24/08/2026
🩻 Ոտքերի ծանրություն, այտուցներ, ցավ, թմրածություն կամ տեսանելի լայնացած երակնե՞ր։ Այս գանգատները երբեմն կարող են կապված լինել արյան շրջանառության խանգարումների հետ։ Դուպլեքս հետազոտությունը ոչ ինվազիվ և անվտանգ ուլտրաձայնային հետազոտություն է, որի միջոցով հնարավոր է գնահատել արյան հոսքը և անոթների վիճակը։
🩺 Դուպլեքս հետազոտության միջոցով բժիշկը կարող է գնահատել անոթների կառուցվածքը և արյան հոսքը՝
• հայտնաբերել անոթների նեղացումներ,
• գնահատել երակների և զարկերակների վիճակը,
• հայտնաբերել արյան հոսքի խանգարումներ,
• գնահատել վարիկոզային փոփոխությունները և թրոմբի առկայությունը։
Մի սպասեք, մինչև գանգատները խանգարեն ձեր առօրյային։ Անոթների ժամանակին հետազոտությունը՝ առողջության նկատմամբ հոգատարության կարևոր քայլ է։ 💙