15/10/2026
URO-AKUT-ը կենսաբանական ակտիվ նյութերի՝ D-մաննոզի և արջամորի
✅ D-մաննոզ
Միզուղիների վարակները հիմնականում առաջանում են միզապարկի պատերին Escherichia coli մանրէի, որն ունի միզուղիների լորձաթաղանթներին կպչելու ունակություն՝ հանգեցնելով վարակի և բորբոքային ռեակցիայի զարգացմանը: D-մաննոզը կանխում է Escherichia coli մանրէների կպչումը միզապարկի և միզուղիների լորձաթաղանթներին, դրանով իսկ կանխելով վարակի և բորբոքային ռեակցիայի զարգացումը, նպաստելով միզուղիների տրակտի նորմալ միկրոֆլորայի պահպանմանը:
Արջամորին ունի հակաբակտերիալ ակտիվություն Proteus vulgaris, Escherichia coli, Ureaplasma urealyticum, Mycoplasma hominis, Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa, Klebsiella pneumoniae, Enterococcus faecalis, Streptococcus շտամների և Candida albicans-ի դեմ:
Արջամորին պարունակում է ակտիվ բաղադրիչներ, որոնք բնութագրվում են մի շարք կենսաբանական ազդեցություններով, այդ թվում՝ հակասեպտիկ, հակաբակտերիալ, հակասնկային, հակաբորբոքային, հակասպազմային և միզամուղ հատկություններով:
Կարող է օգտագործվել դիետիկ սննդակարգերում որպես կենսաբանորեն ակտիվ նյութերի լրացուցիչ աղբյուր, ինչպիսիք են D-մանոզը և արջախաղողի քաղվածքը:
Դեղամիջոց չէ: Այս սննդային հավելումը չպետք է օգտագործվի որպես բազմազան սննդակարգի փոխարինող:
Օգտագործման ուղեցույց և խորհուրդ տրվող օրական դեղաչափ.
18 տարեկանից բարձր անձանց խորհուրդ է տրվում ընդունել 1 փաթեթ օրական 2-3 անգամ, բայց ոչ ավելի, քան մեկ շաբաթ:
Պարկի պարունակությունը լուծեք 200 մլ ջրի մեջ:
Դատարկեք միջապարկը հավելումն օգտագործելուց առաջ: Դրական ազդեցության հասնելու համար խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել բավարար քանակությամբ ջուր (1-1.5 լիտր), ինչը կնպաստի մեզի քանակի ավելացմանը:
Մի գերազանցեք նշված օրական դեղաչափը (բաժինը):
Alpen Pharma Group Armenia