Dr.Seda Arakelyan/ բժիշկ ուռուցքաբան / քիմիաթերապևտ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Dr.Seda Arakelyan/ բժիշկ ուռուցքաբան / քիմիաթերապևտ

Dr.Seda Arakelyan/ բժիշկ ուռուցքաբան / քիմիաթերապևտ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr.Seda Arakelyan/ բժիշկ ուռուցքաբան / քիմիաթերապևտ, Doctor, Yerevan.

👩🏻‍⚕️Ուռուցքաբան Քիմիաթերապևտ💉

📍Գորիս Բժշկական կենտրոն

📱093367798

📩Հարցերի համար կարող եք գրել անձնական նամակով

➡️Ամեն ինչ ուռուցքների մասին բժշկական լեզվով և ոչ միայն

14/07/2026

Ամփոփում ենք նախորդ 1 տարին Գորիսի Բժշկական կենտրոնում❤️

Բժշկի համար չկա ավելի մեծ գնահատական, քան հիվանդի սերն ու վստահությունը, քան նրա առողջացած ժպիտն ու շնորհակալ հայացքը։ ❤...
28/06/2026

Բժշկի համար չկա ավելի մեծ գնահատական, քան հիվանդի սերն ու վստահությունը, քան նրա առողջացած ժպիտն ու շնորհակալ հայացքը։ ❤️

Իմ ամեն օրը մի նոր պատասխանատվություն է, մի նոր պայքար՝ հանուն կյանքի։

Ի՛մ սիրելի Սյունիք։ ❤️
Ի՛մ սիրելի Գորիս։ 🫶

Շնորհակալ եմ վստահության, սիրո և գնահատանքի համար։
Ես շարունակում եմ իմ ճանապարհը՝ դեպի ավելի առողջ ապագա։ 🌿👩‍⚕️💚

🟧 Բուժառուները շնորհակալություն են հայտնում ուռուցքաբան Սեդա Առաքելյանին

🔸 Բուժառուներն իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունն են հայտնում Գորիսի բժշկական կենտրոնի ուռուցքաբան Սեդա Առաքելյանին՝ մասնագիտական բարձր պատրաստվածության, բարեխիղճ աշխատանքի, հոգատար վերաբերմունքի և բուժառուների նկատմամբ ցուցաբերած մարդկային մոտեցման համար։

🔸 Քաղաքացիների խոսքով՝ ուռուցքաբանական ծառայության հասանելի դառնալը կարևոր փոփոխություն է եղել մարզի առողջապահական համակարգում։ Եթե նախկինում բուժառուները հիմնականում ստիպված էին մեկնել Երևան՝ մասնագիտական խորհրդատվություն և բուժման կազմակերպում ստանալու համար, ապա այսօր անհրաժեշտ ծառայությունների զգալի մասն արդեն հասանելի է տեղում, ինչը էապես հեշտացրել է բուժառուների բուժման գործընթացը՝ խնայելով ժամանակ, ճանապարհ և լրացուցիչ ծախսեր։

🔸 «Goris Today»-ին փոխանցված շնորհակալական խոսքում նշվում է, որ Սեդա Առաքելյանի մասնագիտական գործունեության շնորհիվ բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն են ստացել ժամանակին ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն, բուժման ուղղորդում և շարունակական հսկողություն՝ առանց յուրաքանչյուր հարցի համար մայրաքաղաք մեկնելու անհրաժեշտության։ Բնակիչների գնահատմամբ՝ սա կարևոր առաջընթաց է մասնագիտացված բժշկական ծառայությունների զարգացման և դրանց մատչելիության բարձրացման գործում։

🔸 Շնորհակալական խոսքի հեղինակները հատկապես ընդգծում են բժշկի պատասխանատվությունը, մասնագիտական գիտելիքները, յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ անհատական մոտեցումն ու պատրաստակամությունը՝ աջակցելու բուժման բոլոր փուլերում։ Նրանց համոզմամբ՝ Սեդա Առաքելյանն իր ամենօրյա աշխատանքով վաստակել է բազմաթիվ բուժառուների վստահությունն ու հարգանքը։

🔸 Բուժառուները Սեդա Առաքելյանին մաղթում են քաջառողջություն, մասնագիտական նոր հաջողություններ, անսպառ եռանդ և շարունակական արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ մարդկանց առողջության պահպանման և տարածաշրջանում առողջապահության զարգացման։

Շնորհավոր բուժաշխատողի օր։ 💙Իմ սերն անսահման է դեպի բժշկությունը։ Չկա մի առավոտ, որ աշխատանքի գնամ դժվարությամբ։ Ամեն նո...
21/06/2026

Շնորհավոր բուժաշխատողի օր։ 💙

Իմ սերն անսահման է դեպի բժշկությունը։ Չկա մի առավոտ, որ աշխատանքի գնամ դժվարությամբ։ Ամեն նոր օր ինձ համար նոր հույս է, նոր պայքար և նոր հավատ՝ տեսնելու բուժված ու ժպտացող պացիենտների։ Բժշկությունը պարզապես մասնագիտություն չէ, այն իմ կոչումն է, իմ սերը և իմ կյանքի կարևորագույն մասը։

Շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին՝ մաղթելով առողջություն, ուժ, համբերություն և անսպառ նվիրում։ Թող մեր ամենամեծ պարգևը լինի առողջացած հիվանդի շնորհակալ հայացքն ու ժպիտը։ ❤️👩‍⚕️🏥

«Բժշկի ամենամեծ պարգևը ոչ թե խոսքերն են,այլ այն պահը, երբ հիվանդը կրկին ժպտում է,վերադառնում կյանքին ու ասում՝“Շնորհակալ...
09/06/2026

