logomed Armenia խոսքի զարգացման կենտրոն
(1)

11/10/2026
06/10/2026
«Երեխաս չի խոսում… երևի խնդիր ունի»։Այս միտքը շատ ծնողների է անհանգստացնում։Բայց եկեք մի պահ այլ տեսանկյունից նայենք իրա...
29/09/2026

«Երեխաս չի խոսում… երևի խնդիր ունի»։

Այս միտքը շատ ծնողների է անհանգստացնում։

Բայց եկեք մի պահ այլ տեսանկյունից նայենք իրավիճակին։

Երբ երեխան ուզում է հեռախոս՝ այն անմիջապես տալիս են։
Ուզում է մուլտֆիլմ՝ միացնում են։
Չի ուզում ուտել՝ առաջարկում են մեկ այլ բան։
Չի ուզում դաս անել՝ ծնողը կամ մեծահասակը կատարում է նրա փոխարեն։
Լաց է լինում, գոռում է կամ որևէ այլ վարք է դրսևորում՝ և ցանկությունը կատարվում է։

Երեխան շատ արագ սովորում է․ «Ես կարող եմ ստանալ այն, ինչ ուզում եմ՝ առանց խոսելու»։

Եվ այստեղ առաջանում է կարևոր հարց․
եթե երեխայի բոլոր ցանկությունները կատարվում են առանց խոսքի, ապա ինչո՞ւ նա պետք է խոսի։

Խոսքը միայն գիտելիք չէ։ Խոսքը նաև հաղորդակցվելու միջոց է։ Իսկ հաղորդակցվելու համար երեխային անհրաժեշտ է հնարավորություն, մոտիվացիա և ճիշտ խթան։

Որոշ երեխաների մոտ կարող են ի հայտ գալ նաև վարքային դժվարություններ․ նրանք չեն ցանկանում մնալ մանկապարտեզում, դժվարությամբ են հաճախում դպրոց, հրաժարվում են առաջադրանքներից կամ ամեն ինչին արձագանքում են լացով, գոռոցով, ծիծաղով կամ հրաժարումով։

Սա չի նշանակում, որ պետք է երեխային պիտակավորել՝ «նյարդային է», «չի կարող», «խնդիրներ ունի»։

Պետք է հասկանալ՝ ինչ է կանգնած այդ վարքի հետևում և ինչն է այն ամրապնդում։

Երբ փոխվում է երեխայի հետ շփման և արձագանքման ձևը, հնարավոր է աստիճանաբար ձևավորել ավելի արդյունավետ հաղորդակցություն և ցանկությունները խոսքի միջոցով արտահայտելու անհրաժեշտություն։

Մենք աշխատում ենք երեխայի հետ հատուկ մեթոդներով՝ ստեղծելով այնպիսի պայմաններ, որտեղ խոսքը դառնում է երեխայի իրական կարիքը և ցանկությունը արտահայտելու գործիք։

Երբ երեխան հասկանում է, որ իրեն կարող են լսել ոչ միայն լացի կամ գոռոցի, այլև խոսքի միջոցով, սկսվում է կարևոր փոփոխություն։

Եթե Ձեր երեխայի մոտ նույնպես կան նման դժվարություններ, կարևոր է ոչ թե պարզապես սպասել, որ «մի օր կխոսի», այլ հասկանալ՝ ինչն է խանգարում նրան հաղորդակցվել և ինչ կարող ենք փոխել այսօր։

Ուշ խոսքը միշտ չէ, որ ժառանգական է և երեխան զարգացման մակարդակով 2 տարի հետ է ընկնում իր հասակակիցներից ։

Մեր հատուկ մեթոդը միաժամանակ ակտիվացնում է խոսքը, զարգացնում լեզվական հմտությունները, ուժեղացնում ուշադրությունն ու կենտրոնացումը և խթանում հաղորդակցությունը։

Աշխատում ենք ոչ թե միայն բառերի, այլ խոսքի հիմքում ընկած հմտությունների վրա։
#լոգոմեդարմենիա

Դիսլեքսիան --------------սովորելու առանձնահատկություն է, որը հիմնականում դժվարացնում է կարդալը, տառերի/բառերի ճանաչումը,...
26/09/2026

Դիսլեքսիան
--------------
սովորելու առանձնահատկություն է, որը հիմնականում դժվարացնում է կարդալը, տառերի/բառերի ճանաչումը, ուղղագրությունը և երբեմն՝ գրելը։ Այն կապված չէ մարդու ինտելեկտի ցածր լինելու հետ։

