ՀՀ ԱՆ Հանրապետական շտապ օգնության ծառայություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ ԱՆ Հանրապետական շտապ օգնության ծառայություն

ՀՀ ԱՆ Հանրապետական շտապ օգնության ծառայություն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՀ ԱՆ Հանրապետական շտապ օգնության ծառայություն, Medical and health, Դավիթաշեն 25 Ա, Yerevan.

31/08/2026

🚨 Անաֆիլաքսիա

Հանրապետական շտապ օգնության ծառայության բժիշկ Գևորգ Զիրոյանը պատմում է անաֆիլաքսիայի, դրա հիմնական նշանների և հնարավոր պատճառների մասին։

▶️ Իսկ տեսանյութի երկրորդ մասում՝ ի՞նչ անել անաֆիլաքսիայի դեպքում և ինչպե՞ս ճիշտ գործել մինչև շտապ օգնության ժամանումը։

29/07/2026
🔵 Ինչպե՞ս խուսափել ողբերգական հետևանքներից ավտոմեքենայի հրդեհի դեպքումԱվտոմեքենայի հրդեհի ժամանակ իրավիճակը զարգանում է ...
11/07/2026

🔵 Ինչպե՞ս խուսափել ողբերգական հետևանքներից ավտոմեքենայի հրդեհի դեպքում

Ավտոմեքենայի հրդեհի ժամանակ իրավիճակը զարգանում է վայրկյանների ընթացքում։ Հանրապետական շտապ օգնության ծառայությունը հորդորում է լինել զգոն և հիշել այն կանոնները, որոնք կօգնեն խուսափել ծանր այրվածքներից և վնասվածքներից։

🚩 Նախանշաններ, որոնք չի կարելի անտեսել.
🔹 Անսովոր հոտեր (բենզին, գազ, այրվող պլաստիկ)։
🔹 Ծուխ շարժիչի հատվածից կամ սրահից։
🔹 Վառելիքի կամ այլ հեղուկների արտահոսք մեքենայի տակ։

❗ Ձեր գործողությունները վտանգի դեպքում.
1️⃣ Կանգնեցրե՛ք մեքենան անվտանգ վայրում և անջատե՛ք շարժիչը։
2️⃣ Անմիջապես տարհանե՛ք բոլոր ուղևորներին։ Մի՛ փորձեք վերադառնալ իրերի կամ փաստաթղթերի հետևից։
3️⃣ Հեռացե՛ք անվտանգ տարածություն (առնվազն 30-50 մետր)։
4️⃣ Ահազանգե՛ք 911 (Փրկարար ծառայություն) և 103 (Շտապօգնություն), եթե կան տուժածներ կամ ծխահարվածներ։

🚫 Ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել.
✖️ Մի՛ բացեք շարժիչի ծածկը, եթե այնտեղից ծուխ է դուրս գալիս։ Թթվածնի ներհոսքը կհանգեցնի բոցի ակնթարթային բռնկման՝ պատճառելով դեմքի և ձեռքերի ծանր այրվածքներ։
✖️ Մի՛ փորձեք ինքնուրույն մարել կրակը, եթե այն արդեն տարածվել է։ Պայթյունի վտանգը ցանկացած պահի իրական է։

🟦 Կարևոր է հիշել.
Էլեկտրական և հիբրիդային մեքենաների հրդեհի դեպքում արտադրվում են խիստ թունավոր գազեր։ Նույնիսկ եթե բաց կրակ չկա, ծխի ներշնչումը կարող է առաջացնել շնչուղիների ծանր թունավորում։

🔹 Մեքենան վերանորոգելը հնարավոր է, կորցրած առողջությունը՝ ոչ միշտ։ Եղե՛ք զգոն, պահպանե՛ք անվտանգության կանոնները և հոգ տարե՛ք Ձեր ու Ձեր մտերիմների մասին։

#ՇտապՕգնություն #Անվտանգություն #ԱռաջինՕգնություն #ՀանրապետականՇտապՕգնություն #ՃանապարհայինԱնվտանգություն

🔵 Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հունիսի 30-ից Ճամբարակ համայնքի շտապօգնության ծառայությունը ևս անցել է ՀՀ ԱՆ Հանրապետ...
03/07/2026

🔵 Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հունիսի 30-ից Ճամբարակ համայնքի շտապօգնության ծառայությունը ևս անցել է ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության ենթակայության ներքո։

🟦 Այս փոփոխություններին ընդառաջ՝ ՀՇՕԾ տնօրենի և ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է իրականացվել Գեղարքունիքի մարզ։ Ճամբարակում տեղի ունեցած շրջայցի և խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծառայության մատուցմանն առնչվող օրհասական հարցեր և առաջիկա անելիքները։

🔹 Մեր նպատակն է ստեղծել միասնական և հուսալի համակարգ, որտեղ յուրաքանչյուր համայնք ստանում է միջազգային ստանդարտներին համապատասխան բուժօգնություն։

