CardioLab Armenia

Call Directions Website Contact the practice

CardioLab Armenia “CardioLab” Medical Clinic, founded in 2024, specializes in modern heart care that prioritizes your well-being. Echocardiography. Electrocardiography.

CardioLab | Ձեր սրտի առողջության կենտրոնը

Մեծահասակների և երեխաների սրտի խնամք
📌 Ծառայություններ՝
• Սրտաբանական խորհրդատվություն
• Սրտի զննում և համապարփակ հետազոտություններ
• Արդիական մոնիտորինգի լուծումներ

📞 033 991 188
🌐https://www.cardiolab.am/am We provide a range of services for adults and children, from cardiology consultations and heart screenings to comprehensive health checks and advanced monitoring solutions. Provided services:

Cardiology, Rhythmology and Vascular Consultations. Holter Monitoring. Event Recording. Exercise Test.
6-Minute Walk Test. Cardiac screenings and Risk Stratification. Outpatient Follow-up and Cardiovascular Disease Management.

Անոթի պատի լայնացում, որը կարող է զարգանալ առանց ակնհայտ ախտանշաններիԱորտան մարդու օրգանիզմի ամենամեծ զարկերակն է։ Աորտա...
28/10/2026

Անոթի պատի լայնացում, որը կարող է զարգանալ առանց ակնհայտ ախտանշանների

Աորտան մարդու օրգանիզմի ամենամեծ զարկերակն է։ Աորտայի անևրիզմայի դեպքում անոթի պատի թուլացած հատվածը լայնանում է՝ առաջացնելով անևրիզմա։

🔹 Ի՞նչ է կարևոր իմանալ
• անևրիզման կարող է երկար ժամանակ չառաջացնել որևէ գանգատ
• դրա առաջացման ռիսկի գործոններից են բարձր զարկերակային ճնշումը, ծխելը, աթերոսկլերոզը և ժառանգական որոշ հիվանդություններ
• ռիսկը և բուժման մոտեցումը կախված են անևրիզմայի տեղակայումից, չափից և աճի արագությունից

💚 Ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը
Անևրիզմայի մեծացումը կարող է բարձրացնել պատռման վտանգը, իսկ պատռումը՝ առաջացնել կյանքին սպառնացող ներքին արյունահոսություն։ Բուժումը կախված է անևրիզմայի տեղակայումից, չափից և աճի արագությունից։ Փոքր և կայուն անևրիզմաների դեպքում հաճախ ընտրվում են պարբերական հետազոտություններն ու զարկերակային ճնշման կարգավորումը՝ անհրաժեշտության դեպքում դեղորայքով։ Մեծ, արագ աճող կամ պատռման բարձր ռիսկ ունեցող անևրիզմաների դեպքում կարող է պահանջվել բաց վիրահատություն կամ ներանոթային միջամտություն՝ անոթի ներսով անցկացվող հատուկ գործիքների միջոցով։ Պատռման դեպքում անհրաժեշտ է անհետաձգելի բժշկական օգնություն։

💙 Ինչպե՞ս է ախտորոշվում
Անհրաժեշտության դեպքում կիրառվում են ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա կամ այլ պատկերային մեթոդներ։

📍 Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am

🏃‍♀️ EPIC 2026-ը սկսում ենք մեկ օր շուտ՝ միասին վազելով։Նոյեմբերի 6-ին միացե՛ք մեր ընկերական 5 կմ վազքին։ Առիթ՝ գիտաժողո...
28/10/2026

🏃‍♀️ EPIC 2026-ը սկսում ենք մեկ օր շուտ՝ միասին վազելով։

Նոյեմբերի 6-ին միացե՛ք մեր ընկերական 5 կմ վազքին։ Առիթ՝ գիտաժողովից առաջ հանդիպելու, ծանոթանալու և միասին ակտիվ երեկո անցկացնելու։

Վերցրե՛ք ձեր մարզակոշիկները և միացե՛ք մեզ։ 🩷

📅 Նոյեմբերի 6, 2026 | 17:00

📍 Մեկնարկը՝ Courtyard by Marriott-ից, (Տերյան 5)

👕Շապիկները 2 օր շուտ կարող եք վերցնել «ԿարդիոԼաբ»-ից (Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303)

🏃 Տարածությունը՝ 5 կմ

🔗 Մասնակցելու համար լրացրե՛ք գրանցման կարճ հարցաթերթիկը՝
https://forms.gle/FDVovF4iQshhtapj7

📞 Մանրամասների համար՝ 091 24 15 15։

________

🏃‍♀️ We’re kicking off EPIC 2026 a day early with a run together!

