We-Meditate Armenia

We-Meditate Armenia Սահաջա յոգան ինքնաճանաչման ուղի է։ Մեր կարգախոսն է. փո We are group of young people from around the world who practise and teach Sahaja Yoga meditation.

Սիրով հրավիրում ենք Սահաջա մեդիտացիայի հետաքրքիր ու ուսուցողական  անվճար դասին բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բացահայտե...
07/11/2024

Սիրով հրավիրում ենք Սահաջա մեդիտացիայի հետաքրքիր ու ուսուցողական անվճար դասին բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բացահայտել իրենց ներքին «Ես»-ը, որը լի է ներքին խաղաղությամբ, ներդաշնակությամբ, սիրով։ 👉Դասն այս կիրակի օրը դարձյալ վարելու է ԱՄՆ-ից ժամանած բազմամյա փորձով մասնագետ Անահիտ Յոլյանը։

Դասի ընթացքում.
🏵️կհասկանանք, թե ի՞նչ է մեդիտացիան,
🏵️ինչու՞ է առհասարակ այն պետք,
🏵️ինչո՞վ է Սահաջա մեդիտացիան տարբերվում մեդիտացիայի այլ տեսակներից,
🏵️կծանոթանանք մեդիտացիայի կատարման նրբություններին,
🏵️կանդրադառնանք մեդիտացիայի դրական ազդեցություններին մարդու ֆիզիկական, մտավոր ու հոգեկան առողջության պահպանման ու վերականգնման տեսակետից,
🏵️կծանոթանանք 7 գլխավոր էներգետիկ կենտրոնների՝ չակրաների, և 3 գլխավոր էներգետիկ ուղիների հետ։

Մասնակցել կարող է յուրաքանչյուր ոք👤։

ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ։ ԴԱՍԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ՝ ԳՐԵԼՈՎ ՄԵՐ ԷՋԻՆ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼՈՎ ՀԵՏԵՒՅԱԼ ՀԱՄԱՐԻՆ՝ +374 96 202511🌞։

25/06/2024
25/06/2024

Կյանքի իրական գաղտնիքն ամբողջությամբ ներգրավված լինելն է նրանում, ինչ անում եք այստեղ և հիմա: Եվ աշխատանք անվանելու փոխարեն հասկացեք, որ դա խաղ է։

Ալան Ուոթս
Բրիտանացի փիլիսոփա, գրող

25/06/2024

Կունդալինի կոչվող այս ՈՒժը, որը հանդիսանում է ձեր սեփական Մայրը, սպասում է սրբոսկրում և գիտի ամեն բան ձեր անցյալի մասին ու ամեն բան ձեր ցանկությունների, ապագայի մասին: Այսպիսով, Նա գիտի ձեր խնդիրը: Նա ձեր սեփական Մայրն է և ձգտում է տալ ձեր երկրորդ ծնունդը: Հենց որ դա տեղի է ունենում, մեխանիկորեն դուք սկսում եք երևույթները տեսնել շատ հստակ՝ Ոգու լույսի ներքո, քանի որ լույսը դառնում է լուսավորված, Ոգին դառնում է լուսավորված, և դուք սկսում եք պարզորեն տեսնել ինքներդ ձեզ, հասկանալ, թե ինչ ունեք: Ապա դուք իմանում եք՝ ինչպես շտկվել, կատարելագործվել:

Շրի Մատաջի Նիրմալա Դեվի
Մոսկվա, 15 հուլիսի 1996թ.

25/06/2024

Ես խոնարհվում եմ ճշմարտության բոլոր որոնողներին: Առաջնահերթ մենք պետք է իմանանք, որ ճշմարտությունն այն է, ինչ որ կա: Մենք չենք կարող խորհել դրա մասին, չենք կարող այն հայեցակարգել: Ցավոք, մարդկային զարգացման այս մակարդակում մենք դա չենք կարող զգալ, չենք կարող իմանալ: Մենք պետք է Ոգին լինենք, որպեսզի իմանանք ճշմարտությունը:

Շրի Մատաջի Նիրմալա Դևի
1992 – հուլիսի 24 – Հանրային զրույց, Փարիզ, Ֆրանսիա

I bow to all the seekers of truth. At the very outset we have to know that truth is what it is. We cannot think about it, we cannot conceptualize it. Unfortunately at this human level we cannot feel it, we cannot know it. We have to be the spirit to know the truth.

