16/06/2026
📍«ՀԵՐԱՑԻ» ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՐԳԵԼԻ' ԱՆԴԱՄՆԵՐ․
😍Սիրով տեղեկացնում ենք, որ Բուժաշխատողի տոնի կապակցությամբ «Հերացի» արհեստակցական կազմակերպությունն իր անդամներին հաճելի պահեր պարգևելու նպատակով ձեռք է բերել Նարեկ Դուրյանի «Սե Լա Վի» ներկայացման տոմսեր։ Ներկայացումը տեղի է ունենալու 2026 թվականի հունիսի 20-ին Բոհեմ թատրոնում (Մարշալ Բաղրամյան 3-րդ շենք):
📌Հաշվի առնելով, որ տոմսերը սահմանափակ են, ուստի խնդրում ենք, ներկայացմանը մասնակցելու ցանկություն ունեցող անձինք մոտենան «Հերացի» արհեստակցական կազմակերպություն:
‼️Տեղեկացնում ենք, որ տոմսերը տրամադրվելու են միայն «Հերացի» արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող անձանց։
Հարգանքով՝ «ՀԵՐԱՑԻ» ԱՐՀԿՈՄ