Առողջ Բլոգ

Առողջ Բլոգ www.aroxjblog.am
Առողջապահական ,տեղեկատվական հարթակ💚
✅Ապրեք առողջ և տեղեկացված

www.aroxjblog.am կայքում կարող եք ընթերցել `
💚Առողջության պահպանում
💚Կանխարգելում
💚Բուժում
💚Խորհուրդներ
💚Մասնագիտական հոդվածներ
💚Գեղեցկություն և խնամք
💚Մանկական
💚Հոգեբանական
💚Մշակութային և ժամանցային նյութեր

🖊Համագործակցության համար կարող եք գրել կամ զանգահարել ` 077671707

🚫 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԲՐԻԿԵՏ ՎԱՆԻԼԱՅԻՆ ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ📌 Հայաստանի Հանրապետության ...
10/07/2026

🚫 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԲՐԻԿԵՏ ՎԱՆԻԼԱՅԻՆ ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

📌 Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մարտին սթար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Աշտարակի խճուղի) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք, մասնավորապես՝
- լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

✅ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

10/07/2026

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը հերթական առաջանցիկ քայլն է կատարում հայաստանյան առողջապահության ոլորտում։ Կլինիկայում հաջողությամբ ի....

10/07/2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը։❓ Ի՞նչ է սա նշանակում։Աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնո...
10/07/2026

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը։

❓ Ի՞նչ է սա նշանակում։

Աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը և խնամակալը) կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։

🔻 Ինչպե՞ս է գործելու նոր կարգավորումը։

Ծնողական ժամը տրամադրվում է հետևյալ ծավալով․
• մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 30 րոպե,
• մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ,
• մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։

📌 Ինչպե՞ս օգտվել։

Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել այն։

ℹ️ Կարևոր է իմանալ։

Ծնողական ժամի կիրառման ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը (բացառությամբ պարգևատրման գումարների)։

📌  Ցածր տեստոստերոնի ախտանիշներն են՝ սեռական մղման նվազում, մկանների զանգվածի կորուստ, թուլություն և տրամադրության, աշխա...
09/07/2026

📌 Ցածր տեստոստերոնի ախտանիշներն են՝ սեռական մղման նվազում, մկանների զանգվածի կորուստ, թուլություն և տրամադրության, աշխատունակության անկում:
🔹Ինչպես վերականգնել տեստոստերոնը.
Բարելավել քնի հիգիենան.
Տղամարդու օրգանիզմը ավելի շատ տեստոստերոն է սինթեզում, երբ նա քնում է: Արդյունքում, որքան քիչ է նա քնում, այնքան պակաս տեստոստերոն է արտադրում: 🔹Երիտասարդ տղամարդկանց շրջանում կատարված ուսումնասիրության արդյունքում հետազոտողները պարզել են, որ քունը 1 շաբաթ կրճատելուց հետո տեստոստերոնի մակարդակը նվազել է 10% -ով:
Գիշերային քունը կարևոր է, 7-9 ժամ:
🔹Կրճատեք կոֆեինի և ալկոհոլի օգտագործումը:
Պարբերաբար մարզվեք:
Կառավարեք սթրեսը:
Քաշի կարգավորում.
Ճարպակալումը կապված է նաև ցածր տեստոստերոնի հետ:
🔹Սովորաբար, տղամարդու որոշ տեստոստերոն վերածվում է մեկ այլ հորմոնի, որը կոչվում է էստրոգեն:
🔹Այս գործընթացը սովորաբար տեղի է ունենում ճարպային բջիջներում: Այսպիսով, ավելորդ քաշ կամ գեր լինելը կարող է մեծացնել էստրոգենի վերածված տեստոստերոնի քանակը և իր հերթին նվազեցնել տեստոստերոնի ընդհանուր մակարդակը:
🔹Քաշը վերահսկողության տակ պահելու համար խորհուրդ է տրվում.
առողջ սնունդ, խուսափեք շաքարավազից և վերամշակված կերակուրներից:
Պարբերաբար մարզվեք և ակտիվ մնացեք:
Տեստոստերոնի արտադրությունը կարող է խաթարվել որոշ դեղամիջոցների և հորմոնների միջոցով: Խուսափեք անաբոլիկ ստերոիդներից և հավելումներից:
🔹Անաբոլիկ ստերոիդները կամ աշխատունակությունը բարձրացնող այլ դեղամիջոցներ կարող են խանգարել տեստոստերոնի արտադրությանը և պետք է խուսափել դրանցից:
Պետք է խուսափել նաև այն հավելումներից, որոնք պնդում են, որ խթանում են տեստոստերոնի մակարդակը: Ցածր տեստոստերոնի ախտանիշներով, սեռական ցանկության նվազմամբ տղամարդկանց համար բժշկին դիմելը շատ կարևոր է:
🔹Մանրակրկիտ ֆիզիկական քննությունը կարող է բացահայտել ցածր տեստոստերոնի այլ հնարավոր պատճառներ, ինչպիսիք են բորբոքումը կամ վարակը սեռական գեղձերում:
✅ Սեքսոլոգիական համալիր բուժումը հնարավորություն է տալիս լիարժեք վերականգնել սեքսուալ ֆունկցիան:

«Սլավմեդ»-ում կատարվել է Հայաստանում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը։Այս ձեռքբերմամբ Հայաստանը դասվում է աշխարհ...
09/07/2026

«Սլավմեդ»-ում կատարվել է Հայաստանում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը։

Այս ձեռքբերմամբ Հայաստանը դասվում է աշխարհի առաջատար այն երկրների շարքին, որոնք ունեն հեռավար վիրահատության ծառայություն: Այսուհետ հայ պացիենտները կարող են ստանալ համաշխարհային մակարդակի վիրաբուժական ծառայություններ նաև Հայաստանում՝ առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության։

09/07/2026
👶 Մինչև 5 տարեկան երեխաները հաճախ աշխարհը ճանաչում են առարկաները բերանը տանելով։ Այս սովորությունը կարող է լուրջ վտանգ ն...
09/07/2026

👶 Մինչև 5 տարեկան երեխաները հաճախ աշխարհը ճանաչում են առարկաները բերանը տանելով։

Այս սովորությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել երեխայի առողջության և կյանքի համար:

Նման դեպքերի մեծ մասը հնարավոր է կանխել ճիշտ հսկողության և անվտանգության կանոնների պահպանման միջոցով։

🔒 Մանր առարկաները, մետաղադրամներն ու կենցաղային մարտկոցները պահել երեխաների համար բացարձակ անհասանելի և փակ վայրում:
🧸 Գնել միայն երեխայի տարիքին և զարգացմանը համապատասխան անվտանգ խաղալիքներ, որոնք չեն մասնահատվում:
🚫 Խուսափել տանը մագնիսներ կամ ջրային գնդիկներ ունենալուց:
🔋 Ցանկալի չէ գնել կոճակ-մարտկոցներով աշխատող խաղալիքներ: Եթե տանն արդեն կան այդպիսիք, ապահովել, որ մարտկոցի հատվածը լինի ամուր փակված և անհասանելի երեխայի համար:

Նույնիսկ եթե չեք տեսել, թե ինչ է կուլ տվել երեխան, սակայն նրա մոտ առկա են հետևյալ ախտանիշները, անհապաղ դիմել մասնագետի.

✅ առատ թքարտադրություն ,
✅ կուլ տալու դժվարություն կամ հրաժարում սննդից/ջրից,
✅ հանկարծակի առաջացած հազ,
✅ անդադար հազ կամ շնչառության խնդիրներ,
✅ ցավ կրծքավանդակում, պարանոցում կամ որովայնում,
✅ շարունակական փսխում կամ արյուն` փսխման զանգվածի կամ կղանքի մեջ:

Եթե կասկածում եք, որ երեխան ինչ-որ բան է կուլ տվել կամ շնչել, երբեք մի՛ փորձեք ինքնուրույն՝ մատներով կամ այլ իրերով հեռացնել, քանի որ կարող էք առարկան ավելի խորը հրել և փակել շնչուղիները:

Հիշե՛ք, որ մեծահասակների պարտականություններից մեկն էլ երեխայի անվտանգ միջավայրի ապահովումն է: Եղե՛ք ուշադիր, կանխարգելե՛ք վտանգը ժամանակին և անհրաժեշտության դեպքում անհապաղ զանգահարեք շտապօգնություն:

08/07/2026

Մանկաբույժի խորհուրդները ծնողներին«Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի մանկաբույժ Սինամ Պապյանը խորհուրդ է տալիս ընտանիքին և մանկապարտեզին ....

Address

Yerevan
0010

Alerts

Be the first to know and let us send you an email when Առողջ Բլոգ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Առողջ Բլոգ:

Shortcuts

Share