Հաճախ հանդիպող նշաններ՝
-------------------------------
* Դժվարությամբ է սովորում կարդալ՝ երկար ժամանակ է պահանջվում տառերը և հնչյունները կապելու համար։
* Շփոթում է տառերը կամ հնչյունները, հատկապես նմանատիպերը։
* Բառերը կարդալիս բաց է թողնում, փոխում կամ կրկնում է տառեր/վանկեր։
* Ուղղագրությունը դժվար է, նույնիսկ այն բառերի դեպքում, որոնք արդեն սովորել է։
* Կարող է դժվարանալ բառերը վանկերի կամ հնչյունների բաժանել։
* Կարդում է դանդաղ և երբեմն խուսափում է բարձրաձայն կարդալուց։
* Երբեմն դժվարանում է հիշել նոր բառերի ուղղագրությունը կամ տառերի հերթականությունը։
* Միևնույն ժամանակ կարող է շատ լավ հասկանալ բանավոր խոսքը, պատմել, մտածել և սովորել այլ ոլորտներում։

Դիսլեքսիան երեխայի խելքի կամ ծուլության նշան չէ։ Ճշգրիտ գնահատման համար անհրաժեշտ է մասնագետի հետազոտություն։

Մեզ մոտ հետազոտվում է և կարճ ժամանակահատվածում խնդիրը կարգավորվիւմ է հատուկ մեթոդով ։
#լոգոմեդարմենիա

Ձեր երեխան ծույլ չէ։ Նա պարզապես կարող է ունենալ մի դժվարություն, որը դուք դեռ չեք հասկացել։!!!Երեխան չի լսում, չի կատար...
16/09/2026

Ձեր երեխան ծույլ չէ։ Նա պարզապես կարող է ունենալ մի դժվարություն, որը դուք դեռ չեք հասկացել։!!!

Երեխան չի լսում, չի կատարում հրահանգները, դժվար է կենտրոնանում, ուշ է խոսում, կամակոր է, հաճախ նյարդայնանում է, լացում կամ հրաժարվում է առաջադրանքներից։

Դպրոցում սկսվում են նոր դժվարություններ․
-չի կարողանում սովորել տառերը,
-դժվարությամբ է կարդում և գրում,
-չի կարողանում ճիշտ ձևակերպել իր միտքը,
- դժվարանում է պատմել,
- արագ կորցնում է ուշադրությունը,
-չի հասցնում իր հասակակիցներին։

Իսկ հետո երեխան սկսում է ասել՝
«Չեմ կարող»։ «Չի ստացվում»։ «Չեմ ուզում»։

Ծնողները հաճախ մտածում են՝
«Կմեծանա, ամեն ինչ կանցնի»։

Բայց սպասելը միշտ չէ, որ լուծում է խնդիրը։

Իսկ եթե ասենք՝ կա այլ ճանապարհ։

Մեր մեթոդը տարբերվում է սովորական մոտեցումներից։

Մենք կիրառում ենք հատուկ մեթոդաբանություն, որը մեր կենտրոնում օգտագործվում է որպես անհատականացված մոտեցում երեխայի դժվարություններին։ Աշխատանքը կառուցվում է ոչ թե երեխային պարզապես ստիպելու, այլ նրա ուշադրության, կենտրոնացման, խոսքի, ընկալման և ուսուցման հմտությունների նպատակային զարգացման շուրջ։

Այո՛, մենք կարող ենք օգնել ձեզ կարճ ժամանակահատվածում։

Մեր աշխատանքի նպատակն է հնարավորինս կարճ ժամանակում հասնել տեսանելի և դրական փոփոխությունների՝ երեխայի վարքի, կենտրոնացման և սովորելու կարողությունների մեջ։

Պատկերացրեք՝ երեխան ավելի հանգիստ է, կարողանում է կենտրոնանալ, լսել, կատարել առաջադրանքը, արտահայտել իր միտքը և ավելի վստահ մոտենալ սովորելուն։

Մի՛ սպասեք, որ խնդիրը ինքն իրեն կանցնի։
Ժամանակին ճիշտ մոտեցումը կարող է մեծ փոփոխություն բերել երեխայի կյանքում։

📩 Գրեք մեզ այսօր։
Կպատմենք մեր հատուկ մեթոդի մասին և կօգնենք հասկանալ՝ ինչպիսի մոտեցում է անհրաժեշտ հենց ձեր երեխային։

Ձեր երեխան ավելի շատ կարող է, քան դուք այսօր տեսնում եք։
Մենք կօգնենք բացահայտել այդ հնարավորությունները։
#լոգոմեդարմենիա
098011155