Shree Mataji Nirmala Devi
1992 – July 24 – Public Talk, Paris, France

25/06/2024

Ձեր կյանքի երկու ամենակարևոր օրերն են ձեր ծննդյան օրը և այն օրը, երբ կհասկանաք, թե ինչու՞ եք ծնվել։

Մարկ Տվեն

17/05/2024
Երբ դուք ստանաք ձեր ինքնագիտակցումը կամ ձեր երկրորդ ծնունդը, դուք կստանաք իրավունք մի գիտակցության, որի շնորհիվ  կկարողա...
01/04/2024

Երբ դուք ստանաք ձեր ինքնագիտակցումը կամ ձեր երկրորդ ծնունդը, դուք կստանաք իրավունք մի գիտակցության, որի շնորհիվ կկարողանաք պարզեք ամեն ինչի արմատները։ Դուք կկարողանաք գտնել արմատները, թե ինչու՞ են մարդիկ հիվանդանում, կիմանաք, թե ինչու՞ գոյություն ունեն անբուժելի հիվանդություններ, դուք կկարողանաք պարզել, թե ինչու՞ գոյություն ունեն հոգեբանական խնդիրներ, պարզել, թե ինչու՞ գոյություն ունեն բարոյական ճգնաժամեր, դուք կիմանաք ինչու՞ գոյություն ունեն քաղաքական խնդիրներ, ինչու՞ կան տնտեսական խնդիրներ։

Շրի Մատաջի Նիրմալա Դևի, 1987-հոկտեմբերի 12, Հասարակական ծրագիր, Վիեննա, Ավստրիա

29/03/2024

Մեդիտացիայի վիճակի մեջ հայտնվելու համար շատ կարևոր է երաժշտության ընտրությունը։ Սահաջա Յոգայում լայն կիրառություն ունեն ռագաները։
«Ռա-ն սանսկրիտից թարգմանաբար նշանակում է էներգիա, Գա-ն՝ «այն, ինչ շարժվում է, ներթափանցում է ամեն ինչի մեջ»։ Ռագան ունի եթերի հատկություն։ Ինչն էլ դնում ենք եթերի մեջ, այն ընդունում է։ Այնպես որ Ռագան էներգիա է, որը ներթափանցում է եթերի մեջ և հպվում ձեր Ոգուն...։
Ինչպե՞ս են ստեղծվում ռագաները. նախ ընտրվում են նոտաները՝ արոհներ, ավրոհներ, որոնք բարձրանում են և իջնում, և որոնք հաճելի են Աստծուն։ Մեղեդիներն այդպես են ստեղծվում։ Մեղեդիները ֆիքսված են, դուք չեք կարող մեղեդիներում նոտա փոփոխել, քանի որ հայտնաբերվել է, որ դրանք նվագելիս արթնանում է ձեր Ոգին։ Սա ստուգված է թրթիռներով։ Պարզվել է, որ դա տեղի է ունենում, երբ դրանք կատարվում են հենց այդ ձևով։ Դրանք նվագել են վինայի վրա, որոշվել են ճշգրիտ հնչյուններ, որոնք իրապես թույլ են տալիս ձեզ ունենալ դրական զգացողություններ։
Արևմուտքից եկած մարդիկ մտավոր մակարդակում չեն հասկանում հնդկական երաժշտությունը։ Բայց նրանք հասկանում են այն հոգևոր մակարդակում, քանի որ նրանց Ոգին լցվում է ուրախությամբ, և սկսում են հոսել թրթիռներ»։

Շրի Մատաջի Նիրմալա Դևի

Address

Eznik Kokhbaci 42
Yerevan
0002

Alerts

Be the first to know and let us send you an email when We-Meditate Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to We-Meditate Armenia:

Shortcuts

Share