Biomed

Call Directions Website Contact the practice

Biomed «Բիոմեդ» ախտորոշման լաբորատորիա՝ ստույգ և մատչելի հետազոտություններ մեկ վայրում

Կրծքագեղձում շոշափվող գոյացությունը միշտ չէ, որ վտանգավոր է, իսկ ցավը միշտ չէ, որ լուրջ հիվանդության նշան է։ Բայց ինչպե՞...
15/10/2026

Կրծքագեղձում շոշափվող գոյացությունը միշտ չէ, որ վտանգավոր է, իսկ ցավը միշտ չէ, որ լուրջ հիվանդության նշան է։ Բայց ինչպե՞ս հասկանալ՝ երբ է անհրաժեշտ հետազոտվել։

🌸 Կրծքագեղձի սոնոգրաֆիան օգնում է գնահատել կրծքագեղձի հյուսվածքները, հայտնաբերել գոյացությունները և տարբերակել հեղուկով լցված կիստաները պինդ գոյացություններից։

📌 Ե՞րբ է անհրաժեշտ հետազոտվել👇

🔹 Եթե կրծքագեղձում կամ թևատակում նոր գոյացություն կամ կոշտացում եք շոշափում։

🔹 Եթե նկատել եք կրծքագեղձի ձևի, չափի կամ մաշկի անսովոր փոփոխություն։

🔹 Եթե պտուկից առկա է ինքնաբուխ, հատկապես արյունային կամ միակողմանի արտադրություն։

🔹 Եթե ունեք մեկ հատվածում կենտրոնացած, չանցնող կրծքագեղձի ցավ։

🔹 Եթե նախկին հետազոտությամբ հայտնաբերվել է փոփոխություն, որը պահանջում է վերահսկում։

🎗️ Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է։

Այս առիթով Բիոմեդ լաբորատորիայում կրծքագեղձի սոնոգրաֆիան կարող եք անցնել 15% ԶԵՂՉՈՎ՝ մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։

_____
ՈւՁՀ իրականացվում է հետևյալ հասցեներում

📍Եղիշե Թադևոսյան 5
📞 010 483879
Հետազոտությունները՝ յուրաքանչյուր աշխատանքային օր

📍 Արտաշատ – Երևանյան 1գ
📞 077 48 38 54
Հետազոտությունները՝ յուրաքանչյուր Ուրբաթ

📍 Արմավիր – Երևանյան 21/4
📞 044 66 38 79
Հետազոտությունները՝ յուրաքանչյուր Չորեքշաբթի

⚠️ Հետազոտություններն իրականացվում են ՄԻԱՅՆ նախնական գրանցմամբ:

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է՝ հիշեցում, որ առողջության մասին հոգալը չարժե հետաձգել։ 💗📣 Մինչև հոկտեմբ...
09/10/2026

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է՝ հիշեցում, որ առողջության մասին հոգալը չարժե հետաձգել։ 💗

📣 Մինչև հոկտեմբերի 31-ը Բիոմեդ ախտորոշման լաբորատորիայում կրծքագեղձերի սոնոգրաֆիայի համար կգործի հատուկ գին՝ 6 800 դրամ։

🎀 Ժամանակին հետազոտվելը կարևոր է կրծքագեղձերում փոփոխությունների վաղ հայտնաբերման ինչպես նաևբարդեն առկա խնդիրների դեպքում բուժման ընթացքի վերահսկման համար:

Մի՛ հետաձգեք հերթական այցը, հետազոտվեք այսօր` ավելի մատչելի արժեքով‼️
_________
ՈւՁՀ իրականացվում է հետևյալ հասցեներում

📍Եղիշե Թադևոսյան 5
📞 010 483879
Հետազոտությունները՝ յուրաքանչյուր աշխատանքային օր

📍 Արտաշատ – Երևանյան 1գ
📞 077 48 38 54
Հետազոտությունները՝ յուրաքանչյուր Ուրբաթ

📍 Արմավիր – Երևանյան 21/4
📞 044 66 38 79
Հետազոտությունները՝ յուրաքանչյուր Չորեքշաբթի