Join our friendly 5K run on November 6. It’s a chance to meet, get to know one another, and enjoy an active evening together before the conference.

Grab your running shoes and join us! 🩷

📅 November 6, 2026 | 5:00 PM

📍 Starting point: Courtyard by Marriott (5 Teryan Street)

👕 T-shirts can be picked up two days before the run at CardioLab (1/2 Tsitsernakaberd Highway, 303).

🏃 Distance: 5 km

🔗 To join, please complete the short registration questionnaire:
https://forms.gle/FDVovF4iQshhtapj7

📞 For more information, call 091 24 15 15.

🩷 EPIC 2026․ սրտի ռիթմի խանգարումների ախտորոշումից մինչև բուժման նորարարական մոտեցումներ։Նոյեմբերի 7-ին Երևանում կանցկաց...
27/10/2026

🩷 EPIC 2026․ սրտի ռիթմի խանգարումների ախտորոշումից մինչև բուժման նորարարական մոտեցումներ։

Նոյեմբերի 7-ին Երևանում կանցկացվի էլեկտրաֆիզիոլոգիայի նորարարություններին նվիրված երկրորդ ամենամյա գիտաժողովը՝ հայ և միջազգային մասնագետների մասնակցությամբ։

EPIC 2026-ն անցկացվում է Եվրոպական սրտի ռիթմի ասոցիացիայի (EHRA), Հայկական բժշկական ասոցիացիայի և Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի հետ համատեղ։

Գիտական ծրագրում՝
▫️ Սրտային հանկարծամահություն․ կանխատեսում, առիթմիկ հանկարծամահություն և փորոքային ֆիբրիլյացիայի աբլացիա՝ Պուրկինյեի ցանցազերծմամբ։
▫️ Նախասրտերի ֆիբրիլյացիա․ ո՞ւմ և ե՞րբ սքրինինգ կատարել, Pulsed field աբլացիայի նոր հորիզոններն ու Վրաստանի փորձը, աբլացիայի և ռիթմի վերահսկման մոտեցումները։
▫️ Սարքեր, սրտային անբավարարություն և ֆիզիոլոգիական խթանում․ գործնական կիրառությունից և աջ փորոքից այն կողմ խթանման մոտեցումներից մինչև LBBAP և հաղորդչական համակարգի խթանման ապացույցներ ու ցուցումներ։
▫️ EHRA-ի երիտասարդ էլեկտրաֆիզիոլոգների համատեղ նիստ․ սրտային անբավարարության խնդիրներ, EHRA-ի կրթական ուղին և կլինիկական դեպքերի ներկայացումներ։
▫️ Ինդուստրիալ սեսիա։

Գիտաժողովը կեզրափակի EPIC ԷՍԳ ասպարեզը՝ ինտերակտիվ մրցույթը։ Մասնակիցներին սպասվում են ԷՍԳ մարտահրավերներ՝ տախիկարդիաներից և կանալոպաթիաներից մինչև սարքերի գրանցումներ ու արհեստական բանականությամբ ԷՍԳ մեկնաբանում։ Լավագույն երեք մասնակիցները կպարգևատրվեն։

🏃 Իսկ Նոյեմբերի 6-ին՝ գիտաժողովին նախորդող ընկերական 5 կմ վազք՝ նվիրված Pulse Day-ին։

📅 Նոյեմբերի 7, 2026
📍 Courtyard by Marriott, Երևան (Տերյան 5)
🎟 Մասնակցության արժեքը՝ 5 000 դրամ
📞 Ամբողջական ծրագրին ծանոթանալու և գրանցման համար խնդրում ենք զանգահարել 091 241515։

26/10/2026

🧠 Մշտական լարվածություն և ֆոնային տագնապ․ ի՞նչ կարող է թաքնված լինել դրանց հետևում

Տագնապի և ներքին լարվածության զգացողությունը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով՝ քնի խանգարումներից ու երկարատև սթրեսից մինչև հուզական ծանր փորձառություններ և առողջական որոշ խնդիրներ։

💚 Մշտական տագնապի դեպքում կարևոր է բացահայտել դրա հնարավոր պատճառները և չկենտրոնանալ միայն ախտանիշների վրա։

Ահա թե ինչու հոգեթերապևտիկ աշխատանքը երբեմն պահանջում է նաև այլ մասնագետների ներգրավում՝ ապահովելով խնդրի բազմակողմանի գնահատում և անհատականացված մոտեցում։

