Altmed

Altmed ԱլտՄեդ՝ կանխարգելիչ և վերականգնողական բժշկական կենտրոն
📞+374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍ք. Երևան, Հ․ Պարոնյան 24

"ԱլտՄեդ" բժշկական կենտրոն, որտեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող, արտերկրում վերապատրաստում անցած մասնագետներ հետևյալ մասնագիտություններով` նյարդաբանություն, ռեաբիլիտոլոգիա, ֆիզիոթերապիա, կինեզիոթերապիա, մերսում, մանուալ թերապիա, ռեֆլեքսոթերապիա (ասեղնաբուժություն), հոմեոպաթիա, գաստրո-էնթերոլոգիա, դիետոլոգիա (նուտրիցիոլոգիա), մաշկավեներաբանություն, անեսթեզիոլոգիա, հոգեթերապիա, լոգոպեդիա:
Ծառայություններ "ԱլտՄեդ" բաժանմունքում ցուցաբերվում է ինտեգրատիվ բժշկական օգնություն` Արևելքի բազմադարյան փորձի կիրառմամբ.

Ռեֆլեքսոթեպիա (չինական "չժեն-ցզյու թերապիա")` կորպորալ ակուպունկտուրային կետերի կիրառմամբ, ֆրանսիական "աուրիկուլոթերապի"` ականջի խեցու ակուպունկտուրային կետերի կիրառմամբ, կորեական "Սու-Ջոք թերապիա"՝ ձեռքերի և ոտնաթաթերի ակուպունկտուրային կետերի կիրառմամբ, ոտնաթաթերի ռեֆլեքսոթերապիա՝ գերմանացի մասնագետ Հաննե Մարկվարդտի եղանակով, "կրանիոպունկտուրա" ՝ ռեֆլեքսաթերապիայի եղանակ, որտեղ կիրառվում են գլխի ակուպունկտուրային զոնաները;

Մանուալ թերապիա (խիրոպրատիկա և կրանիոսակրալ թերապիա);

Մերսում (սեգմենտար, կետային, բանկայով, վիբրացիոն);

Հոմեոպաթիա (դասական և համակցված հոմեոպաթիա, հոմեոսինիատրիա);

Ֆիտոթերապիա (բուժում խոտաբույսերով);

Գիրուդոթերապիա (բուժում տզրուկներով);

Ապիթերապիա (բուժում մեղուներով);

Արոմաթերապիա (բուժում հոտավետ յուղերով);

և Արևմուտքի ժամանակակից գիտության տեխնոլոգիաների կիրառմամբ.

Ոսկրային հյուսվածքի խտության ախտորոշում ռենտգեն-դենսինոմետրիայի օգնությամբ (DXA);
Օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի ախտորոշումը Վեգետատիվ ռեզոնանսային թեստի ապարատային-ծրագրային կոմպլեքսի օգնությամբ (ՎՌԹ);
Օրգանիզմի վիճակի ախտորոշում համակարգչային իրիդոախտորոշման սարքի օգնությամբ;
Օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի ախտորոշումը Պուլսային Մետաբոլիկ անալիզի համակարգչային կոմպլեքսի օգնությամբ (ՊՄԱ);
Թերապիա Բիոլոգիական հետադարձ կապի սարքի օգնությամբ (ԲՀԿ);
Թերապիա Բուբնովսկու դեկոմպրեսիոն և հակագրավիտացիոն բազմաֆունկցիոնալ տրենաժորի (BBT) օգնությամբ;
Պերիֆերիկ բլոկադաներ (բուժական ինֆիլտրացիոն և էպիդուրալ բլոկադներ, ֆարմակոպունկտուրա, մեզոպունկտուրա, մաշկի միջով հակացավային էլեկտրոնեյրոստիմուլյացիա);
Բուժական ֆիզկուլտուրա (ԲՖԿ);
Ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ (ՈՒԲՀ-թերապիա, էլեկտրաիմպուլսային թերապիա, ուլտրաձայնային թերապիա, մագնիսաթերապիա, լազերաթերապիա, գալվանաթերապիա, էլեկտրաֆորեզ, լուսաբուժություն); և այլն:

"ԱլտՄեդ" կենտրոնում կատարվում է հիվանդների հետազոտություն (chek-up), նպատակ ունենալով հետևյալը.

