26/01/2024
Ինչպե՞ս բացատրել երեխային, թե ինչո՞ւ է պետք այցելել ուրոլոգի և ինչո՞ւ պետք չէ ամաչել նրանից
Հաճախ եմ նկատում, որ երեխաները, հատկապես դեռահասները կարող են ամաչել ուրոլոգին այցելել
Ինչպե՞ս կարելի է օգնել այդ իրավիճակում. այսօր կփորձենք միասին հասկանալ
Երեխան պետք է հասկանա, որ իր օրգանիզմը մեկ ամբողջություն է։ Այսինքն, օրինակ, միզուղիների հիվանդությունները կարող են նույնքան տհաճ լինել, որքան կոկորդի կամ ատամի ցավը։
Բացատրեք երեխային, որ առողջական տարբեր խնդիրների ախտորոշման համար կան տարբեր բժիշկներ. ոմանք զննում են աչքերը, ոմանք` ատամները, ոմանք` ստամոքսը, իսկ, օրինակ, ուրոլոգը զննում է արտաքին սեռական օրգանները։
Նաև բացատրեք երեխային, որ ինքը կարող ուրոլոգին հանգիստ պատմել իր առողջական այնպիսի խնդիրների մասին, որոնցով գուցե անհարմար զգա կիսվել նույնիսկ ձեզ հետ։
-----------------------------------------
Խորհրդատվության և հերթագրումների համար` 📥 կամ 📲 +374 93 50 75 47 📍Ներսիսյան 10/7
#մանկականուրոլոգ #մանկականուրոլոգիա #մանկականվիրաբուժություն #մանկականվիրաբույժ #երեխայիառողջություն #ֆիմոզ #հիդրոցելե #հիպոսպադիա #կրիպտորխիզմ #վարիկոցելե
#ծնողներիհամար #մայրիկներիհամար #հետաքրքիր #հետաքրքիրէիմանալ #բժիշկներ #բժիշկ #բժշկություն #վիրահատություն #детскийуролог #детскийхирург