07/08/2026
Մի քանի օր առաջ՝ կիրակի օրը, մայրն աղջկան բերել էր ինձ մոտ։Եկել էին Հոլանդիայից:Դեմքի և մարմին հատվածում բավականին բորբոքված խնդիր էր։
Մայրը պատմում է․
— Բժիշկ ջան, ացիկլովիր ենք քսում, ինչ-որ մեկը խորհուրդ է տվել, բայց ավելի է վատացել։
Զննում եմ, ասում եմ՝ սա ստաֆիլոդերմիա է և պետք է համապատասխան բուժում սկսել։ Բուժումը նշանակում եմ, ամեն ինչ մանրամասն բացատրում ու ասում․
— Մի քանի օր հետո ինձ զանգեք, ասեք արդյունքի մասին։
Դուրս ենք գալիս սենյակից։ Միջանցքում մի կին, որը երևում է ծանոթ էր իրենց, նորից մտնում է ինձ մոտ։ Մի փոքր տարօրինակ, նույնիսկ՝ չհավատացող տոնով նայում է ու ասում․
— Իսկ դուք ուղակի նայելով որոշեցի՞ք ինչ խնդիր է։
Ես մի պահ լռեցի։ 😄
Մտածեցի՝ ի՞նչ ասեմ։
Ուղղակի ասացի․
— Խնդրում եմ, գնացեք, արեք այն բուժումը, որը նշանակել եմ։
Ու գնացին։
Այսօր չորս օր անց, զանգում է մայրը․
— Բժիշկ ջան, շնորհակալ եմ Ձեզ, ամեն ինչ անցել է։
Ես կատակով ասացի.
֊Դուք ասե՞լ եք արդյունքի մասին այն ջղային կնոջը։
Ասաց.
֊Իհարկե։
Ու այդ պահին հասկանում ես երբեմն ամենալավ պատասխանը ոչ թե երկար բացատրությունն է, այլ արդյունքը։ 😊