MHS Mental Health Service

Call Directions Website Contact the practice

MHS Mental Health Service MHS Հոգեկան առողջության ծառայություն

Երեկ մեր սիրելի հոգեբան հոգեթերապևտ Մարի Ամիրխանյանի ծննդյան օրն էր։Արդեն 6-րդ տարին է, ինչ Մարին բացառիկ նվիրվածությամբ...
30/03/2026

Երեկ մեր սիրելի հոգեբան հոգեթերապևտ Մարի Ամիրխանյանի ծննդյան օրն էր։

Արդեն 6-րդ տարին է, ինչ Մարին բացառիկ նվիրվածությամբ ու աշխատասիրությամբ աշխատում է մեզ հետ, և այդ ողջ ընթացքում շարունակում է հաճելիորեն զարմացնել իր անձի նոր եզրերով։

Շնորհավորում ենք, ցանկանում եմ նոր ձեռքբերումներ և մեծագույն երջանկություն 🥂🍭🎂

Այսօր մեր սիրելի հոգեբան Իրինա Բարթիկյանի ծննդյան օրն է։Բազմաշնորհ և բոլորին օգնության հասնող Իրինան, տարիներ շարունակ օ...
27/03/2026

Այսօր մեր սիրելի հոգեբան Իրինա Բարթիկյանի ծննդյան օրն է։
Բազմաշնորհ և բոլորին օգնության հասնող Իրինան, տարիներ շարունակ օգնել է կազմակերպել մեր աշխատանքը, որից հետո սկսել է իր հոգեթերապևտիկ ճանապարհը, փայլելով վերլուծական մտածողությամբ ու անսպառ եռանդով։

Շնորհավորում ենք, ցանկանում նոր հաջողություններ և մեծագույն երջանկություն 🍰🥂🎂

🎉Երեկ մեր սիրելի հոգեբան Վահրամ Ղազարյանի ծննդյան օրն էր։ Իր անսպառ հետաքրքրասիրությամբ և աշխատասիրությամբ՝ Վահրամն արագ...
07/03/2026

🎉Երեկ մեր սիրելի հոգեբան Վահրամ Ղազարյանի ծննդյան օրն էր։

Իր անսպառ հետաքրքրասիրությամբ և աշխատասիրությամբ՝ Վահրամն արագ իր տեղը գտավ մեր թիմում։

Շնորհավորում ենք և ցանկանում նորանոր հաջողություններ։ 🥂

Այսօր մեր սիրելի հոգեբան հոգեթերապևտ Քրիստինա Գաբրիելյանի ծննդյան օրն է։Մարդասիրությունը, վերլուծական մտածողությունը և հ...
19/02/2026

Այսօր մեր սիրելի հոգեբան հոգեթերապևտ Քրիստինա Գաբրիելյանի ծննդյան օրն է։
Մարդասիրությունը, վերլուծական մտածողությունը և հավասարակշռվածությունը Քրիստինային դարձնում են մասնագետ, ում մոտ այցելուները զգում են հանգստություն և ապահովություն, և գործընկեր, որին բոլորը սիրում ու վստահում են։
Շնորհավորում ենք և ցանկանում նոր հաջողություններ 🥂🎂🎉

🎉 Այսօր մեր սիրելի հոգեբան Վերգինե Սահակյանի ծննդյան օրն էԱնսպառ եռանդով և նվիրումով, Վերգինեն վերջին երեք տարվա ընթացքո...
11/02/2026

🎉 Այսօր մեր սիրելի հոգեբան Վերգինե Սահակյանի ծննդյան օրն է
Անսպառ եռանդով և նվիրումով, Վերգինեն վերջին երեք տարվա ընթացքում անցավ ճանապարհ սկսնակ հոգեբանից մինչև հմուտ և պահանջված մասնագետ։
Շնորհավորում ենք, ցանկանում առողջություն և նորանոր բարձունքներ։

‼️Դե ինչ, նորից եկավ ադմինիստրատոր փնտրելու ժամանակըՄեր սիրելի ադմիններ Անիի և Իռայի 3 տարվա փառահեղ աշխատանքը հասավ իր ...
11/02/2026

