Artmed MRC/Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Artmed MRC/Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն

Artmed MRC/Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն "ԱՐԹՄԵԴ" ԲՎԿ
ք. Երևան, Ծարավ Աղբյուրի փ. 55ա, Բուսաբանական այգու հարևանությամբ

“ԱՐԹՄԵԴ” բժշկական վերականգնողական կենտրոնն իր գործունեությունը սկսել է 2005 թվականից: Հիմնադրման պահից կենտրոնի առջև դրվել է նպատակ քայլել ժամանակակից բժշկությանը համընթաց, մշտապես համալրվել նորագույն տեխնոլոգիաներով և իրենց գործին գիտակ և փորձառու մասնագետներով: Բժշկական կենտրոնն ունի էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայր` տեղակայված է բուսաբանական այգու հարևանությամբ, ինչն առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում այցելուի համար առողջությունը վերականգնելու, բարելավելու և ամրապնդելու համար:
Ներկայումս “ԱՐԹՄԵԴ” ԲՎԿ-ն ունի Եվրոպական ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, լողավազան, սաունա, մարզասրահ և կանաչապատ տարածք զբոսանքի համար, որը լրացուցիչ հանգստություն և հարմարավետություն է ստեղծում մեր այցելուներին:
Մեր կենտրոնն առաջարկում է արդիական ախտորոշիչ-լաբորատոր և բուժական ծառայություներ, որն իրականացվում է միայն առավելագույն ճշգրտություն ապահովող լավագույն սարքավորումների և առաջատար արտադրողներից ձեռք բերված ծախսանյութերի միջոցով: Կենտրոնում Ձեր առողջության համար հոգ կտանեն բժշկական ոլորտում բարձր ձեռքբերումների հասած և արտերկրում վերապատրաստված մասնագետներ, ինչպես նաև փորձառու և բարեկիրթ սպասարկող անձնակազմ:
“ԱՐԹՄԵԴ” ԲՎԿ-ն նաև ունենալով իր գրասենյակը Նիդերլանդներում հնարավորություն է ընձեռում մեր այցելուներին ախտորոշման և/կամ բուժական ծառայություններից օգտվելիս դիմել նաև արտերկրում գտնվող փորձառու բուժ-անձնակազմին:

01/09/2026

Ապագա բժիշկների երազանքներն ու նպատակները՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ💙📚

Արթմեդ ԲՎԿ-ի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է բոլոր դպրոցականներին և ուսանողներին՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ և մաղթում անսահման եռանդ, նպատակասլացություն և առողջություն՝ իրագործելու նույնիսկ անհնարին թվացող երազանքները:

#արթմեդ #դեպիդպրոց

30/08/2026

Բժշկական պրակտիկայում հազվադեպ հանդիպող դեպք. բուժառուի իմաստության ատամը տեղակայված էր ակնագնդի հատակին՝ գտնվելով ակնագնդին շատ մոտ։ Առանց արտաքին կտրվածքի՝ շուրջ 4,5 ժամ տևած բարդ վիրահատության ընթացքում ռեզեկցվել են վերին և ստորին ծնոտների աջ և ձախ կեսերի այն հատվածները, որտեղ տեղակայված էին պաթոլոգիական հյուսվածքները և իմաստության այն ատամները, որոնք ֆոլիկուլյար կիստաների տեսքով էին:

✔️Վիրահատությունն իրականացրել է Արթմեդ ԲՎԿ-ի դիմածնոտային վիրաբույժ Ծովինար Համբարձումյանը։ Նշենք, որ վիրահատությունը և դրան նախորդած բոլոր հետազոտություններն իրականացվել են առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Լուրեր-ին՝ անդրադարձ կատարելու և ռեպորտաժ պատրաստելու համար:

📌 Ավելի մանրամասն կարող եք դիտել հոլովակում:

#արթմեդ #դիմածնոտային #վիրահատություն

28/08/2026

Արթմեդ ԲՎԿ-ի ՄՌՏ բաժանմունքում վերջերս իրականացրինք հետազոտություն, որը բավականին հետաքրքիր դեպք էր:
✔️Բուժառուն ունի ատամների ոչ ստանդարտ տեղակայում. երկու կողմից ատամների մի մասը տեղակայված է հայմորյան խոռոչներում, իսկ ձախից ատամներից մեկը տեղակայված է ակնակապճի ստորին պատի շրջանում, ինչը բերում է այտուցվածության և ցավերի:

Հետազոտության ընթացքում զուգակցված այլ խնդիրներ ևս հայտնաբերեցինք, որի մասնրամասները կարող եք դիտել հոլովակում:👆

📞 011625050 / 044625050
📍 Ծարավ-Աղբյուր 55ա, Բուսաբանական այգու հարևանությամբ

  #արթմեդ #մռտ #հետազոտություն

25/08/2026

Կատարում ենք դուպլեքս հետազոտություն՝ տարիներ առաջ մի ստորին վերջույթը անդամահատած բուժառուի՝ պարզելու մյուս վերջույթի զարկերակների անցանելությունը:

