Somnus Neurology Clinic / Սոմնուս Նյարդաբանական Կլինիկա

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Somnus Neurology Clinic / Սոմնուս Նյարդաբանական Կլինիկա

Somnus Neurology Clinic / Սոմնուս Նյարդաբանական Կլինիկա Նյարդաբանական կլինիկա

�Գրանցում և այլ տեղեկություններ +37496519641
�Հասցե՝ Տիտոգրադյան 14 փող․, ձախ թև 6-րդ հարկ, Սոմնուս նյարդաբանական կլինիկա, ք․ Երևան, 0087
� Էլեկտրոնային հասցե՝ [email protected]

�ՄԵՐ ՄԱՍԻՆ
�Ծանոթացեք մեր մասնագետներին և ծառայություններին ստորև�

�ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ.

�ՍԱՄՍՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
բ․գ․թ, նյարդաբան, սոմնոլոգ, էպիլեպտոլոգ
Սոմնուս կլինիկայի ղեկավար
� ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ
� ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու
� «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ
� Դոկտորական աշխատանքի թեման է «Քնի խանգարումների կառուցվածքը և դերը էպիլեպսիայի ժամանակ»
�Վերապատրաստվել է`
� Weill-Cornell Medical Center Sleep Disorders Center, New York, NY, USA
� Cleveland Clinic Sleep Disorders Center, Cleveland, OH, USA
� Bern University Hospital's Sleep Medicine Center, InselSpital, Bern, Switzerland

�ԶԱՐՈՒՀԻ ԹԱՎԱԴՅԱՆ
նյարդաբան, Պարկիսոնի հիվանդության և այլ շարժողական խանգարումների մասնագետ
�ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի դասախոս
�«Շարժողական խանգարումների հայկական խումբ» ՀԿ-ի նախագահ
� Թեկնածուական աշխատանքի թեման է` «Պարկինսոնի հիվանդության մոտոր և ոչ-մոտոր արտահայտումների ազդեցությունը կյանքի որակի վրա»
�Վերապատրաստվել է`
� Bern University Hospital's Movement Disorders Clinic, InselSpital, Bern, Switzerland

�ԳԵՎՈՐԳ ՓԱՇԻԿՅԱՆ
հոգեբույժ
�ՀՀ ԱՆ ԱԱԻ Հոգեբուժության ամբիոնի դասախոս
�ՀՀ ԱՆ հոգեբուժության գծով խորհրդատու

�ՀԱՅԿՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կլինիկական հոգեբան
�Կոգնիտիվ-վարքային թերապիայի մասնագետ (հոգեթերապիա)
�Անքնության ոչ-դեղորայքային վարքային թերապիայի մասնագետ (cognitive-behavioral therapy for insomnia)

�ՄԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

�ՔՆԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
� Ինսոմնիա (անքնություն)
� Քնի շնչառական խանգարումներ (խռմփոց, քնի օբստրուկտիվ և կենտրոնական ապնոէ/շնչարգելություն)
� Նարկոլեպսիա և այլ հիպերսոմնիաներ (ցերեկային գերքնկոտ վիճակներ)
� Քնի շարժողական խանգարումներ (անհանգիստ ոտքերի համախտանիշ, ոտքերի պարբերական շարժումներ քնած ժամանակ)
� Պարասոմնիաներ (սոմնամբուլիզմ/լուսնոտություն, գիշերային այլ վարքային խանգարումներ, առաջնային գիշերային էնուրեզ, բրուքսիզմ)
� Քնի ցիրկադիանային խանգարաւմներ (քնելու-արթնանալու ժամերի շեղումներ)

�ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
� Պարկինսոնի հիվանդություն և այլ պարկինսոնյան համախտանիշներ
� Էսենցիալ տրեմոր/դող
� Դիստոնիաներ և Վիլսոնի հիվանդություն
� Տիկեր և Տուրետի համախտանիշ
� Խորեաներ և Հենտինգտոնի հիվանդություն
� Միոկլոնուս
� Քայլվածքի խանգարում

�ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐ
�Միգրեն և այլ գլխացավեր
� Տրիգեմինալ նևրալգիա
� Մեջքի և այլ տեղակայման ցավեր
� Գլխապտույտ
� Ալցհեյմերի հիվանդություն և այլ դեմենցիաներ
� Էպիլեպիա և ուշագնացություններ
� Կաթվածի (ինսուլտի) առաջնային և երկրորդային կանխարգելում
� Ցրված սկլերոզ
� Պոլինեյրոպաթիաներ և նյարդամկանային սինապսի հիվանդություններ
� Նեյրոգենետիկական հիվանդություններ
� Խոսքի խանգարումներ

�ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
�ՊՈԼԻՍՈՄՆՈԳՐԱՖԻԱ � Քնի խանգարումների ախտորոշման ոսկե ստանդարտ
�ՊՈԼԻՍՈՄՆՈԳՐԱՖԻԱ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԷԷԳ-ՈՎ � գիշերային էպիլեպտիկ ցնցումների և քնի տարբեր խանգարումների տարբերակման լավագույն մեթոդ
�ԷԷԳ-ՄՈՆԻՏՈՐԻՆԳ � Երկարատև ԷԷԳ մոնիտորավորում
�ՏՆԱՅԻՆ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՊՈԼԻԳՐԱՖԻԱ � Քնի ապնոէի ախտորոշում տան պայմաններում
�ՑԵՐԵԿԱՅԻՆ ՔՆԿՈՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ � Նարկոլեպսիայի և այլ հիպերսոմնիաների ախտորոշում ՝ MSLT և MWT պրոտոկոլներ
�ՎԵԳԵՏԱՏԻՎ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ � Օրթոստատիկ հիպոտենզիայի թեստ, Վալսալվայի մանևր, և այլն
�ՇԱՐԺԱԿԱՆ ԷԷԳ ՄՈՆԻՏՈՐԱՎՈՐՈՒՄ � ԷԷԳ կլինիկայից դուրս

���Եթե Դուք (կամ Ձեր հարազատը) ունեք կամ կասկածում եք, որ ունեք վերը նշված խնդիրները, կարոք եք զանգահարել խորհրդատվություն ստանալու համար` 096519641:

📢‼️ՍՈՄՆՈՒՍ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸԳարիկ Գալուստի ԵգանյանՆյարդաբան | Գլխացավերի և դիմային ցավերի ծառայության ղեկավար | Կաթ...
19/08/2026

📢‼️ՍՈՄՆՈՒՍ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Գարիկ Գալուստի Եգանյան

Նյարդաբան | Գլխացավերի և դիմային ցավերի ծառայության ղեկավար | Կաթվածի մասնագետ

Սոմնուս նյարդաբանական կլինիկայում գլխացավերի ախտորոշման և բուժման ուղղությունը ղեկավարում է նյարդաբան Գարիկ Եգանյանը։

Գլխացավերի բժշկությունը նրա մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններից է։
✅Նա մասնագիտացված կլինիկական դիտորդություն է անցել Եվրոպայի առաջատար գլխացավերի կենտրոններում, մասնակցել է գլխացավերին նվիրված միջազգային բազմաթիվ գիտաժողովների և կրթական ծրագրերի։
✅Գարիկ Եգանյանի մասնագիտական հիմնական հետաքրքրությունը միգրենի և այլ գլխացավային խանգարումների ժամանակակից ախտորոշումն ու բուժումն է՝ հիմնված միջազգային ապացուցողական բժշկության սկզբունքների վրա։

Գլխացավերի և դիմային ցավերի ծառայության շրջանակում իրականացվում է
🩺Միգրենի ախտորոշում և բուժում
🩺Քրոնիկ միգրենի և այլ քրոնիկ գլխացավերի երկարաժամկետ վարում
🩺Լարվածության տիպի գլխացավերի ախտորոշում և բուժում
🩺Կլաստերային գլխացավի և այլ առաջնային գլխացավերի ախտորոշում և բուժում
🩺Դեղորայքի չարաշահման հետ կապված գլխացավերի գնահատում և բուժում
🩺Երկրորդային գլխացավերի տարբերակում
🩺Վտանգավոր գլխացավերի հայտնաբերում և վարում
🩺Եռորյակ նյարդի նևրալգիայի և այլ դիմային ցավերի տարբերակիչ ախտորոշում և բուժում
🩺Գլխացավերի և դեմքի ցավերի դեպքում անհրաժեշտ հետազոտությունների ընտրություն և արդյունքների գնահատում
🩺Բուժման և երկարաժամկետ վարման անհատականացված ռազմավարության մշակում