📍 Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2, 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am

🫀 Սրտի եռփեղկ փականի հիվանդություններՍրտի եռփեղկ փականը գտնվում է աջ նախասրտի և աջ փորոքի միջև։ Այն ապահովում է արյան հո...
23/10/2026

🫀 Սրտի եռփեղկ փականի հիվանդություններ

Սրտի եռփեղկ փականը գտնվում է աջ նախասրտի և աջ փորոքի միջև։ Այն ապահովում է արյան հոսքը ճիշտ ուղղությամբ՝ կանխելով դրա հետհոսքը դեպի աջ նախասիրտ։

🔹 Հիմնական հիվանդություններն են
• եռփեղկ փականի անբավարարությունը
• եռփեղկ փականի ստենոզը
• փականի բնածին արատները

💚 Փականի աշխատանքի խանգարումները կարող են հանգեցնել արյան շրջանառության խանգարումների, այտուցների և շնչահեղձության։

Հնարավոր ախտանշաններն են
• շնչահեղձությունը, հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ
• ոտքերի և կոճերի այտուցները
• հոգնածությունը և ընդհանուր թուլությունը
• պարանոցի երակների արտահայտված զարկերակային պուլսացիան
• որովայնի մեծացումը՝ հեղուկի կուտակման հետևանքով
• սրտխփոցը և ֆիզիկական ծանրաբեռնվածության հանդեպ տանելիության նվազումը

💙 Սրտաբանի ժամանակին խորհրդատվությունն ու էխոսրտագրությունը կարևոր են հիվանդության վաղ հայտնաբերման, ճիշտ ախտորոշման և համապատասխան բուժման համար։

📍 Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am

Ինչպե՞ս են թվային առողջապահությունն ու արհեստական բանականությունը փոխում էլեկտրոֆիզիոլոգիան։EPIC 2026-ին այս թեմային կան...
22/10/2026

Ինչպե՞ս են թվային առողջապահությունն ու արհեստական բանականությունը փոխում էլեկտրոֆիզիոլոգիան։

EPIC 2026-ին այս թեմային կանդրադառնա Ռոբին Վիքեն Օհաննէսյանը՝ ներկայացնելով զեկույցը՝

▫️ «Թվային առողջապահությունը և արհեստական բանականությունը էլեկտրոֆիզիոլոգիայում»

📅 Նոյեմբերի 7, 2026
📍 Courtyard by Marriott, Երևան
🎟 Մասնակցության արժեքը՝ 5 000 դրամ
📞 Գրանցման համար խնդրում ենք զանգահարել՝ 091 24 15 15։

———

How are digital health and artificial intelligence changing electrophysiology?

At EPIC 2026, Dr. Robin Vicken Ohannesian will explore this topic in his presentation:

▫️ “Digital Health and Artificial Intelligence in Electrophysiology”

📅 7 November 2026
📍 Courtyard by Marriott, Yerevan
🎟 Participation fee: AMD 5,000
📞 For registration, please call +374 91 24 15 15.

\

🏃‍♀️ EPIC 2026-ը սկսում ենք մեկ օր շուտ՝ միասին վազելով։Նոյեմբերի 6-ին միացե՛ք մեր ընկերական 5 կմ վազքին։ Առիթ՝ գիտաժողո...
22/10/2026

🏃‍♀️ EPIC 2026-ը սկսում ենք մեկ օր շուտ՝ միասին վազելով։

Նոյեմբերի 6-ին միացե՛ք մեր ընկերական 5 կմ վազքին։ Առիթ՝ գիտաժողովից առաջ հանդիպելու, ծանոթանալու և միասին ակտիվ երեկո անցկացնելու։

Վերցրե՛ք ձեր մարզակոշիկները և միացե՛ք մեզ։ 🩷

📅 Նոյեմբերի 6, 2026 | 17:00
📍 Մեկնարկը՝ Courtyard by Marriott-ից, Երևան
🏃 Տարածությունը՝ 5 կմ

🔗 Մասնակցելու համար լրացրե՛ք գրանցման կարճ հարցաթերթիկը՝
https://forms.gle/FDVovF4iQshhtapj7

📞 Մանրամասների համար՝ 091 24 15 15։

———

🏃‍♀️ We’re kicking off EPIC 2026 a day early—with a run together!

Join us on November 6 for a friendly 5 km run. It’s a chance to meet, connect, and enjoy an active evening together before the conference.

