28/07/2025
🔹 Հեշտոցի ատրոֆիան բազմաթիվ կանանց կյանքի անբաժանելի մասն է 40-50 տարեկանից հետո, որը հաճախ մնում է ստվերում։
🧬 Ի՞նչ է տեղի ունենում։
Էստրոգենի մակարդակի նվազմանը զուգընթաց հեշտոցի լորձաթաղանթը դառնում է ավելի բարակ, չոր և ավելի քիչ առաձգական, արյան շրջանառությունը խաթարվում է, իսկ հեշտոցի բնական արտադրության մակարդակը նվազում է։ Սա կարող է առաջացնել․
✔️չորություն և այրոց,
✔️ ցավ սեռական հարաբերության ժամանակ,
✔️ քոր,
✔️ հաճախակի միզելու ցանկություն, այրոց,
✔️ միզուղիների վարակներ և այլն։
📉 Առանց բուժման, ախտանիշները կարող են վատթարանալ և լրջորեն ազդել կյանքի որակի, ինքնագնահատականի և սեռական հարաբերությունների վրա։
🩺 Ի՞նչն է օգնում․
🔸 Տեղային հորմոնալ թերապիա՝ հեշտոցային քսուքներ, հաբեր կամ էստրոգենային օղակներ։
🔸 Համակարգային հորմոնալ թերապիա՝ դաշտանադադարի ծանր ախտանիշների դեպքում։
🔸 Ոչ հորմոնալ մեթոդներ՝ խոնավացնող միջոցներ:
🔸 Կանոնավոր սեռական ակտիվությունը հյուսվածքների առաձգականությունը պահպանելու ապացուցված միջոց է, որը բարելավում է նաև արյան շրջանառությունը։
👩⚕️ Եթե ձեզ մոտ նկատվում են այս ախտանշանները, ապա դիմե՛ք մասնագետի օգնությանը։
Հիշե՛ք ձեր առողջությունը առաջնահերթ է և այն ձեր պատասխանատվության շրջանակում է։ 🤍
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ուրոգինեկոլոգիայի ծառայության պատասխանատու՝ ուրոգինեկոլոգ Զարուհի Գրիգորյան։👩⚕️
-----------------------------------------------
🔹 Vaginal atrophy is an inseparable part of many women’s lives after the age of 40–50, yet it often remains in the shadows.
🧬 What happens?
Along with the decrease in estrogen levels, the vaginal mucosa becomes thinner, drier, and less elastic. Blood circulation is impaired, and the natural vaginal secretions are reduced. This can lead to:
✔️ dryness and burning sensation,
✔️ pain during sexual in*******se,
✔️ itching,
✔️ frequent urge to urinate, burning,
✔️ urinary tract infections, etc.
📉 Without treatment, symptoms may worsen and significantly affect quality of life, self-esteem, and sexual relationships.
🩺 What helps:
🔸 Local hormonal therapy – vaginal creams, tablets, or estrogen rings.
🔸 Systemic hormonal therapy – in case of severe menopause symptoms.
🔸 Non-hormonal methods – moisturizing agents.
🔸 Regular sexual activity is a proven way to maintain tissue elasticity and improve blood circulation.
👩⚕️ If you notice these symptoms, seek professional help.
Remember, your health is a priority, and it is your responsibility. 🤍
Head of Urogynecology Service at “Wigmore Women’s and Children’s Hospital” – Urogynecologist Zaruhi Grigoryan.