Մասնագիտական ուղի
✅Գարիկ Եգանյանը բժշկական կրթությունը ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, իսկ 2017–2020 թվականներին նույն համալսարանում անցել է նյարդաբանության կլինիկական օրդինատուրա։ Հետագայում մասնագիտացել է նաև կաթվածի նյարդաբանության և էլեկտրոնեյրոմկանագրության ուղղություններով։
✅Գլխացավերի բժշկության ուղղությամբ նրա մասնագիտական զարգացման կարևոր փուլերից են Դանիական Գլխացավերի կենտրոնում և Մեծ Բրիտանիայում իրականացված կլինիկական դիտորդությունները։

Գիտահետազոտական և կրթական գործունեություն

✅Նա հեղինակ և համահեղինակ է գլխացավերին, միգրենին, քնի խանգարումներին, էպիլեպսիային և այլ նյարդաբանական խնդիրներին վերաբերող գիտական աշխատանքների։

Գարիկ Եգանյանը անդամակցում է Նյարդաբանության Եվրոպական ակադեմիային (EAN), Գլխացավերի միջազգային կազմակերպությանը (IHS), Կաթվածի եվրոպական կազմակերպությանը (ESO), Շարժողական խանգարումների միջազգային կազմակերպությանը (MDS) և մասնագիտական այլ կազմակերպությունների։ Գարիկ Եգանյանը սեփական նախաձեռնությամբ և կամավոր հիմունքներով ստեղծել և վարում է գլխացավերին նվիրված հավաստի տեղեկատվությամբ հագեցած բժշկահանրամատչելի headache.am կայքը։ Այն հիմնականում ուղղված է բուժառուներին կրթելու և իրենց հիվանդության վերաբերյալ հավաստի, հայալեզու տեղեկատվություն ստանալուն։

‼️Սոմնուս նյարդաբանական կլինիկայի Գլխացավերի ծառայությունում մեր նպատակը միայն գլխացավը նվազեցնելը չէ։

‼️Մեր նպատակն է հասկանալ դրա պատճառը, ճիշտ ախտորոշել գլխացավի տեսակը, անհրաժեշտության դեպքում բացառել երկրորդային պատճառները և յուրաքանչյուր պացիենտի համար ընտրել անհատականացված, ապացուցողական բժշկության վրա հիմնված բուժման մոտեցում։

📢 ‼️ ՍՈՄՆՈՒՍ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸԷլզա Արմենակի ԲալյանՆյարդաբան | կլինիկական նեյրոֆիզիոլոգ | հետազոտողՄասնագիտական գործ...
15/08/2026

📢 ‼️ ՍՈՄՆՈՒՍ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Էլզա Արմենակի Բալյան

Նյարդաբան | կլինիկական նեյրոֆիզիոլոգ | հետազոտող

Մասնագիտական գործունեություն՝ ընդհանուր նյարդաբանություն, քնի խանգարումներ, էպիլեպսիա, ԷԷԳ և պոլիսոմնոգրաֆիկ հետազոտությունների մեկնաբանում, գիտահետազոտական գործունեություն։

Սիրով ներկայացնում ենք մեր թիմի մասնագետ՝ նյարդաբան Էլզա Բալյանին, ում մասնագիտական և գիտական հետաքրքրությունների հիմնական ուղղություններն են էպիլեպսիան և քնի բժշկությունը։

Մասնագիտական հիմնական ուղղությունները՝

➡️ Էպիլեպսիա
• Էպիլեպսիայի տարբեր ձևերի ախտորոշում և վարում
• ԷԷԳ հետազոտությունների մեկնաբանում

➡️ Քնի խանգարումներ
• Անքնություն
• Պարասոմնիաներ` քնի վարքային խանգարումներ
• Գերքնություններ (հիպերսոմնիաներ) և քուն-արթունություն ցիկլի այլ խանգարումներ
• Քնի շարժողական խանգարումներ (անհանգիստ ոտքերի համախտանիշ)
• Քնի շնչառական խանգարումներ (քնի ապնոէ)

