05/10/2026
Օրերս Երևանում անցկացվեց «GynArmenia» գինեկոլոգիայի միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր կանանց առողջության բարելավմանն ու ոլորտի արդի մարտահրավերներին։
Միջոցառման նպատակն էր համախմբել գինեկոլոգիայի և կանանց առողջության ոլորտի տեղացի և միջազգային փորձագետներին՝ քննարկելու ախտորոշման և բուժման նորագույն մոտեցումները, միջազգային չափորոշիչները, ինչպես նաև փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
«Բեգլարյան բժշկական կենտրոն»-ը ևս մասնակցեց այս հեղինակավոր միջոցառմանը, որի շրջանակում ելույթներով հանդես եկան ուրոգինեկոլոգներ՝ Տիգրան Տեր-Իսահակյանը և Լուսինե Սահակյանը՝ ներկայացնելով իրենց մասնագիտական փորձը, կենտրոնի ժամանակակից բժշկական մոտեցումներն ու բարձրորակ ծառայությունները։