⚠️ Հետազոտություններն իրականացվում են ՄԻԱՅՆ նախնական գրանցմամբ:

📣 Բիոմեդ լաբորատորիան արդեն աշխատում է Առողջության համընդհանուր ապահովագրության պայմաններով։🔬 Այսուհետ բժշկի կողմից նշան...
05/10/2026

📣 Բիոմեդ լաբորատորիան արդեն աշխատում է Առողջության համընդհանուր ապահովագրության պայմաններով։

🔬 Այսուհետ բժշկի կողմից նշանակված լաբորատոր հետազոտությունները կարող եք անցնել Բիոմեդ լաբորատորիայի ցանկացած մասնաճյուղում՝ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակումներում՝ ԱՆՎՃԱՐ կամ համավճարի հիմունքներով։

📩 Դիմելու կարգի և հետազոտությունների վերաբերյալ մանրամասների համար գրե՛ք մեզ։

❤️ Բիոմեդ՝ Ձեր առողջության կողքին։

Պլանավորո՞ւմ եք հղիություն 🤍Իսկ գիտե՞ք՝ որ հորմոնները կարող են օգնել գնահատել ձվարանային պաշարը 👇AMH, FSH և էստրադիոլ․ բ...
05/10/2026

Պլանավորո՞ւմ եք հղիություն 🤍
Իսկ գիտե՞ք՝ որ հորմոնները կարող են օգնել գնահատել ձվարանային պաշարը 👇

AMH, FSH և էստրադիոլ․ բժշկի ցուցումով այս հետազոտությունները կարող են կարևոր տեղեկություն տալ հղիության պլանավորման ընթացքում։

🔬 AMH՝ հակամյուլերյան հորմոն
Օգնում է անուղղակիորեն գնահատել ձվարաններում առկա ֆոլիկուլների պաշարը։

🔬 FSH՝ ֆոլիկուլախթանիչ հորմոն
Մասնակցում է ֆոլիկուլների աճի կարգավորմանը։ Ձվարանային պաշարը գնահատելիս սովորաբար հետազոտվում է դաշտանային ցիկլի 2–4-րդ օրերին՝ էստրադիոլի հետ միասին։

🔬 Էստրադիոլ՝ E2
Օգնում է ճիշտ մեկնաբանել FSH-ի արդյունքը․ ցիկլի սկզբում դրա բարձր մակարդակը կարող է «քողարկել» FSH-ի բարձրացումը։

Գիտեի՞ք այս եռյակի մասին 💬

📩 Բիոմեդում հետազոտությունների արժեքն ու հանձնման պայմանները ճշտելու համար գրե՛ք մեզ։
_______
biomed.am
010 483879

🩸 HbA1c — ինչո՞ւ է կարևոր այս հետազոտությունըԱրյան գլյուկոզայի սովորական հետազոտությունը ցույց է տալիս գլյուկոզայի մակար...
28/09/2026

🩸 HbA1c — ինչո՞ւ է կարևոր այս հետազոտությունը

Արյան գլյուկոզայի սովորական հետազոտությունը ցույց է տալիս գլյուկոզայի մակարդակը տվյալ պահին, իսկ HbA1c-ը՝ գլիկացված հեմոգլոբինը, պատկերացում է տալիս վերջին մոտ 2–3 ամիսների միջին գլիկեմիայի մասին։ Այդ պատճառով այն կիրառվում է նախադիաբետի և 2-րդ տիպի շաքարային դիաբետի հայտնաբերման ու ախտորոշման, ինչպես նաև արդեն ախտորոշված դիաբետի վերահսկման համար։

Ե՞րբ արժե հանձնել HbA1c

Հետազոտությունը կարող է նշանակվել՝
🔹 նախադիաբետի կամ 2-րդ տիպի դիաբետի սկրինինգի/ախտորոշման նպատակով,
🔹 եթե ունեք շաքարային դիաբետի ռիսկի գործոններ,
🔹 եթե արդեն ունեք շաքարային դիաբետ՝ գլիկեմիայի երկարաժամկետ վերահսկման համար։

