11/06/2026
«Ես էլ չեմ խաղում»,«Դու լավ չես խաղում»,«Սա արդար չէր»։
Եթե 5–10 տարեկան երեխան պարտվելուց հետո բարկանում է, լացում կամ հրաժարվում է շարունակել խաղը, շատ դեպքերում դա զարգացման բնական ընթացքի մաս է։
Այս տարիքում երեխաները դեռ սովորում են.
✔ ճանաչել և անվանել իրենց հույզերը,
✔ «ընդունել» հիասթափությանը,
✔ տարբերակել «ես պարտվեցի» և «իմ մոտ չստացվեց» մտքերը,
✔ հասկանալ, որ սխալներն ու անհաջողությունները սովորելու անբաժան մասն են։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաների համար հատկապես դժվար է այն իրավիճակը, երբ արդյունքը կապվում է իրենց կարողությունների հետ: Այդ պատճառով պարտությունը կարող է ընկալվել ոչ թե որպես խաղի արդյունք, այլ որպես անձնական ձախողում։
Ի՞նչ կարող են անել ծնողները
🔸 հիասթափություն զգալը նորմալ է
«հասկանում եմ, որ շատ էիր ցանկանում հաղթել»։
🔸 Գովել ոչ միայն արդյունքը, այլ նաև ջանքը.
«Նկատեցի, թե որքան ուշադիր էիր խաղի ընթացքում»։
🔸 Ցույց տալ սեփական օրինակով, թե ինչպես կարելի է ընդունել սխալներն ու պարտությունները։ Խոսել սեփական հույզերից կամ պատմությունները:
🔸 Խուսափել «Էտ ինչ էր, որ դրա համար..», «Լացելու բան չկա» արտահայտություններից, որոնք հաճախ անտեսում են երեխայի զգացմունքները։
📝Կարելի է պարբերաբար անցկացնել նմանատիպ վարժություն «Հաղթանակների և պարտությունների տուփ»
🎁Վերցրեք երկու թղթե տուփ կամ բանկա։
📝Մեկի վրա գրեք՝ «Հաղթանակներ», մյուսի վրա՝ «Սովորեցի»։
📆Օրվա ընթացքում, կամ շաբաթվա ընթացքում ինչ-որ բան լավ է ստացվում, գրեք ու գցեք «Հաղթանակներ» տուփի մեջ։
😍Երբ ինչ-որ բան չի ստացվում կամ երեխան պարտվում է, միասին գրեք.
📍«Ի՞նչ սովորեցի այս իրավիճակից» և գցեք «Սովորեցի» տութի մեջ։
📩Ժամանակի ընթացքում երեխան սկսում է տեսնել, որ արժեքավոր են ոչ միայն հաղթանակները, այլև այն փորձը, որը ստանում ենք անհաջողություններից։
📚Կարող եք նաև ստեղծել հեքիաթներ որոնց հերոսները փորձում են հաղթահարել դժվարությունները և հիասթափությունները:
Երբ երեխան սովորում է ընդունել պարտությանը, նա չի սովորում պարզապես «չլացել»։ Նա զարգացնում է կյանքի կարևոր հմտություններից մեկը՝ վերականգնվել դժվարություններից հետո և շարունակել փորձել։ 🌱