Ծնող և երեխա հարաբերությունԸնտանեկան երջանկություն ապահովելու գործում հայրը անգնահատելի դեր ունի:Հոր` ընտանիքի գլխավորի ...
14/09/2026

Ծնող և երեխա հարաբերություն

Ընտանեկան երջանկություն ապահովելու գործում հայրը անգնահատելի դեր ունի:
Հոր` ընտանիքի գլխավորի պարտականությունն է` դաստիարակել իր երեխաներին, որպեսզի նրանք դառնան ընտանիքին ու հասարակությանը պիտանի անձինք և հավատարմորեն կատարեն իրենց պարտականությունները:
Ընտանիքը` հայրը, մայրը և երեխաները, անքակտելի մի ամբողջություն են: Ընտանեկան երջանկություն ապահովելը միայն մոր խնդիրը չէ: Հայրերը նույնպես գործունեության կարևոր դաշտ ունեն: Ամուսինը ընտանեկան հարաբերությունները կապող օղակն է, նա իր ուժեղ, անկեղծ, քնքուշ կապվածությամբ միավորում է ընտանիքի անդամներին` մորը և երեխաներին, կազմելով ամուր միություն: Կինը, հանձին նրա, սեր է որոնում, երեխաների դաստիարակության գործում` կարեկցանք ու օգնություն, ինչն, անշուշտ, արդարացի է: Հայրը պատասխանատու է երեխաների համար նույնքան, որքան և մայրը, և հավասարապես պիտի շահագրգռված լինի նրանց բարօրության հարցում: Երեխաները դիմում են հորը` խորհուրդների համար, և նա պարտավոր է իր ավանդը բերել ընտանիքի երջանկությունը կերտելու գործում: Որքան էլ ծանր լինեն նրա հոգսերն ու գործերը դրսում, դրանք չպիտի մթագնեն ընտանիքի ուրախությունը` հայրը պետք է տուն վերադառնա ժպիտով ու բարի խոսքերով:
Հայրերի մեծ մասը բաց են թողնում երեխաներին դեպի իրենց գրավելու և նրանց հետ սերտ կապ հաստատելու բարեպատեհ հնարավորությունները` ձեռք մեկնել նրանց իրենց փոքրիկ դժվարություններում, կապել նրանց սրտերն իրենց սրտերին սիրո ամուր թելերով:
Հայրը սովորականի պես այդ երեկո տուն մտավ հոգնած ու անտրամադիր: Դռների մոտ նրան դիմավորեց հնգամյա որդին.
-Հայրի՛կ, կարո՞ղ եմ քեզնից մի բան խնդրել:
-Իհարկե, ի՞նչ կա, որդի՛ս:
-Հայրի՛կ, դու որքա՞ն ես վաստակում:
-Դա քեզ չի վերաբերում,-բարկացավ հայրը, – և հետո, ինչու՞ է դա քեզ հետաքրքրում:
-Պարզապես ուզում եմ իմանալ, խնդրում եմ, ասա՛, որքա՞ն գումար ես ստանում մեկ ժամվա համար:
-Դե, ընդհանրապես, 2000 դրամ:
Ոտքից գլուխ զննելով հորը` որդին դիմեց նրան.
-Հայրի՛կ, կարո՞ղ ես ինձ պարտքով 1000 դրամ տալ:
-Դու հարցնում էիր, որպեսզի ես ինչ-որ մի հիմար խաղալիքի համար գումա՞ր տամ քեզ: Անհապաղ անցիր սենյակդ ու պառկիր քնելու. մի եղիր այդքան եսասեր: Ես ողջ օրն աշխատում եմ, սարսափելի հոգնում, իսկ դու քեզ անմիտ տղայի պես ես պահում:
Գլուխը կախ, տրտում` տղան անցավ իր ննջասենյակը: Հայրը դեռ կանգնած էր դռների արանքում, և նրա վրդովմունքը տակավին չէր մարել: Որոշ ժամանակ անց նա հանգստացավ և սկսեց սթափ դատել.«ՙԳուցե նրան իսկապե՞ս շատ է անհրաժեշտ այդ գումարը: Ի՞նչ կա որ, կարելի է և այդ 1000 դրամը տալ նրան: Չէ որ տղաս երբևէ գումար չի խնդրել»՚:
Երբ հայրը մտավ ննջասենյակ, որդին անկողնում էր:
-Ի՞նչ է, դու դեռ քնած չէ՞ս :
-Ո՛չ, հայրի՛կ, քունս չի տանում:
-Ես երևի շատ կոպիտ խոսեցի քեզ հետ: Այս օրը ծանր էր ինձ համար: Ես հունից դուրս եկա: Ների՛ր ինձ, վերցրու քո ցանկացած գումարը:
Տղան նստեց անկողնուն և խորհրդավոր ժպտաց.
-Հայրի՛կ, շնորհակալ եմ…
Այնուհետև փոքրիկը բարձի տակից ինչ-որ գումար հանեց: Այդ տեսնելով` հայրը կրկին բարկացավ: Տղան, նայելով հորը, ամբողջ գումարը հավաքեց ու հաշվեց:
-Էլ ինչո՞ւ էիր գումար խնդրում, եթե ունեիր,-շտապով վրա բերեց հայրը:
-Որովհետև իմ գումարը չէր բավարարում, իսկ այժմ լրացավ,-պատասխանեց որդին: -Այստեղ ուղիղ 2000 դրամ է: Հիմա ես կարո՞ղ եմ քեզանից մեկ աշխատանքային ժամ գնել: Խնդրում եմ, վաղը աշխատանքից մեկ ժամ շուտ տուն արի: Ես շա¯տ-շա¯տ եմ ուզում, որ դու մեզ հետ ընթրես…
Այս պատմության հերոսի պես բազում մանուկներ փափագում են իրենց հոր հետ պարզապես մեկ ժամ ավելի անցկացնել, ինչը նրանց համար սովորական մեկ ժամ չէ…
Հայրե՛ր, ձեր երեխաների հետ այնքան ժամանակ անցկացրե՛ք, որքան կարող եք: Ձեր շուրթերից երբեք չպիտի հնչի հիասթափեցնող որևէ խոսք: Ձեր երեխաների հետ եղե՛ք բարի և քնքուշ, բայց ոչ անտեղի ներողամիտ: Թող նրանք սովորեն պայքարել սեփական փոքրիկ անախորժությունների դեմ, ինչպես բոլորը: Նրանց մի՛ խրախուսեք ձեզ դիմել միմյանց դեմ բողոքներով: Սովորեցրե՛ք նրանց լինել հանդուրժող մեկը մյուսի նկատմամբ և ձգտե՛ք փոխադարձ վստահություն ու հարգանք պահպանել: Քնքշանքը զուգակցե՛ք խստությամբ, բարությունն ու կարեկցանքը` հաստատուն որոշումներով: Ձեր ազատ ժամանակի մի մասը նվիրե՛ք երեխաներին, ձգտե°ք նրանց ավելի լավ ճանաչել, նրանց հետ զբաղվե՛ք աշխատանքով և սպորտով, ձե՛ռք բերեք նրանց վստահությունը:
Հա՛յր,
Մի՛ գնա ինձանից առաջ. ես չեմ հասնում քեզ:
Մի՛ գնա ինձանից հետո. ես չեմ կարող տանել քեզ:
Պարզապես գնա՛ իմ կողքով և եղի՛ր ինձ ընկեր:
#լոգոմեդարմենիա