Իսկ թե ինչ արդյունք է ցույց տվել հետազոտությունը, դիտեք հոլովակում☝️

Ի դեպ, Արթմեդ ԲՎԿ-ում դուպլեքս հետազոտությունն իրականացվում է նաև համընդհանուր ապահովագրության և պետպատվերի շրջանակներում։

Հարցերի և գրանցումների համար👇

📞 011625050 / 044625050
📍 Ծարավ-Աղբյուր 55ա, Բուսաբանական այգու հարևանությամբ

  #արթմեդ #դուպլեքս #հետազոտություն

22/08/2026

Արթմեդ ԲՎԿ-ի քիմիոթերապիայի և կոնսերվատիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Ալինա Չոբանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է քաղցկեղի վերաբերյալ ամենատարածված միֆերի մասին՝ ներկայացնելով, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը։

#արթմեդ #քաղցկեղ #տարածվածմիֆեր

19/08/2026

Արթմեդ ԲՎԿ-ի անոթային վիրաբույժ Արման Ջարահյանը խոսում է վարիկոզ հիվանդության փուլերի և դրանց բնորոշ առանձնահատկությունների մասին։

👉Հիվանդության սկզբնական փուլերում արտահայտված տեսանելի փոփոխությունները կարող են բացակայել, սակայն այլ գանգատների անտեսումը կարող է նպաստել հիվանդության հետագա զարգացմանը:

Վարիկոզի ավելի զարգացած փուլերում, երբ անհրաժեշտ է վիրահատական միջամտություն, Արթմեդ ԲՎԿ-ում նախապատվությունը տրվում է նվազ ինվազիվ բուժման մեթոդներին՝ լազերային վիրահատությանը:

Հարցերի և գրանցումների համար👇

📞 011625050 / 044625050
📍 Ծարավ-Աղբյուր 55ա, Բուսաբանական այգու հարևանությամբ

  #արթմեդ #վարիկոզ #լազերայինվիրահատություն

16/08/2026

Արթմեդ ԲՎԿ-ի փոխտնօրեն, քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայության ղեկավար Արայիկ Ղարիբյանը հյուրընկալվել էր Sputnik Armenia-ում՝ խոսելու քթի հետ կապված հաճախ հանդիպող շնչառական խնդիրների, դրանց առաջացման պատճառների և բուժման առանձնահատկությունների մասին։

#արթմեդ #ԼՕՌ #քիթ

12/08/2026

ՀՀ առողջապահության նախարարության և «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի համատեղ նախաձեռնությանը միացավ նաև «Արթմեդ» ԲՎԿ-ն՝ էստաֆետն ընդունելով Արթիկի ԲԿ-ից և փոխանցելով Էջմիածնի ԲԿ-ին։

Մեր բուժանձնակազմի անդամները ևս արյուն հանձնեցին՝ դառնալով դոնոր և իրենց ներդրումն ունենալով կյանքեր փրկելու կարևոր գործում։

Շնորհակալություն բոլոր դոնորներին պատրաստակամության և կարևոր աջակցության համար։

#արթմեդ #արյանդոնոր #արյուն

09/08/2026

Բժշկուհի, ով չվախեցավ մուտք գործել ևս մեկ բարդ ու պատասխանատու ոլորտ՝ ավիացիա✈️

«Արթմեդ» ԲՎԿ-ի ՄՌՏ բաժանմունքի ղեկավար Դիանա Սահակյանը հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերությունում՝ պատմելու իր յուրահատուկ մասնագիտական ճանապարհի մասին։ Հարցազրույցի ընթացքում նա կիսվել է, թե ինչպես է կարողանում համատեղել բժշկի մասնագիտությունն ու օդաչուի գործունեությունը, խոսել ավիացիայում կանանց դերի, Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման և նպատակներին հավատարիմ մնալու կարևորության մասին։

Դիտեք ամբողջական հարցազրույցը՝ բացահայտելու Դիանա Սահակյանի ոգեշնչող պատմությունը💙

#ավիացիա #բժշկություն

08/08/2026

Մարիա Մաթևոսյանի բարիատրիկ վիրահատությունից արդեն անցել է 10 օր։ Վիրահատական կարերը հեռացվել են, և բժշկի ցուցումներին հետևելով՝ նա աստիճանաբար վերադառնում է իր բնականոն կյանքի ռիթմին։

Միևնույն ժամանակ արդեն նկատելի են քաշի նվազման առաջին արդյունքները՝ -4 կգ։

#արթմեդ #բարիատրիկվիրահատություն #քաշինվազեցում

Address

Ծարավ աղբյուրի 55ա
Yerevan
0052

Telephone

+37411625050

Alerts

Be the first to know and let us send you an email when Artmed MRC/Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Artmed MRC/Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն:

Shortcuts

Share

Category