➡️ Նեյրոֆիզիոլոգիական հետազոտություններ
• Պոլիսոմնոգրաֆիկ հետազոտությունների մեկնաբանում
• ԷԷԳ հետազոտությունների մեկնաբանում
• Քնի ընթացքում առաջացող պարոքսիզմալ երևույթների տարբերակիչ ախտորոշում

➡️ Ընդհանուր նյարդաբանական պրակտիկա
• Գլխացավեր
• Գլխապտույտ և հավասարակշռության խանգարումներ
• Գիտակցության կորուստներ
• Մկանային թուլություն
• Ցավային համախտանիշներ և նևրալգիաներ
• Ծայրամասային նյարդերի ախտահարումներ
• Հիշողության և այլ կոգնիտիվ գործառույթների խանգարումներ
• Նյարդային համակարգի աուտոիմուն և դեմիելինիզացնող հիվանդություններ
• Դիմային նյարդի ախտահարումներ
• Այլ նյարդաբանական գանգատների և հիվանդությունների ախտորոշում և վարում

Ստորև ներկայացնում ենք բժ. Բալյանի մասնագիտական ուղու հիմնական փուլերն ու ձեռքբերումները։

Կրթություն և մասնագիտական զարգացում

✅ 2026 — OMI Clinical Observership Program
Մեկամսյա կլինիկական վերապատրաստում՝ Christian Doppler University Hospital Salzburg (SALK), Epilepsy Monitoring Unit
էպիլեպսիայի ախտորոշման, բուժման, երկարատև ԷԷԳ մոնիթորինգի մեկնաբանման ուղղություններով, նեյրոինտենսիվ թերապիայի բաժանմունքում ԷԷԳ մոնիթորինգի փորձառությամբ։
Զալցբուրգ, Ավստրիա։

✅ 2025 — Open Medical Institute, Neurology Seminar
Նյարդաբանության միջազգային կրթական սեմինար` 1 շաբաթ:
Զալցբուրգ, Ավստրիա։

✅ 2024 — 1st Pediatric Sleep School, European Sleep Research Society (ESRS)
Մանկական քնի բժշկության միջազգային դպրոց` 1 շաբաթ։
Բերտինորո, Իտալիա։

✅ 2024 — 10th Eilat International Educational Course on Pharmacological Treatment of Epilepsy
Էպիլեպսիայի դեղորայքային բուժմանը նվիրված միջազգային կրթական դասընթաց` 1 շաբաթ։
Լիմասոլ, Կիպրոս։

✅ 2022–2025 — ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ
Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոն
Կլինիկական օրդինատուրա՝ նյարդաբանություն։
Ուսուցման բազաներ՝ Էրեբունի ԲԿ-ի նյարդաբանական բաժանմունք և Սոմնուս նյարդաբանական կլինիկա։

✅ 2016–2022 — Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)
Ընդհանուր բժշկության ֆակուլտետ
Բժշկի որակավորում։

Մասնագիտական զարգացման շրջանակում մասնակցել է նաև բազմաթիվ միջազգային գիտաժողովների և կրթական միջոցառումների։

Գիտահետազոտական գործունեություն

Մասնակցում է քնի բժշկության և էպիլեպսիայի ոլորտներում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին՝ հատուկ հետաքրքրությամբ ուսումնասիրելով քնի և էպիլեպսիայի փոխազդեցությունը, քնի ընթացքում առաջացող պարոքսիզմալ երևույթները։ Հեղինակ և համահեղինակ է գիտական հոդվածների և թեզիսների, իսկ իր և թիմի հետազոտությունների արդյունքները պարբերաբար ներկայացնում է միջազգային գիտաժողովներում։

🩺 Անդամակցում է մի շարք միջազգային և տեղական մասնագիտական կազմակերպությունների՝ MDS, EAN, AASM, ESRS, ARSDA և ILAE, իսկ 2025 թվականից հանդիսանում է ILAE Young Epilepsy Section (YES)-ի Հայաստանի ներկայացուցիչ։

‼️📢ՍՈՄՆՈՒՍ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸՄեր թիմում ուրախ ենք ողջունել մեր նոր մասնագետին՝ սրտաբան Հռիփսիմե Պողոսյանին։Կրթությու...
13/08/2026

‼️📢ՍՈՄՆՈՒՍ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Մեր թիմում ուրախ ենք ողջունել մեր նոր մասնագետին՝ սրտաբան Հռիփսիմե Պողոսյանին։