‼️Դե ինչ, նորից եկավ ադմինիստրատոր փնտրելու ժամանակը

Մեր սիրելի ադմիններ Անիի և Իռայի 3 տարվա փառահեղ աշխատանքը հասավ իր պլանավորված ավարտին։ Ու հիմա առնվազն մեկ արժանի փոխարինող ենք փնտրում, որը հնարավորինս արագ կկպնի գործին։

MHS Հոգեկան առողջության ծառայությունը փնտրում է ադմինիստրատոր

Հիմնական պարտականությունները.
- Ապահովել կապը կենտրոնի այցելուների հետ՝ աշխատանքային ժամերին, բացառիկ դեպքերում՝ նաև աշխատանքային ժամերից դուրս
- Կատարել այցելուների գրանցում մասնագետների մոտ և հետևել ժամանակացույցի հստակ պահպանմանը
- Կատարել կենտրոնի գործունեության նախնական վիճակագրական հաշվարկը
- Կատարել անհրաժեշտ ֆինանսական գործողություններ՝ դրամարկղի վարում, վճարումների կազմակերպում, մուտքերի/ելքերի վերահսկողություն և հաշվարկ
- Պատասխանել էլ․փոստին և սոց․ցանցերի հաղորդագրություններին, տրամադրել տեղեկանքներ
- Աջակցել կրթական և հանրային միջոցառումների կազմակերպումը՝ մասնակիցների գրանցում, անհրաժեշտ նյութերի պատրաստում և ամիջական միջոցառման կազմակերպում
- Կազմակերպել գրասենյակի աշխատանքը՝ ապահովել աշխատասաենյակների և մասնագետների տնտեսական կարիքները, վերահսկել հավաքարարի աշխատանքը, խնամել սենյակային բույսերը, ընդհանուր «տնավարի տիրություն անել»

Պահանջվող հմտությունները.
- Զարգացած և ճկուն կոմունիկատիվ հմտությոններ, որոնք թույլ կտան արդյունավետ, բարեհամբյուր և հարգալից շփում ապահովել տարբեր բնավորությամբ և տարբեր խնդիրներով մարդկանց հետ
- Նախաձեռնողականություն և նոր հմտություններ ձեռք բերելու ցանկություն
- Պահանջներին հարմարվելու և արագ կողմնորոշվելու ունակություն, ընթացիկ հանձնարարություններ կատարելու պատրաստակամություն
- Կարգապահություն և ժամանակի լավ կառավարում
- Բարձր գրագիտություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացությունը խիստ ցանկալի է
- Հոգեկան առողջության ոլորտի նկատմամբ հետաքրքրություն և մարդկանց օգնելու ցանկություն
- Ղոչաղ, քթի ծակով ու լավ խասյաթով թեկնածուները կստանան առավելություն

Աշխատանքային ռեժիմը՝ մասնակի զբաղվածություն (շաբաթական 20-30 ժամ, հիմնականում օրվա առաջին կես)։ Կենտրոնի աշխատանքային ժամերն են 10։00-19։00, որոնք կարող են կիսվել երկու հերթափոխի։

Հանգստյան օրերին ձեզ հարմար ժամին կարող է անհրաժեշտ լինել 5-10 րոպե տրամադրել այցելուների հետ կապ հաստատելու համար։ Սա ավելի շատ բացառություն է ու հազվադեպ է պատահում, բայց քանի որ մենք երբեմն գործ ենք ունենում ճգնաժամային իրավիճակների հետ, այս օպցիան պետք է ներառված լինի։

Առաջին ամսվա ընթացքում նախատեսվում է վարձատրվող փորձաշրջան՝ սահմանափակ ժամացուցակով և պարտականություններով

Աշխատավարձը՝ կորոշվի հարցազրույցի և փորձաշրջանի արդյունքում, սկզբնականը՝ շուկայականի բարձր շեմին մոտ

Մեր մասին՝ MHS Հոգեկան առողջության ծառայությունը հիմնադրվել է 2017թ․ և այսօր դարձէլ է ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկը, որը ընդունում է տարեկան մոտ 2000 այցելու և որի կազմում ներգրավված են երկրի լավագույն մասնագետները։