Ունե՞ք հարցեր👇
_________
🌐 biomed.am⁠
☎️ 010 483879

🩸 Ստուգեք արյան շաքարը, եթե նկատում եք այս ախտանիշները👇💧 արտահայտված ծարավ🚻 հաճախամիզություն🤔 անբացատրելի քաշի կորուստ😴 ...
22/09/2026

🩸 Ստուգեք արյան շաքարը, եթե նկատում եք այս ախտանիշները👇

💧 արտահայտված ծարավ
🚻 հաճախամիզություն
🤔 անբացատրելի քաշի կորուստ
😴 արտահայտված հոգնածություն
👁️ տեսողության մշուշում

Հաճախամիզությունը, ուժեղ ծարավը և անբացատրելի քաշի կորուստը համարվում են հիպերգլիկեմիայի դասական ախտանիշներ։
🩸Անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններ👇
✅ գլյուլոզա
✅ HbA1c (3 ամսվա գլյուկոզա)

Անհրաժեշտության դեպքում`
✅ Ինսուլին
✅ C- պեպտիդ

📌 Պահպանեք այս պոստը և ուղարկեք նրան, ում կարող է օգտակար լինել։

❤️ Հետազոտվեք ժամանակին։
__________
🌐 biomed.am⁠
☎️ 010 483879

🌸 Կանացի սեռական հորմոնների մի մասը հիմնականում գնահատվում է դաշտանային ցիկլի վաղ՝ ֆոլիկուլյար փուլում։ Սակայն բոլոր հոր...
15/09/2026

🌸 Կանացի սեռական հորմոնների մի մասը հիմնականում գնահատվում է դաշտանային ցիկլի վաղ՝ ֆոլիկուլյար փուլում։ Սակայն բոլոր հորմոնները նույն օրը հանձնելը ճիշտ չէ․ դրանց մակարդակները բնականորեն փոփոխվում են ցիկլի ընթացքում, իսկ հետազոտության ճիշտ ժամանակը կախված է նաև նշանակման նպատակից։

🔵 FSH (ֆոլիկուլախթանիչ հորմոն) — բազալ մակարդակը սովորաբար գնահատվում է ցիկլի 2–4-րդ օրերին։
🟢 LH (լյուտեինացնող հորմոն) — բազալ գնահատման դեպքում հաճախ հետազոտվում է ցիկլի վաղ ֆոլիկուլյար փուլում՝ FSH-ի և E2-ի հետ միասին։ Այլ նպատակների դեպքում հետազոտման օրը կարող է տարբեր լինել։
🟠 E2 (էստրադիոլ) — բազալ մակարդակը սովորաբար գնահատվում է ցիկլի 2–4-րդ օրերին, հաճախ FSH-ի հետ միասին։
🔴 Պրոլակտին — դաշտանային ցիկլի կոնկրետ օր չի պահանջում։ Այն կարելի է հանձնել նաև մյուս հորմոնների հետ նույն օրը, եթե բժիշկն այլ ցուցում չի տվել։
🟣 Պրոգեստերոն — եթե նպատակը օվուլյացիան գնահատելն է, այն սովորաբար որոշվում է սպասվող հաջորդ դաշտանից մոտ 7 օր առաջ։

📌 Պահպանեք այս տեղեկատվությունը և ուղարկեք նրան, ում նույնպես կարող է պետք գալ։
Հետազոտվեք ժամանակին❤️
_________
🌐 biomed.am
☎️ 010 483879

📚 Շնորհավոր Գիտելիքի օրը։Թող յուրաքանչյուր նոր գիտելիք դառնա մեծ բացահայտումների ու գիտական նվաճումների սկիզբ 🧬🔬🎒 Բարի՛ ...
01/09/2026

📚 Շնորհավոր Գիտելիքի օրը։

Թող յուրաքանչյուր նոր գիտելիք դառնա մեծ բացահայտումների ու գիտական նվաճումների սկիզբ 🧬🔬