Կրթություն
🫀Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու Անվան Պետական Բժշկական Համալասարանը՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետում (2010-2017թթ․)
🫀Մասնագիտացել է սրտաբանության ոլորտում՝ անցնելով կլինիկական օրդինատուրա նույն բուհում, Էրեբունի ԲԿ բազայում (2017-2020թթ․)
🫀Անցել է Էխոսրտագրության մասնագիտական վերապատրաստում ԵՊԲՀ-ում 2020թ-ին։

Մանագիտական գործունեություն
🩺Աշխատել է որպես սրտաբան Էրեբունի ԲԿ-ում 2020-2023թթ․
🩺2021 թվականից ներգրավված է կլինիկական հետազոտությունների ոլորտում՝ որպես կլինիկական գիտաշխատող։
🩺Հանդիսանում է Հայաստանի Սրտաբանների Ասոցիացիայի անդամ և աշխատակից
🩺Մի շարք գիտական հրապարակումների հեղինակ և միջազգային մասնագիտական ծրագրերի մասնակից է։

Մաղթում ենք Հռիփսիմեին արդյունավետ գործունեություն մեր թիմում🧡

📢 ‼️ՍՈՄՆՈՒՍ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸՀայկուհի ՀովակիմյանԿլինիկական հոգեբան | Սոմնոլոգ (ESRS, 2025) | Նեյրոհոգեբան | հետազոտ...
11/08/2026

📢 ‼️ՍՈՄՆՈՒՍ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Հայկուհի Հովակիմյան

Կլինիկական հոգեբան | Սոմնոլոգ (ESRS, 2025) | Նեյրոհոգեբան | հետազոտող

Մասնագիտական գործունեություն՝ հոգեթերապիա, նեյրոհոգեբանական գնահատում, գիտահետազոտական գործունեություն

Սիրով ներկայացնում ենք մեր թիմի փորձառու մասնագետներից մեկին՝ կլինիկական հոգեբան, սոմնոլոգ և նեյրոհոգեբան Հայկուհի Հովակիմյանին, ում մասնագիտական գործունեությունը միավորում է կլինիկական հոգեբանությունը, քնի բժշկությունը և նեյրոհոգեբանությունը։

Մասնագիտական հիմնական ուղղությունները՝

➡️Քնի խանգարումներ
o Անքնություն
o Քնի ռեժիմի և ցիրկադային ռիթմի խանգարումներ
➡️Տագնապային խանգարումներ
➡️Դեպրեսիա և այլ տրամադրության խանգարումներ
➡️Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (OCD)
➡️Հետտրավմատիկ սթրեսային խանգարում (PTSD)
➡️Տիկեր/Տուրետի համախտանիշ
➡️Սթրեսի և հուզական լարվածության հետ կապված խնդիրներ
➡️Էպիլեպսիայի, շարժողական խանգարումների և այլ նյարդաբանական հիվանդությունների դեպքում նեյրոհոգեբանական գնահատում
➡️Հոգեթերապիա նյարդաբանական հիվանդությունների դեպքում.
o Էպիլեպսիա
o Պարկինսոնի հիվանդություն և այլ շարժողական խանգարումներ,
o Այլ

Հայկուհին միացել է մեր թիմին դեռևս 2019 թվականից մագիստրոսական թեզը մեր կլինիկայում կատարելուց և հաջողությամբ պաշտպանելուց հետո։ Ստորև ներկայացնում ենք նրա մասնագիտական կայացման ուղու հիմնական ձեռքբերումները․