Սկզբնական փուլում բոլոր օրգան-համակարգերի հիվանդությունների և պաթոլոգիկ վիճակների բացահայտումը; զանազան հիվանդությունների զարգացման հավանականության և գենետիկ նախատրամադրվածության որոշումը; մակաբուծական հիվանդությունների ախտորոշում՝ ասկարիդներով և այլ գելմինտներով վարակվածություն:

"ԱլտՄեդ" կենտրոնում օգտագործվող ախտորոշման եղանակները թույլ են տալիս արագ անցկացնել համակարգչային համակցված նախաախտորոշում և ստանալ հիվանդի ֆիզիկական և հոգե-հուզական վիճակի լիարժեք պատկերը: Ախտորոշման ժամանակակից, ավանդական և այլընտրանքային եղանակների օպտիմալ զուգակցումը թույլ է տալիս հիվանդությունը բացահայտել ամենավաղ շրջանում, հաճախ մինչև հիվանդագին ախտանշանների հայտնվելը: Հատուկ մշակված՝ կանխարգելիչ վերահսկման սխեմաների օգնությամբ մեր մասնագետները կիրականացնեն Ձեր առողջության վիճակի լիարժեք ստուգում, ինչը ներառում է հիմնական քրոնիկ ոչվարակիչ հիվանդությունների զարգազման հավանականության գնահատումը՝ հաշվի առնելով ժառանգականությունը, սթրեսային իրավիճակներին հակազդելը, սննդակարգի խախտումները, մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, վնասակար սովորությունները, ինչպես նաև հիվանդագին վիճակների և հիվանդությունների սկզբնական փուլերի բացահայտումը:

Այս տեղեկատվության շնորհիվ, հիմնվելով զանազան լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքների վրա, մենք կստեղծենք Ձեր առողջության ճշգրիտ պատկերը՝ այսպես կոչված "Առողջության անձնագիր", հաստատապես կբացահայտենք հնարավոր "թույլ կետերը" և կառաջարկենք հատկապես Ձեզ համար մշակված՝ կանխարգելման և բուժման անհատական օպտիմալ ռազմավարություն:

"ԱլտՄեդ" բաժանմունքում անցկացվում է խորհրդատվական-ախտորոշիչ և բուժական-կանխարգելիչ օգնություն հետյալ հիվանդությունների դեպքում

Հենա-շարժական համակարգի հիվանդություններ՝
արթրիտ, արթրոզ, ողնաշարի օստեոխոնդրոզ և միջողային սկավառակների ճողվածքներ՝ զանազան կլինիկական արտահայտումներով՝ ցերվիկալգիա, առաջնային կրծքավանդակի համախտանիշ, ուսա-թիակային պերիարթրոզի համախատնիշ, արմունկային էպիկոնդիլյոզ և ուսա-դաստակային համախտանիշ, թորակալգիա, լյումբագո, լյումբաիշիալգիա, կոքցիգոդինիա, սպոնդիլոլիստոզ; կեցվածքի խանգարումներ՝ իդիոպատիկ սկոլիոզ և կիֆոսկոլիոզ; հոդերի կոնտրակտուրաներ, հարթաթաթություն, հոդերի, մկանների և ջլերի տրավմատիկ ախտահարում:

Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ
(նևրիտ, նևրալգիա, ռադիկուլիտ, նևրոզ, միգրեն, գլխապտույտ, գլխացավ, աղմուկ ականջներում, գիշերային անմիզապահություն, վերջույթների ֆանտոմի համախտանիշ, Herpes Zoster, անքնություն):

Աղե-ստամոքսային համակարգի հիվանդություններ
(գաստրիտ, խոցային հիվանդություն, խոլեցիստիտ, A և B տիպի հեպատիտի հետևանքներ, պանկրեատիտ, կոլիտ, հելմինթոզ, դիսբակտերիոզ, փորկապություն, թութք):