#ՇտապՕգնություն #Ճամբարակ #Գեղարքունիք #Մարտունի #ԱշխատանքայինԱյց #ՀանրապետականՇտապՕգնություն

01/07/2026

🔵 Ինչպե՞ս ճիշտ օգնել անգիտակից մարդուն մինչև շտապօգնության ժամանումը. մանրամասները՝ տեսանյութում։

21/06/2026

Սիրելի´ բուժաշխատողներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ ❤️

Հասարակությունը սովորաբար տեսնում է ձեր աշխատանքի արդյունքը, բայց ոչ միշտ՝ դրա հետևում կանգնած անքուն գիշերները, դժվար որոշումները, շարունակական ուսուցումը և մեծ պատասխանատվությունը։ Ուզում եմ գնահատանքի խոսքս ուղղել այդ անտեսանելի նվիրում համար:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր կարևորագույն բարեփոխման` առողջության ապահովագրության համակարգի ներդրման ընթացքն այսքան ճիշտ ապահովելու, համբերատարություն դրսևորելու համար: Ի վերջո, գործնականում մեր քաղաքացիներին դուք եք ներկայացնում ու մատուցում բարեփոխումը, իսկ այն, որ ապահովագրության համակարգի հանդեպ մեր հասարակությունն ունի միանշանակ ընկալում, սա նաև ձեր աշխատանքի, մեր միասնական գործակցության արդյունքն է:
Շնորհակալ եմ🤝

Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, զարգանում են տեխնոլոգիաները, բուժման նոր մեթոդները, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը։

Հենց այդ արժեքն է եղել և շարունակելու է լինել առողջապահության հիմքում:

Շնորհավորում եմ բոլորիս` բժիշկներից մինչև մայրապետեր, բուժքույրեր, առողջապահական կազմակերպիչներից մինչև համակարգի նվիրյալներ:

Սեր և բարօրություն բոլորիս ընտանիքներին և արարում` խաղաղ Հայաստանում:

🔹 Ամեն տարի Հունիսի 21-ը կարևոր առիթ է արժևորելու բոլոր նրանց, ովքեր մասնագիտական բարձր պատասխանատվությամբ և անձնվիրումո...
21/06/2026

🔹 Ամեն տարի Հունիսի 21-ը կարևոր առիթ է արժևորելու բոլոր նրանց, ովքեր մասնագիտական բարձր պատասխանատվությամբ և անձնվիրումով կանգնած են առողջապահական համակարգի հիմքում՝ ապահովելով շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով բժշկական օգնության հասանելիությունը։

🔵 Շտապօգնության ծառայությունը բժշկական համակարգի ամենաօպերատիվ օղակն է, ինչը ենթադրում է մասնագիտական խիստ պատրաստվածություն, հավասարակշռված մոտեցում և արագ կողմնորոշում ամենաբարդ իրավիճակներում։ Մեր կառույցի յուրաքանչյուր աշխատակցի դերն առանցքային է այն միասնական ու անդադար աշխատանքում, որի նպատակը մարդկային կյանքերի պահպանումն ու առողջության վերականգնումն է։

🔹Շնորհակալություն ենք հայտնում ձեզ՝ մասնագիտական առաքելությունը բարեխղճորեն իրականացնելու և աշխատանքային բարձր կարգապահություն դրսևորելու համար։

🔵 Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր բնակչության առողջության պահպանման, և անմնացորդ նվիրում ձեր բարձր առաքելությանը:

🔹 Թող ձեր պատասխանատու գործունեությունը միշտ արժանանա հասարակական բարձր գնահատանքի և մասնագիտական հպարտության:

🔵 Տեղեկացնում ենք, որ հունիսի 15-ից ՀՀ ԱՆ Հանրապետական Շտապ Օգնության Ծառայություն ՓԲԸ - ի կազմում իր աշխատանքներն է մեկ...
15/06/2026

🔵 Տեղեկացնում ենք, որ հունիսի 15-ից ՀՀ ԱՆ Հանրապետական Շտապ Օգնության Ծառայություն ՓԲԸ - ի կազմում իր աշխատանքներն է մեկնարկում Դիլիջանի ենթակայանը։

🟦 Ամբողջությամբ նոր և հիմնանորոգված կայանը կսպասարկի Դիլիջան համայնքը ապահովելով միասնական չափանիշներով գործող, արդիական ու որակյալ բուժօգնություն։

🔹 Աշխատանքների մեկնարկի կապակցությամբ «Հանրապետական Շտապ Օգնության Ծառայություն» ՓԲԸ-ն իր շնորհակալությունն է հայտնում Erebouni MC / Էրեբունի ԲԿ-ի հիմնադիր տնօրեն Հարություն Քուշկյանին և Դիլիջան Բժշկական Կենտրոն / Dilijan MC-ի տնօրեն Ռուբեն Բաբակեխյանին՝ ցուցաբերած աջակցության և արդյունավետ համագործակցության համար։

Address

Դավիթաշեն 25 Ա
Yerevan
0054

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ ԱՆ Հանրապետական շտապ օգնության ծառայություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share