Մասնագիտական վերապատրաստումներ՝ քնի բժշկության, էպիլեպսիայի նեյրոհոգեբանության և կոգնիտիվ-վարքային թերապիայի ուղղություններով։
✅2022–2023 — MDS-ES Train the Trainer Pilot Program
Մեկամյա տեսական և գործնական վերապատրաստում շարժողական խանգարումների նեյրոհոգեբանությամբ, առկա և առցանց հանդիպումներով։
Պադուա, Իտալիա։
✅2022 — ESRS Two-Week Training Grant
Անքնություն և կոգնիտիվ-վարքաբանական թերապիան ինսոմնիայի համար Գործնական վերապատրաստում՝ Centre for Mental Disorders, Freiburg University Medical Centre, Ֆրայբուրգ, Գերմանիա։
Մենթոր՝ Prof. Dieter Riemann։
✅2022 — 3rd International Training Course on Neuropsychology in Epilepsy
Էպիլեպսիայի նեյրոհոգեբանության միջազգային վերապատրաստման դասընթաց։
Բորդո, Ֆրանսիա։
✅2017–2018 — Cognitive Behavioral Therapy
Կոգնիտիվ-վարքային թերապիայի հիմունքների վերապատրաստում՝ Երևանի պետական համալսարանի Կիրառական հոգեբանության կենտրոնում։
✅2017–2019 — Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոն, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Մագիստրոսի աստիճան՝ կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա
Մագիստրոսական թեզ՝ «Անքնությամբ և քնի այլ խանգարումներով անձանց կյանքի որակի առանձնահատկությունները»։
✅2013–2017 — Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Բակալավրի աստիճան՝ հոգեբանություն։

Գիտահետազոտական գործունեություն
Մասնակցում է քնի բժշկության, էպիլեպսիայի, նեյրոհոգեբանության և հոգեկան առողջության ոլորտներում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների։

Գիտական գործունեության շրջանակում ներգրավված է նաև հայերեն լեզվով մի շարք կոգնիտիվ և քնի գնահատման գործիքների վալիդացման հետազոտություններում, այդ թվում՝ MoCA, Pittsburgh Sleep Quality Index, Epworth Sleepiness Scale, Berlin Questionnaire և International Restless Legs Syndrome Severity Scale։

Հեղինակ և համահեղինակ եմ բազմաթիվ գիտական հրապարակումների, գրքի գլխի և միջազգային գիտաժողովներում ներկայացված զեկուցումների ու աբստրակտների՝ քնի բժշկության, էպիլեպսիայի, Պարկինսոնի հիվանդության, և հոգեկան առողջության թեմաներով։

‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՜՜ՒՆ ✊ ՄԵՆՔ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆՔ ՆՈՐ ՀԱՍՑԵ✅ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ 30/1, 4-ՐԴ ՀԱՐԿ, 0014, ԵՐԵՎԱՆ🤳 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ ՆՈՒՅՆՆ Է՝ 0...
05/08/2026

‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՜՜ՒՆ

✊ ՄԵՆՔ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆՔ ՆՈՐ ՀԱՍՑԵ

✅ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ 30/1, 4-ՐԴ ՀԱՐԿ, 0014, ԵՐԵՎԱՆ

🤳 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ ՆՈՒՅՆՆ Է՝ 096519641

📝ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԵՍ ՀԵՐԹԱԳՐՈՒՄՈՎ

ԻՍԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՇՈՒՏՈՎ 💥

ՍՈՄՆՈՒՍ ԿԼԻՆԻԿԱՅԻ ԹԻՄ

ՆՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ | ՆՅԱՐԴԱԲԱՆՈւրախությամբ հայտնում ենք, որ մեր թիմին միացել է նյարդաբան Էլզա Արմենակի Բալյանը։Բժիշկ Բալյանի ա...
14/03/2026

ՆՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ | ՆՅԱՐԴԱԲԱՆ
Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր թիմին միացել է նյարդաբան Էլզա Արմենակի Բալյանը։

Բժիշկ Բալյանի ամբուլատոր նյարդաբանական ընդհանուր պրակտիկայի հետ մեկտեղ մասնագիտական հետաքրքրության գլխավոր ուղղություններն են էպիլեպսիան և քնի խանգարումները, ինչպես նաև մեկնաբանում է ԷԷԳ և պոլիսոմնոգրաֆիկ հետազոտություններ։

Բժիշկ Բալյանն իր բժիշկ-նյարդաբանի մասնագիտությունը ստացել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնում (2022-2025)՝ Էրեբունի ԲԿ-ի նյարդաբանության բաժանմունքի, Սոմնուս նյարդաբանական կլինիկայի և այլ բազաներում։

Լինելով ակտիվ և հետաքրքրասեր բժիշկ, իր մասնագիտական զարգացման ընթացքում մասնակցել է ամբիոնի և Սոմնուս կլինիկայի գիտահետազոտական աշխատանքներին և հասցրել մասնակցել բազմաթիվ միջազգային կոնգրեսների և վերապատրաստումների, որտեղ հանդես է եկել զեկույցներով և ներկայացրել իր և թիմի կողմից իրականացվող գիտական աշխատանքներ։

