04/08/2026
Կյանքի 8 կարևոր սկզբունքները՝ երջանկության, գիտակցված ընտրությունների և ներքին ուժի ճանապարհին։
1. Սովորեք պատասխանատվություն վերցնել ձեր վրա։
Մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր կյանքում։
Վերջ տվեք մեղքն ուրիշների վրա գցելու սովորությանը:
Լիովին ընդունեք ձեր կյանքի պատասխանատվությունը՝ դա իսկապես արժե անել։
2. Փորձեք ընդունել...
Մարդիկ փոխվում են։ Սա փաստ է։
Բայց միայն այն դեպքում, երբ իրենք են ցանկանում դա։
Մենք չենք կարող որևէ մեկին փոխել։
Փոխարենը կարող ենք ընդունել մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա։
3. ...և ժամանակին բաց թողնել։ Ինչ եղել է՝ եղել է։
Մենք ի վիճակի չենք հետ վերադարձնել ժամանակը։
Եվ արդյո՞ք դա իսկապես անհրաժեշտ է։
Այն պարզ միտքը, որ ամեն ինչ դեպի լավն է գնում, որքան էլ տարօրինակ լինի, հաճախ աշխատում է։
4. Եղեք ուժեղ։
Կան մարդիկ, ովքեր մեր կարիքն ունեն։
Եվ մենք պետք է ուժեղ լինենք՝ նրանց այդ կարիքը բավարարելու համար։
Ոչ թե միայն նրանց համար, այլ առաջին հերթին՝ ինքներս մեզ համար։
Որովհետև ինչ-որ մեկին պետքական լինելը աննկարագրելի զգացում է։ Յուրաքանչյուր մարդ իր կյանքում պետք է զգա դա։
5. Մտածեք հետևանքների մասին, ոչ թե միայն պահի ցանկությունների։
Յուրաքանչյուր մեր արարք, նույնիսկ ամենափոքր, ինչ-որ կերպ փոխում է մեր կյանքը և ազդում շրջապատի մարդկանց կյանքի վրա։
Պատկերացրեք, որ կյանքը շախմատի խաղ է, և փորձեք կանխատեսել ձեր քայլերի հետևանքները։
Միշտ չէ, որ դա կհաջողվի, բայց կձևավորվի հետևանքների մասին մտածելու լավ սովորություն։
6. Փորձեք գործել համարձակորեն։
Կյանքում ամենահիասքանչ զգացումներից է սեփական քայլերի ճիշտ լինելու, աշխատանքի կարևորության և կյանքի ճիշտ ուղու գիտակցումը։
Իսկ դրա համար ընդամենը պետք է անել այն, ինչ հուշում է սիրտը։
7. Փնտրեք փոխադարձություն։ Մնացածի կողքով՝ պարզապես անցեք։
Շրջապատեք ձեզ մարդկանցով, ովքեր սիրում են ձեզ։
Պարզ է հնչում, չէ՞:
Բայց եթե դա այդքան պարզ է, ապա ինչո՞ւ ենք մենք շփվում նրանց հետ, ովքեր մեզ ոչ մի ուրախություն չեն պատճառում, բարի զգացմունքներ չեն արթնացնում և մեր կյանքն ավելի երջանիկ չեն դարձնում:
Մենք ենք ընտրում մեր ընկերներին։ Ընտրեք նրանց, ովքեր ընտրել են ձեզ։
8. Մի հետաձգեք կյանքը վաղվա համար։
Այս միտքը նորություն չէ, բայց ինչ-որ պատճառով մենք ապրում ենք այնպես, կարծես հավերժ ենք ապրելու։
Մենք կարևոր գործերը հետաձգում ենք հաջորդ երկուշաբթի, որը այդպես էլ երբեք չի գալիս։
Մենք հրաժարվում ենք հրաշալի հնարավորություններից՝ փոխելու մեր կյանքը։
Մենք անընդհատ ինչ-որ բանի ենք սպասում։
Իսկ ժամանակը անցնում է հենց այս պահին։
#հոգեբանություն #մարդ #կյանք