Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital

Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital, Hospital, Ezras Hasratian 9, Yerevan.

📅 Սեպտեմբերի 17-ին նշվում է Պացիենտների անվտանգության համաշխարհային օրը։ Այս տարվա կարգախոսն է՝ «Անվտանգ խնամք՝ ողջ կյան...
17/09/2026

📅 Սեպտեմբերի 17-ին նշվում է Պացիենտների անվտանգության համաշխարհային օրը։ Այս տարվա կարգախոսն է՝ «Անվտանգ խնամք՝ ողջ կյանքի ընթացքում», որն ընդգծում է ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում երկարատև ու անվտանգ բուժօգնության ապահովման կարևորությունը։

🛡️ Պացիենտի անվտանգությունը առողջապահական համակարգի որակի հիմնարար բաղադրիչն է․ այն ուղղված է բուժման ընթացքում հնարավոր սխալների, բարդությունների և վնասի ռիսկերի կանխարգելմանը։ Այս գործընթացում առանցքային դեր ունի հենց պացիենտը․ լինելով բուժօգնության ակտիվ մասնակից՝ նա իր իրազեկվածությամբ և բաց հաղորդակցությամբ նպաստում է անվտանգ և արդյունավետ բուժմանը։

👩‍⚕️ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-համաճարակաբան Կարինե Պողոսյանը ներկայացնում է կարևոր խորհուրդներ մեր պացիենտներին՝ բուժման ընթացքն առավել անվտանգ դարձնելու համար։

🔍 Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել. խորհուրդներ պացիենտներին

🙋‍♂️ Եղեք ակտիվ մասնակից. Ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում բուժման հիմնական մասն ընթանում է տանը։ Հստակ տեղեկացված եղեք Ձեր ախտորոշման, բուժման պլանի և այն ախտանիշների մասին, որոնց դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։

💊 Վերահսկեք դեղերի ընդունումը. Եթե ընդունում եք մի քանի դեղամիջոց, ճշգրիտ պահպանեք դրանց չափաբաժիններն ու ռեժիմը՝ դեղերի անցանկալի փոխազդեցություններից և սխալներից խուսափելու համար։

📋 Տրամադրեք ամբողջական տեղեկատվություն. Բժշկին միշտ ճշգրիտ ներկայացրեք Ձեր ընդունած բոլոր դեղերի ցանկը և նախկինում ունեցած ալերգիկ կամ անբարենպաստ արձագանքները։

🔄 Պահպանեք բուժման շարունակականությունը. Երկարատև հսկողության ընթացքում հետևեք առաջնային օղակի (պոլիկլինիկա) և մասնագիտացված հիվանդանոցային բժիշկների բոլոր նշանակումներին ու խորհուրդներին։

💡 Կարևոր է հիշել

Անվտանգ բուժօգնությունը կախված է ոչ միայն բժշկական միջամտություններից, այլև պացիենտի, նրա ընտանիքի և բուժաշխատողների արդյունավետ համագործակցությունից ու բաց հաղորդակցությունից։

#ՊացիենտներիԱնվտանգություն #ՄիքայելյանՀիվանդանոց #Առողջապահություն #ԱնվտանգԲուժօգնություն

🧠«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության կլինիկան շարունակում է մասնագիտական համագործակցությունը Ռո...
14/09/2026

🧠«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության կլինիկան շարունակում է մասնագիտական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված նյարդավիրաբույժների՝ բ.գ.թ., ալգոլոգ, ՌԴ Նեյրոմոդուլացիայի ազգային ասոցիացիայի նախագահ Էմիլ Իսագուլյանի և Ա.Ա. Վիշնևսկու անվան բարձր տեխնոլոգիաների ազգային բժշկական կենտրոնի մասնագետ Արսեն Մովսիսյանի հետ։

Համագործակցության շրջանակում մասնագետները պարբերաբար այցելում են Հայաստան։ Նրանց մասնակցությամբ հիվանդանոցում իրականացվում են պացիենտների խորհրդատվություններ և կոնսիլիումներ, ինչպես նաև՝ ողնաշարային պաթոլոգիաների և քրոնիկական ցավային համախտանիշների բուժմանն ուղղված նվազ ինվազիվ միջամտություններ՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

Այցերից մեկի ընթացքում մեր գործընկերները համալսարանական հիվանդանոցում անցկացված գիտական միջոցառման շրջանակում հանդես են եկել նաև մասնագիտական դասախոսություններով՝ ներկայացնելով իրենց փորձն ու ժամանակակից մոտեցումները։