🎒 Բարի՛ և հաջողություններով լի ուսումնական տարի։

🎒 Ո՞ր ցուցանիշներն արժե ստուգել ուսումնական տարվան ընդառաջ👇Նոր ուսումնական տարվան պատրաստվելիս ուշադրություն դարձրեք նաև...
31/08/2026

🎒 Ո՞ր ցուցանիշներն արժե ստուգել ուսումնական տարվան ընդառաջ👇

Նոր ուսումնական տարվան պատրաստվելիս ուշադրություն դարձրեք նաև երեխայի առողջությանը։ Որոշ լաբորատոր հետազոտություններ կարող են օգնել բժշկին գնահատել երեխայի ընդհանուր վիճակը և ժամանակին հայտնաբերել հնարավոր շեղումները։

🩸 Արյան ընդհանուր քննություն — գնահատվում են հեմոգլոբինը, էրիթրոցիտները, լեյկոցիտները, թրոմբոցիտները և արյան այլ հիմնական ցուցանիշներ։

🔴 Ֆերիտին — օգնում է գնահատել օրգանիզմի երկաթի պաշարները։ Կարևոր է իմանալ, որ երկաթի պաշարները կարող են նվազել դեռ մինչև հեմոգլոբինի անկումը և անեմիայի զարգացումը։

🍬 Գլյուկոզա — օգնում է գնահատել ածխաջրային փոխանակությունը։

☀️ Վիտամին D — կարևոր դեր ունի ոսկրերի աճի և հանքայնացման, կալցիումի ու ֆոսֆորի փոխանակության և իմունային համակարգի բնականոն աշխատանքի մեջ։

🎒 Նոր ուսումնական տարին սկսենք ամենակարևորից՝ երեխայի առողջության գնահատումից։

📍 Հետազոտությունները հասանելի են Բիոմեդ ախտորոշման լաբորատորիայի բոլոր մասնաճյուղերում։

🩸 Եթե վաղը պլանավորում եք անալիզներ հանձնել, ուշադիր կարդացեք 👇Հետազոտության արդյունքների վրա կարող են ազդել սնունդը, ֆի...
23/08/2026

🩸 Եթե վաղը պլանավորում եք անալիզներ հանձնել, ուշադիր կարդացեք 👇

Հետազոտության արդյունքների վրա կարող են ազդել սնունդը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ալկոհոլը և որոշ դեղամիջոցներ։

📌 Անալիզներից մեկ օր առաջ՝

✅ Խուսափեք ալկոհոլի օգտագործումից
✅ Խուսափեք ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից
✅ Երեկոյան նախընտրեք սովորական, ոչ շատ յուղոտ սնունդ
✅ Մի փոխեք ընդունվող դեղերի դեղաչափը և մի դադարեցրեք դրանք ինքնուրույն

🌅 Հետազոտության առավոտյան՝

• Եթե նշանակված հետազոտությունը պահանջում է քաղցած ներկայանալ, պահպանեք բժշկի կամ լաբորատորիայի նշած ժամանակահատվածը։
• Այդ ընթացքում կարելի է խմել սովորական ջուր։
• Սուրճ, թեյ, հյութ և այլ ըմպելիքներ մի օգտագործեք։
• Արյան հանձնումից առաջ ցանկալի է 10–15 րոպե հանգիստ նստել։

❗ Հիշեք․ ոչ բոլոր հետազոտություններն են պահանջում քաղցած ներկայանալ, իսկ տարբեր անալիզների նախապատրաստման պայմանները կարող են տարբերվել։

‼️Եթե վստահ չեք՝ ինչպես պատրաստվել հենց Ձեզ նշանակված հետազոտությանը, նախապես ճշտեք լաբորատորիայից։
________
🌐 biomed.am
☎️ 010 483879

Address

Eghishe Tadevosyan Street , 5
Yerevan
0055

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00
Saturday 09:00 - 14:00

Telephone

37410483879

Alerts

Be the first to know and let us send you an email when Biomed posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Biomed:

Shortcuts

Share

Category