Էնդոկրին համակարգի և նյութափոխանակության խանգարումներ
(ճարպակալում, շաքարային դիաբետ, պոդագրա, օստեոպորոզ, հիպոթիրեոզ, հիպերթիրեոզ):

Մաշկային հիվանդություններ
(տարբեր էթիոլոգիայի դերմատիտներ, էկզեմա, փսորիազ):

Ալերգիկ վիճակներ
(ալերգիկ ռինիտներ, կոնյուկտիվիտներ):

Ուռոգենիտալ համակարգի հիվանդություններ
(դաշտանային համակարգի խանգարումներ, էնդոմետրիոզ, մաստոպաթիա, կլիմակտերիկ վիճակներ, միզաքարային հիվանդություն, պրոստատիտ, ցիստիտ, էնուրեզ):

Կակազում և խոսքի այլ խանգարումներ

Վնասվածքներից և վիրահատություններից հետո վերականգնում

"Ալտմեդ" բժշկական կենտրոնում հաջողությամբ գործում է "Ցավի կլինկա" – մի խումբ մասնագետներ (անեսթեզիոլոգ, նյարդաբան, հոգեբան, ռեֆլեքսաթերապևտ, ֆիզիոթերապևտ), որոնք զբաղվում են խրոնիկ ցավային համախտանիշների որակյալ բուժմամբ, օգտագործելով ցավերի բուժման տարբեր դեղորայքային և ոչ դեղորայքային մեթոդներ: "Ալտմեդ" կենտրոնում լայնորեն օգտագործվում է Հայկական ժողովրդական բժշկությունը՝ բուժման եղանակներ, որոնց հիմքում ընկած է բուսաբուժության, տզրուկաբուժության, մեղվաբուծության մթերքներով բուժման, կավի, աղոտքներով բուժման բնագավառում մեր Հայրենիքի փորձը, գիտելիքները և գործնական հմտությունները:

"ԱլտՄեդ" բժշկական կենտրոնում առկա են հեղինակային աշխատանքներ, մշակվում են ժամանակակից և ավանդական բժշկության նոր յուրահատուկ ախտորոշիչ և բուժական եղանակներ: Դրանց հիմքում ընկած են՝ նոր գործիքային ախտորոշիչ "Բիոսկոպ" կոմպլեքսը, սկալպոթերապիայի նոր եղանակները (սկալպի որոշակի հատվածների էլեկտրաստիմուլյացիա համաձայն հատուկ համակարգչային ծրագրի՝ որովայնի ներքին օրգանների կենսաբանականորեն ակտիվ կետերի և սկալպի համապատասխան հատվածների բացահայտված կորելյացիայի կիրառմամբ) և հոմեոպատիկ պրեպարատներով (հոմոսինիատրիա) կորպորալ կենսաբանորեն ակտիվ կետերի ֆարմակոպունկտուրայի անցկացման ժամանակ դեղամիջոցների ստուգման նոր եղանակը; նոր սերնդի "Դի Բլյուդեն" ֆիտոհավաքածուի կիրառման հիման վրա նոր ֆիզիոթերապևտիկ եղանակներ:

"ԱլտՄեդ" վերականգնողական կենտրոնում հիվանդների բուժման հաջողության գրավականն են ժամանակակից արևմտյան և ավանդական արևելյան բժշկության համակցությունը, դեղորայքային և ոչդեղորայքային բուժման զանազան եղանակների լավագույն զուգակցման անհատական ընտրությունը, ինչպես նաև հիվանդի առողջական վիճակի մշտական հսկողությունը՝ մեր կլինիկայում ստեղծված "Առողջության մոնիտորինգ" կոմպլեքսային ախտորոշիչ համակարգի օգնությամբ:

