06/06/2026
🦷 Ինչու՞ է միջատամնային արանքների մաքրությունը կարևոր ձեր բերանի առողջության համար։
Շատերը կարծում են, որ օրական երկու անգամ ատամները խոզանակելը լիովին բավարար է։ Սակայն ատամների միջև կան հատվածներ, որտեղ նույնիսկ լավագույն խոզանակը չի կարող հասնել։
Հենց այդ հատվածները մաքրելու համար նախատեսված է ատամնաթելը։
✅ Հեռացնում է սննդի մնացորդներն ու փառը ատամների միջև
✅ Օգնում է կանխել միջատամնային կարիեսը
✅ Նվազեցնում է լնդերի բորբոքման և արյունահոսության ռիսկը
✅ Օգնում է պահպանել թարմ շնչառությունը
✅ Լրացնում է խոզանակի աշխատանքը՝ ապահովելով ավելի ամբողջական հիգիենա
📌 Եթե ատամնաթել օգտագործելիս լնդերը արյունահոսում են, դա հաճախ վկայում է առկա բորբոքման մասին և կարող է լինել ազդանշան, որ տվյալ հատվածները բավարար չափով չեն մաքրվում։
⚠️ Կարևոր է հիշել, որ ատամնաթելը լավագույնս աշխատում է այն դեպքերում, երբ ատամների միջև տարածքները նեղ են։ Եթե միջատամնային տարածքները մեծ են, լնդերը նահանջել են, կամ առկա են բրեկետներ, իմպլանտներ կամ կամուրջներ, ապա ատամնաթելի փոխարեն կամ դրա հետ միասին ավելի արդյունավետ է օգտագործել միջատամնային խոզանակներ (երշիկներ), որոնք ավելի լավ են մաքրում այդ հատվածները։
👩⚕️ Հիգիենայի միջոցների ճիշտ ընտրությունը անհատական է, ուստի լավագույն տարբերակը ձեր ատամնաբույժի հետ խորհրդակցելն է։
Հիշեք՝ առողջ լնդերը և առողջ ատամները սկսվում են ոչ միայն խոզանակից, այլ նաև ատամների միջև ամենօրյա ճիշտ մաքրումից։ 🦷✨