«Բժշկի ամենամեծ պարգևը ոչ թե խոսքերն են,
այլ այն պահը, երբ հիվանդը կրկին ժպտում է,
վերադառնում կյանքին ու ասում՝
“Շնորհակալ եմ, բժիշկ”։ 🤍»

❤️❤️
01/05/2026

❤️❤️

Օրվա առթիվ՝ ուզում եմ մի փոքր պատմել իմ անցած աշխատանքային ճանապարհի մասին։Հեռավոր 2014-2015 թվականներին դեռ սովորում էի...
01/05/2026

Օրվա առթիվ՝ ուզում եմ մի փոքր պատմել իմ անցած աշխատանքային ճանապարհի մասին։

Հեռավոր 2014-2015 թվականներին դեռ սովորում էի ԵՊՀԲՔ-ի քույրական գործ բաժնում, երբ ստացա իմ առաջին աշխատանքային հնարավորությունը՝ Մեդբալանս ԲԿ որպես բուժքույրի օգնական։ Դա դարձավ իմ առաջին պրոֆեսիոնալ քայլը բժշկության մեջ․ մի վայր, որտեղ ոչ միայն աշխատեցի շուրջ 6 ամիս, այլ նաև շատ բան սովորեցի։

Քոլեջն ավարտելուց հետո ընդունվեցի Բժշկական համալսարան։ Ուսման տարիներին շարունակեցի աշխատել՝ սկզբում որպես ստոմատոլոգիական բուժքույր, այնուհետև ընդունվեցի Արմենիա ԲԿ ի ռեանիմացիոն բաժանմունք՝ որպես հերթապահ բուժքույր։ Այդ տարիներին նաև անցանք Քովիդի դժվար փուլը՝ իր ծանրաբեռնվածությամբ, փորձություններով ու անգնահատելի փորձով։

2021 թվականից, համալսարանն ավարտելուց հետո, սկսեցի աշխատել արդեն իմ բուն մասնագիտությամբ։ Որակավորվեցի որպես բժիշկ ուռուցքաբան՝ National Center of Oncology , որտեղ ձեռք բերեցի ոչ միայն մասնագիտական գիտելիք, այլ նաև կյանքի կարևորագույն դասեր։ Իմ ավագ ուսուցիչը' Քրիստինե Բեկնազարյանը , դարձավ իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկը։

2024 թվականին ավարտելուց հետո սկսեցի աշխատել Արաբկիր ԲԿ-ում որպես ուռուցքաբան, իսկ հետո կյանքի ու հնարավորությունների բերումով հայտնվեցի իմ ամենասիրելի վայրում՝ Գորիսի Բժշկական Կենտրոն Goris Medical Center ում , որտեղ արդեն մեկ տարի է՝ աշխատում եմ մեծ սիրով։ Զուգահեռաբար աշխատում եմ նաև Գորիսի Բազմագործառութային պետական քոլեջում՝ փոխանցելով իմ գիտելիքն ու փորձը ապագա մասնագետներին։

Այս ամբողջ ճանապարհի ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ հրաշալի մարդկանց, սովորել եմ կյանքի կարևոր դասեր, ունեցել եմ թե՛ հիասթափության, թե՛ հաղթանակի օրեր։ Եվ այսօր ուզում եմ ասել՝ շնորհակալ եմ բոլոր հնարավորություններին՝ թե՛ տրված, թե՛ չտրված։ Քանի որ հաճախ հենց չստացվածն է մեզ տանում դեպի ավելի մեծ հաղթանակներ։ Ասում են՝ մեկ քայլ հետը երկու քայլ առաջ գնալու նշան է։

Այսօր ամենակարևորն ինձ համար մեկ բան է՝ հավատալ ինքդ քեզ, քո ուժերին, աշխատել… աշխատել անդադար ու նվիրված, և օգնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։

Շնորհավոր Աշխատավորի օր ❤️

24/04/2026
Քրիստոս հարյավ ի մեռելոց 🙏 Այս օրը հիշեցնում է, որ ամեն մութ ավարտից հետո գալիս է լույսը։Թող Սուրբ Հարության հրաշքը լցնի...
04/04/2026

Քրիստոս հարյավ ի մեռելոց 🙏

Այս օրը հիշեցնում է, որ ամեն մութ ավարտից հետո գալիս է լույսը։
Թող Սուրբ Հարության հրաշքը լցնի մեր սրտերը հավատով, խաղաղությամբ ու նոր ուժով։

Թող յուրաքանչյուր նոր օր մեզ բերի հույս, ջերմություն ու բարություն 🤍
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի 🕊️
#զատիկ

Սիրելի՛ կանայք,Շնորհավորում եմ ձեզ Կանանց միամսյակի կապակցությամբ։Որպես կին և որպես բժիշկ՝ ամեն օր տեսնում եմ, թե որքան ...
08/03/2026

Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ ձեզ Կանանց միամսյակի կապակցությամբ։
Որպես կին և որպես բժիշկ՝ ամեն օր տեսնում եմ, թե որքան ուժեղ, համբերատար և լուսավոր կարող է լինել կինը նույնիսկ ամենաբարդ փորձությունների ժամանակ։ Ձեր հավատը, պայքարի ուժը և կյանքի հանդեպ սերը մեծագույն ոգեշնչում են մեզ համար։

Մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, սեր և անսպառ ուժ։ Թող ձեր կյանքը լցված լինի ժպիտներով, ջերմությամբ և երջանիկ պահերով։ 🌸

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:20
Tuesday 09:00 - 17:20
Wednesday 09:00 - 17:20
Thursday 09:00 - 17:20
Friday 09:00 - 17:20

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr.Seda Arakelyan/ բժիշկ ուռուցքաբան / քիմիաթերապևտ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category