Մենք հասնում ենք իրական արդյունքների "Ոսկե եռյակի" շնորհիվ՝ հիվանդի համակարգային հետազոտություն, հիվանդի կոմպլեքս բուժում և վերականգնում, հիվանդին նշանակվող դեղամիջոցների ստուգում:
"ԱլտՄեդ" բժշկական կենտրոնում հետազոտվել և իրական օգնություն են ստացել հազարավոր հիվանդներ: Եկեք մեզ մոտ, և մենք կօգնենք Ձեզ:

04/09/2026

💧 Ներերակային ինֆուզիոն թերապիա «ԱլտՄեդ»-ում:

Այն ներկայացնում է վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների ներարկման մեթոդ կաթիլային եղանակով։

Թերապիայի մի քանի կարևոր առավելությունները՝

✨ Ապահովում է օրգանիզմի վերականգնում և դետոքս:
✨ Դանդաղեցնում է ծերացման գործընթացները:
✨ Ամրապնդում է իմունիտետը:

📞 +374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92

📍 ք. Երևան, Հ. Պարոնյան 24
📄 Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116
📄 Գովազդի թույլտվություն՝ N ԲՄԳ-00062

21/08/2026

⚖️ ԱլտՄեդ-ի քաշի ուղղում ծրագիրը ներառում է համալիր մոտեցում՝ ուղղված ոչ միայն քաշի նվազեցմանը, այլև խնդրի հնարավոր պատճառների բացահայտմանը։

Ծրագրի շրջանակում.

✅ կատարվում է համալիր ախտորոշում,
✅ իրականացվում են անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններ,
✅ կիրառվում է բազմագործոն բուժում,
✅ յուրաքանչյուր բուժառուի համար մշակվում է անհատական սննդակարգ և բուժման ծրագիր։

📞 +374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92

📍 ք. Երևան, Հ. Պարոնյան 24
📄 Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116
📄 Գովազդի թույլտվություն՝ N ԲՄԳ-00062

17/08/2026

✅ Տրամադրության կտրուկ փոփոխությունները, հոգնածության և թուլության զգացումը կարող են վկայել հորմոնալ անհավասարակշռության, ինչպես նաև վիտամինների ու միկրոտարրերի պակասի մասին։

▶️ Մանրամասները՝ տեսանյութում։

📞 +374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍 ք. Երևան, Հ. Պարոնյան 24
📄 Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116
📄 Գովազդի թույլտվություն՝ N ԲՄԳ-00062

08/08/2026
07/08/2026

🦴 Եթե ունեք ոսկրահոդային ցավեր, հաճախ գանգատվում եք մշտական հոգնածությունից և թուլության զգացումից, պատճառներից մեկը կարող է լինել վիտամին D-ի անբավարար մակարդակը։

🧪 Ժամանակն է ստուգել վիտամին D-ի մակարդակը և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի՝ համապատասխան խորհրդատվություն ստանալու համար։

▶️ Մանրամասները՝ տեսանյութում։

📞 +374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍 ք. Երևան, Հ. Պարոնյան 24
📄 Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116
📄 Գովազդի թույլտվություն՝ N ԲՄԳ-00062

30/07/2026

Ավելորդ քաշը ոչ միայն արտաքին խնդիր է, այլև կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների։
«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնի ծրագիրը ներառում է.
Համալիր ախտորոշում.
Կլինիկական, լաբորատոր և գործիքային հետազոտություններ՝ խնդրի արմատական պատճառը գտնելու համար։
Բազմագործոն բուժում.
Մեր թիմը կմշակի անհատական սննդակարգ և թերապիայի պլան։
Անհատական մոտեցում.
Ծրագիրը կազմելիս բժիշկը հաշվի է առնում ձեր անձնական կարիքները, հոգեբանական առանձնահատկությունները և ուղեկցող հիվանդությունները։
Խորհրդատվական այց գրանցելու համար գրեք մեր էջին կամ զանգահարեք՝
📞+374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍ք. Երևան, Հ․ Պարոնյան 24
Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116, տրված՝ 2024/12/30
Գովազդի թույլտվություն N ԲՄԳ - 00062