Մասնագիտական համագործակցությունը շարունակվում է նաև առցանց ձևաչափով՝ ապահովելով փորձի և գիտելիքի շարունակական փոխանակում և մասնագիտական կապերի զարգացում։

#ՄիքայելյանՀամալսարանականՀիվանդանոց #Նյարդավիրաբուժություն #ՄասնագիտականՀամագործակցություն #Բժշկություն

🍂 Աշնանը եղանակի և ջերմաստիճանի փոփոխությունները, ինչպես նաև շնչառական վարակների ակտիվացումը կարող են անդրադառնալ օրգանի...
09/09/2026

🍂 Աշնանը եղանակի և ջերմաստիճանի փոփոխությունները, ինչպես նաև շնչառական վարակների ակտիվացումը կարող են անդրադառնալ օրգանիզմի ընդհանուր վիճակի և կենսական ռիթմի վրա։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի լաբորատոր մասնագետ Աստղիկ Հարությունյանը ներկայացնում է մի շարք պարզ և կարևոր հետազոտություններ, որոնք կարող են օգնել գնահատել առողջական վիճակը և ժամանակին հայտնաբերել որոշ խնդիրներ։

🔹 1. Արյան ընդհանուր քննություն (ԱԸՔ)
Ամենատարածված և կարևոր հետազոտություններից է, որն օգնում է գնահատել օրգանիզմի ընդհանուր վիճակը և հայտնաբերել մի շարք շեղումներ, այդ թվում՝ բորբոքային գործընթացների և սակավարյունության հնարավոր նշաններ։
🔹 2. Միկրոէլեմենտների հետազոտություն
▫️ Երկաթ (Fe) – կարևոր է երկաթի պակասի և սակավարյունության գնահատման համար։
▫️ Մագնեզիում (Mg) և կալցիում (Ca) – կարևոր դեր ունեն նյարդային և մկանային համակարգերի, ինչպես նաև սրտի բնականոն աշխատանքի համար։
🔹 3. Վիտամինների հետազոտություն
Վիտամին D, B12 և ֆոլաթթու․ դրանց պակասը կարող է ուղեկցվել հոգնածությամբ, թուլությամբ և այլ գանգատներով։ Անհրաժեշտության դեպքում հետազոտությունը թույլ է տալիս գնահատել օրգանիզմում դրանց մակարդակը։
🔹 4. Ֆերիտին
Ֆերիտինը օրգանիզմում երկաթի պահեստների կարևոր ցուցանիշ է։ Երկաթի պակասը կարող է առաջացնել մշտական հոգնածություն և անբացատրելի թուլություն՝ երբեմն նույնիսկ այն դեպքում, երբ արյան ընդհանուր քննության ցուցանիշները դեռևս նորմայի սահմաններում են։

🩺 Առողջության նկատմամբ հոգատարությունը սկսվում է ժամանակին ուշադրությունից։ Հետազոտությունների անհրաժեշտությունը և դրանց ցանկը ցանկալի է որոշել բժշկի խորհրդով՝ հաշվի առնելով գանգատներն ու առողջական ընդհանուր վիճակը։

#ՄիքայելյանՀամալսարանականՀիվանդանոց #Առողջություն #ԼաբորատորՀետազոտություններ #Կանխարգելում

📚Ուսումնական սեպտեմբերը՝  «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում
07/09/2026

📚Ուսումնական սեպտեմբերը՝ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում

Այսօր Ինտերվենցիոն սրտաբանության ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արսեն Մկրտչյանի տարեդարձն է։Նա այն մասնագետներից է...
05/09/2026

Այսօր Ինտերվենցիոն սրտաբանության ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արսեն Մկրտչյանի տարեդարձն է։

Նա այն մասնագետներից է, ով ջանք ու եռանդ չի խնայում բժշկական բարձրորակ ծառայություններ ապահովելու գործում և 24/7 ռեժիմով ապրում է իր աշխատանքով։

Պացիենտների և գործընկերների հանդեպ ցուցաբերած անսահման հոգատարությունը, սրտացավությունը, օպերատիվ ու արագ արձագանքը, ինչպես նաև միշտ հասանելի և պատրաստակամ լինելը բժիշկ Մկրտչյանին դարձնում են օրինակելի ղեկավար, բարձրակարգ մասնագետ և սիրված գործընկեր։

Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի գործընկերոջը տարեդարձի առթիվ։ Մաղթում ենք առողջ ու երջանիկ տարիներ, մասնագիտական նորանոր հաջողություններ և նպատակների իրականացում։

04/09/2026

Չլռել, չամաչել․ դիմել բժիշկ-սեքսոպաթոլոգի․ Լուսինե Ստեփանյան

31/08/2026

👩‍⚕️Ապագայի լավագույն բժիշկների ճանապարհը սկսվում է այստեղ։

Այստեղ նրանք սովորում են, աշխատում, սխալներից դասեր քաղում, ձեռք բերում առաջին փորձն ու ամեն օր մի քայլ մոտենում իրենց երազած մասնագիտությանը։

Սեպտեմբերի 1-ի առթիվ շնորհավորում ենք մեր բոլոր ուսանողներին, կլինիկական օրդինատորներին և դասախոսներին։ 💙

#ՄիքայելյանՀիվանդանոց #ԵՊԲՀ #Բժշկություն #Կրթություն #ԿլինիկականՕրդինատուրա #ԱպագաԲժիշկներ #Սեպտեմբերի1 #ԳիտելիքիՕր

Այսօր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ապահովագրական բաժնի վարիչ Լուսինե Ջալալբեկյանի տարեդարձն է։Նա աշխատասեր, բ...
31/08/2026

Այսօր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ապահովագրական բաժնի վարիչ Լուսինե Ջալալբեկյանի տարեդարձն է։

Նա աշխատասեր, բծախնդիր և բարձր պատասխանատվությամբ մասնագետ է, ով բաժնի աշխատանքն կազմակերպում է այնպես, որ յուրաքանչյուր հարց ստանա արագ արձագանք, իսկ յուրաքանչյուր խնդիր՝ հնարավոր լավագույն լուծումը։ Լինելով վստահելի կապող օղակ պացիենտների, բժիշկների և ապահովագրական ընկերությունների միջև՝ նա միշտ պատրաստ է լսել, քննարկել, աջակցել և յուրաքանչյուր իրավիճակի մոտենալ բազմակողմանի։

Լուսինեն շատ լավ գիտի, որ հիվանդանոց դիմող մարդը բժշկական օգնությունից բացի կարիք ունի նաև հոգատարության, ուշադրության և մարդկային ջերմ վերաբերմունքի։ Հենց այդ պատճառով նա ամեն օր անում է առավելագույնը, որպեսզի բուժսպասարկումը կազմակերպվի հնարավորինս արագ, արդյունավետ և որակյալ։

Պատահական չէ, որ բազմաթիվ պացիենտներ իրենց շնորհակալությունն ու գոհունակությունն են հայտնում ոչ միայն ստացած բուժօգնության, այլև Լուսինե Ջալալբեկյանի և նրա ղեկավարած բաժնի հոգատար ու պատասխանատու աշխատանքի համար։

Սիրով շնորհավորում ենք Լուսինե Ջալալբեկյանին տարեդարձի առթիվ և մաղթում քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և նորանոր հաջողություններ։

💙 Օգոստոսի 29-ը հայտնի սրտային վիրաբույժ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի հիմնադիր Ալեքսանդր Միքայելյանի ծննդյան...
29/08/2026

💙 Օգոստոսի 29-ը հայտնի սրտային վիրաբույժ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի հիմնադիր Ալեքսանդր Միքայելյանի ծննդյան օրն է։
Մարդ, որի անունն այսօր ոչ միայն պատմության էջերում է, այլև շարունակում է ապրել այն բժիշկների, մասնագետների և սերունդների աշխատանքում, որոնք իրենց մասնագիտական ճանապարհը անցնում են «Միքայելյանում»։
Նրա թողած ամենամեծ ժառանգությունը թերևս հենց սա է՝ բժշկությունը զարգացնելու, գիտելիքը փոխանցելու և մարդուն օգնելու գաղափարը, որը շարունակում է ապրել։
Խոնարհումով ու հպարտությամբ հիշում ենք Մեծ Ուսուցչին:

27/08/2026

Ընդհանուր վիրաբույժ Սիմոն Սարգսյանը՝ հազվադեպ հանդիպող, բայց վտանգավոր բարդություններով հիվանդության մասին

Address

Ezras Hasratian 9
Yerevan
0052

Alerts

Be the first to know and let us send you an email when Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital:

Shortcuts

Share

Category