Բանավոր զեկույցներ․

1. Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի 9-րդ կոնգրես
(հուլիսի 1–4, 2023 թ., Բուդապեշտ, Հունգարիա)
«Confusional arousal parasomnias and the sleep factors associated with in-lab registration of episodes»

2. Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական կոնգրես, IMCA-6
(հուլիսի 6–8, 2023 թ., Երևան, Հայաստան)
«Quality of life and psychoemotional aspects in patients with epilepsy in Armenia: the capital vs marzes (regions)»
կոնգրեսի համակարգող թիմի անդամ

3. Անհանգիստ ոտքերի համախտանիշի ուսումնասիրության եվրոպական խմբի (EURLSSG) կոնգրես
(դեկտեմբերի 15–16, 2023 թ., Մյունխեն, Գերմանիա)
«Leg Movements in Disorders of Arousal: a New Kid on the Block»

4. Էպիլեպսիայի եվրոպական 15-րդ կոնգրես (International League Against Epilepsy) (սեպտեմբերի 7–11, 2024 թ., Հռոմ, Իտալիա)
«Role of nocturnality of seizures in emotional background and quality of life of patients with temporal lobe epilepsy»

5. Էյլաթի միջազգային 10-րդ կրթական դասընթաց՝ «Էպիլեպսիայի դեղորայքային բուժում»
(2024 թ. սեպտեմբերի 15–22, Լիմասոլ, Կիպրոս)
«Is marital status a risk factor of disordered sleep in epilepsy?»

6. Բաց բժշկական Ինստիտուտի (Open Medical Institute) Նյարդաբանության սեմինար, (մարտի 2–7, 2025 թ., Զալցբուրգ, Ավստրիա)
«Seizure transformation in epilepsy. Subcortiocal gliosis: guilty or not?»

7. Neuropodium. Translational Neuroscience Conference
(մայիսի 30–31, 2025 թ., Երևան, Հայաստան)
«Role of confusional arousals in expert diagnosis of NREM parasomnias (Disorders of Arousal)»

8. Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի 11-րդ կոնգրես
(հունիսի 21–24, 2025 թ., Հելսինկի, Ֆինլանդիա)
«Sleep hygiene in epilepsy: coffee-to-go or coffee-to-seize?»

9. Անհանգիստ ոտքերի համախտանիշի ուսումնասիրութան եվրոպական խմբի (EURLSSG) կոնգրես
(դեկտեմբերի 12–13, 2025 թ., Մյունխեն, Գերմանիա)
«RLS and PLMS in Nocturnal Epilepsy vs NREM Parasomnia»

Բժիշկ Բալյանը նաև հեղինակ և համահեղինակ է իր հետաքրքրությունների շրջանակում թեզիսների և հոդվածների, որոնց մի մասը տպագրվել են բարձր ազդեցության գործակից ունեցող գիտական հանդեսներում։
Լինելով մեր կլինիկայի նախկին կլինիկական օրդինատորը նա քաջատեղյակ է կլինիկայի աշխատանքներին, պացիենտների վարման սկզբունքներին, գիտահետազոտական նախագծերին։

Հաշվի առնելով բժ. Էլզա Բալյանի պացիենտների հետ աշխատելու պրոֆեսիոնալ մոտեցումները, վստահ ենք, որ մեր կլինիկան համալրվել է արժեքավոր անդամով, իսկ քնի և էպիլեպսիայի ծառայությունները ընդլայնվելու լավ հնարավորություններ են ձեռք բերում։

Մաղթում ենք կանաչ մասնագիտական ճանապարհ և արդյունավետ աշխատանք։

Elza Balyan

Address

Մամիկոնյանց 30/1, 4-րդ հարկ
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:30 - 17:00
Tuesday 09:30 - 17:00
Wednesday 09:30 - 17:00
Thursday 09:30 - 17:00
Friday 09:30 - 17:00

Telephone

+37496519641

Alerts

Be the first to know and let us send you an email when Somnus Neurology Clinic / Սոմնուս Նյարդաբանական Կլինիկա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Somnus Neurology Clinic / Սոմնուս Նյարդաբանական Կլինիկա:

Shortcuts

Share