Կինեզիոթերապիան շարժման միջոցով բուժման և վերականգնման եզակի մեթոդ է, որը նպաստում է մկանների ուժի վերականգնմանը, հոդերի...
27/07/2026

Կինեզիոթերապիան շարժման միջոցով բուժման և վերականգնման եզակի մեթոդ է, որը նպաստում է մկանների ուժի վերականգնմանը, հոդերի շարժունակության բարելավմանը։
👩‍⚕️ Կինեզիոթերապիստ Էլեն Գասպարյանը մասնագետ է, ով առանձնանում է իր հոգատար վերաբերմունքով և անհատական մոտեցմամբ։
«ԱլտՄեդ»-ում յուրաքանչյուր այցելու ստանում է իր առողջական վիճակին և կարիքներին համապատասխան ծրագիր։
Խորհրդատվական այցի կամ գրանցումների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք՝
📞+374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍ք. Երևան, Հ․ Պարոնյան 24

Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116, տրված՝ 2024/12/30
Գովազդի թույլտվություն N ԲՄԳ - 00062

«ԱլտՄեդ»-ի ֆիզիոթերապիայի սրահը համալրված է մի շարք սարքավորումներով, որոնք ապահովում են ինչպես ցավի և բորբոքային պրոցես...
24/07/2026

«ԱլտՄեդ»-ի ֆիզիոթերապիայի սրահը համալրված է մի շարք սարքավորումներով, որոնք ապահովում են ինչպես ցավի և բորբոքային պրոցեսների նվազեցում, այնպես էլ օրգանիզմի բնական վերականգնման արագացում։
🔹 Բազմաֆունկցիոնալ ապարատ, որը թույլ է տալիս համատեղել տարբեր ազդեցություններ։
🔹 Ժամանակակից անցավ մեթոդ, որը խթանում է վերականգնման գործընթացները, նվազեցնում է ցավն ու բորբոքումները, բարելավում արյան շրջանառությունը և նպաստում վնասվածքների արագ ապաքինմանը։
🔹 Բարձր արդյունավետությամբ սարք, որը նպաստում է մկանային և հոդային ցավերի մեղմմանը, արագացնում վերականգնման գործընթացը։
🔹 Մեթոդ, որը հատկապես օգտակար է շրջանառության խանգարումների և այտուցների դեպքում։
Խորհրդատվական այցի կամ գրանցումների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք՝
📞+374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍ք. Երևան, Հ․ Պարոնյան 24

Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116, տրված՝ 2024/12/30
Գովազդի թույլտվություն N ԲՄԳ - 00062

Նունե Գագիկի Ակունց՝ վերականգնողաբան, ֆիզիոթերապևտ, տասնյակ գիտական աշխատությունների հեղինակ։ «ԱլտՄեդ» բժշկական կենտրոնո...
20/07/2026

Նունե Գագիկի Ակունց՝ վերականգնողաբան, ֆիզիոթերապևտ, տասնյակ գիտական աշխատությունների հեղինակ։

«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում բժշկուհի Ակունցի մասնագիտական գործունեությունը կենտրոնանում է հատկապես՝

🔹հենաշարժական համակարգի, ողնաշարի, հոդերի հիվանդությունների վերականգնողական թերապիայի վրա

🔹հետվիրահատական, ինչպես նաև այլ վերականգնողական փուլերում պացիենտների շարժունակությունը վերականգնող թերապիայի վրա

Խորհրդատվական այց գրանցելու համար գրեք մեր էջին կամ զանգահարեք՝

📞+374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍ք. Երևան, Հ․ Պարոնյան 24

Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116, տրված՝ 2024/12/30
Գովազդի թույլտվություն N ԲՄԳ - 00062

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:30 - 16:00
Tuesday 09:30 - 16:00
Wednesday 09:30 - 16:00
Thursday 09:30 - 16:00
Friday 09:30 - 16:00
Saturday 09:30 - 13:00

Telephone

+37491421002

Alerts

Be the first to know and let us send you an email when Altmed posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Altmed:

Shortcuts

Share