Bring your running shoes and join us! 🩷

📅 6 November 2026 | 17:00
📍 Starting from Courtyard by Marriott, Yerevan
🏃 Distance: 5 km

🔗 To join, please complete the short registration questionnaire:
https://forms.gle/FDVovF4iQshhtapj7

📞 For details, please call +374 91 24 15 15.

Սրտի ՄՌՏ-ն՝ նախասրտային առիթմիաների համատեքստում․ ի՞նչ կարող է այն բացահայտել։EPIC 2026-ին այս թեմային կանդրադառնա Մարիա...
21/10/2026

Սրտի ՄՌՏ-ն՝ նախասրտային առիթմիաների համատեքստում․ ի՞նչ կարող է այն բացահայտել։

EPIC 2026-ին այս թեմային կանդրադառնա Մարիամ Մինասյանը՝ ներկայացնելով զեկույցը՝

▫️ «Նախասրտային առիթմիաները և սրտի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)»

📅 Նոյեմբերի 7, 2026
📍 Courtyard by Marriott, Երևան
🎟 Մասնակցության արժեքը՝ 5 000 դրամ
📞 Գրանցման համար խնդրում ենք զանգահարել՝ 091 24 15 15։

———

What can cardiac MRI reveal in the context of atrial arrhythmias?

At EPIC 2026, Dr. Mariam Minasyan will explore this topic in her presentation:

▫️ “Atrial Arrhythmias and Cardiac Magnetic Resonance Imaging”

📅 7 November 2026
📍 Courtyard by Marriott, Yerevan
🎟 Participation fee: AMD 5,000
📞 For registration, please call +374 91 24 15 15.

21/10/2026

🎙️ CardioMic | Ժառանգական առիթմիաների համախտանիշներ (մաս 1)

Կարո՞ղ են սրտի ռիթմի ժառանգական խանգարումները վտանգավոր լինել նույնիսկ այն դեպքում, երբ սրտի կառուցվածքը նորմալ է։

Այս թողարկման ընթացքում կխոսենք ժառանգական առիթմիաների համախտանիշների մասին՝ պարզաբանելով, թե
🫀ինչ են ժառանգական առիթմիաները
🫀ինչպես են առաջանում և ինչով են պայմանավորված
🫀որոնք են դրանց հիմնական ախտանշանները
🫀ինչպես են ախտորոշվում և բուժվում
🫀ինչու է կարևոր ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվության ժամանակ առաջացող ախտանշաններին

🎧 CardioMic՝ մասնագիտական զրույցներ սրտի առողջության, սիրտ-անոթային հիվանդությունների և ժամանակակից բուժման մասին։

📍 Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am

🇬🇧 EPIC 2026-ի շրջանակում իր մասնագիտական փորձով և գիտելիքներով կկիսվի Սերգեյ Բարսամյանը (Միացյալ Թագավորություն)։▫️ «Նա...
20/10/2026

🇬🇧 EPIC 2026-ի շրջանակում իր մասնագիտական փորձով և գիտելիքներով կկիսվի Սերգեյ Բարսամյանը (Միացյալ Թագավորություն)։

▫️ «Նախասրտերի ֆիբրիլյացիայի աբլացիան՝ նոր հայացքով»

Սերգեյ Բարսամյանը նաև կվարի «EPIC ԷՍԳ ասպարեզ» ինտերակտիվ մրցույթը՝ ԷՍԳ մեկնաբանման մարտահրավերներով և կլինիկական քննարկումներով։ Լավագույն երեք մասնակիցները կպարգևատրվեն։

📅 Նոյեմբերի 7, 2026
📍 Courtyard by Marriott, Երևան
🎟 Մասնակցության արժեքը՝ 5 000 դրամ
📞 Գրանցման համար խնդրում ենք զանգահարել՝ 091 241515։

———

🇬🇧 Dr. Sergey Barsamyan (United Kingdom) will share his clinical knowledge and professional experience at EPIC 2026.

▫️ “AF Ablation, Reimagined”

Dr. Barsamyan will also lead the EPIC ECG Arena interactive competition, featuring ECG interpretation challenges and clinical discussions, with awards for the top three participants.

📅 7 November 2026
📍 Courtyard by Marriott, Yerevan
🎟 Participation fee: AMD 5,000
📞 For registration, please call +374 91 24 15 15.

Address

Tsitsernakaberd Highway, ½, 303
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37411991180

Alerts

Be the first to know and let us send you an email when CardioLab Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to CardioLab Armenia:

Shortcuts

Share