Շատ ծնողներ բախվում են ուշադրության պակասի և հիպերակտիվության (ADHD) ու խոսքի հապաղման խնդիրներին և դիմում են մասնագետնե...
11/09/2026

Շատ ծնողներ բախվում են ուշադրության պակասի և հիպերակտիվության (ADHD) ու խոսքի հապաղման խնդիրներին և դիմում են մասնագետների։

Սակայն հաճախ, առանց լիարժեք գնահատման և համալիր մոտեցման, երեխաներին նշանակվում են ուժեղ դեղամիջոցներ, որոնք ուղղված են միայն վարքի ժամանակավոր կարգավորմանը և
ուղեղի ակտիվացմանը ։
Մինչդեռ կարևոր է հասկանալ, որ այս խնդիրների արդյունավետ լուծումը միայն դեղորայքը չէ։ Երեխայի զարգացման համար առաջնային նշանակություն ունեն՝
• խոսքի թերապիան (հատուկ մեթոդով )
• վարքային և հոգեբանական աշխատանքը
• ուշադրության և մտածողության զարգացման համար միակ ռեալ մեթոդը որը մենք ենք իրականացնում շատ կարճ ժամանակահատվածում ։

Ճիշտ և ժամանակին կազմակերպված զարգացման ծրագրերի միջոցով հնարավոր է զգալիորեն բարելավել երեխայի խոսքը, ուշադրությունը և վարքը՝ առանց ավելորդ դեղորայքային միջամտության կիրառմամբ։

Յուրաքանչյուր երեխա անհատական է, և բուժման մոտեցումը պետք է լինի համալիր, հիմնված մասնագիտական ճիշտ գնահատման վրա։
#լոգոմեդարմենիա

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Logomed Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category