Մեր աշխատանքային սկզբունքներն են՝ գիտահեն, ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխանող մոտեցումների կիրառում, մասնագետների շարունակական կրթություն և զարգացում, ծառայության որակի շարունակական բարձրացում, բարեխիղճ և էթիկական վերաբերմունք բնակչության բոլոր խմբերին, ցանկացած տեսակի խտրականության բացառում։

Մեր առավելությունները՝ թեթև և ուրախ աշխատանքային մթնոլորտ, անձնական աճի լավ հնարավորություններ, հետաքրքիր նախագծեր, աշխատակիցների նախաձեռնությունների խրախուսում և աջակցություն, ընդարձակ և լուսավոր գրասենյակ քաղաքի կենտրոնում։
Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր աշխատակիցները ոչ միայն գոհ լինեն իրենց աշխատանքից, այլ զգան իրենց մեր մեծ ընտանիքի սիրված ու ընդունված մի մաս, և աշխատեն կարևոր գործի մի կարևոր մասնիկ լինելու գիտակցումով։

Դիմելու համար ուղարկեք ինքնակենսագրությունը և հակիրճ մոտիվացիոն նամակը [email protected] Էլ․փոստին

Այսօր մեր սիրելի հոգեբան հոգեթերապևտ Մարիանէ Աբրահամյանի ծննդյան օրն է։Միշտ հետաքրքրասեր ու պրպտող, միշտ ոչ անտարբեր, մի...
04/02/2026

Այսօր մեր սիրելի հոգեբան հոգեթերապևտ Մարիանէ Աբրահամյանի ծննդյան օրն է։

Միշտ հետաքրքրասեր ու պրպտող, միշտ ոչ անտարբեր, միշտ խստապահանջ ու կազմակերպված, Մարիանէն օրինակ է ծառայում բոլորիս համար։

Շնորհավորում ենք, ցանկանում առողջություն և մեծագույն հաջողություններ 🥂🎂

Այսօր մեր սիրելի հոգեբան Իռեն Թաիրյանի ծննդյան օրն է։Նվիրված ու ջանասեր, Իռենը հաջողությամբ աշխատում է ամենադժվար դեպքեր...
29/01/2026

Այսօր մեր սիրելի հոգեբան Իռեն Թաիրյանի ծննդյան օրն է։

Նվիրված ու ջանասեր, Իռենը հաջողությամբ աշխատում է ամենադժվար դեպքերի հետ, իսկ ազատ ժամանակ լցնում է մեր տարածքը իր անկրկնելի հմայքով։

Շնորհավոր, ցանկանում ենք երջանկություն ու նոր բարձունքներ 🥂🎂

💜 Ասյօր MHS-ի համար կարևոր տոն է: Այսօր մեր շատ սիրելի Արամ Հովսեփյանի Aram Hovsepyan ծննդյան օրն է: ✨ Շնորհակալ ենք, որ...
22/01/2026

💜 Ասյօր MHS-ի համար կարևոր տոն է: Այսօր մեր շատ սիրելի Արամ Հովսեփյանի Aram Hovsepyan ծննդյան օրն է:

✨ Շնորհակալ ենք, որ կաք, որ սիրում և թիկուն ենք հանդիսանում մեզ, որ միշտ կարողանում եք ոգեշնչել և ուղղորդել:

🎁 Մեր արդեն այսքան մեծ թիմը աճում և զարգանում է ի շնորհիվ Ձեր ստեղծած անկաշկանդ, թեթև և ջերմ մթնոլորտին:

🎉 Ցանկանում ենք լինեք առողջ և ամուր, որպեսզի շարունակեք «վարակել» մեզ Ձեր եռանդով, աշխատասիրությամբ, գիտելիքով և անվերջ ձգտումով ավելիին:

Address

Եզնիկ Կողբացի 83, 4
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 17:00

Telephone

+37499117975

Alerts

Be the first to know and let us send you an email when MHS Mental Health Service posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to MHS Mental Health Service:

Shortcuts

Share

Category