05/08/2026
Սիրելի՛ ծնողներ,
Դպրոցական կյանքի մեկնարկը երեխայի զարգացման կարևոր ու հուզական փուլերից մեկն է։ Այս անցումն ավելի սահուն ու ապահով դարձնելու նպատակով «Կենաց ծառ» հոգեբանական կենտրոնում շուտով կմեկնարկի «Դեպի դպրոց» ծրագիրը։ 🏫📝
📚Ծրագրի նպատակն է՝ հեքիաթաթերապևտիկ, խաղային, արտթերապևտիկ և ավազաթերապևտիկ մեթոդների կիրառմամբ նպաստել դպրոց գնալ պատրաստվող երեխաների հուզական և սոցիալական պատրաստվածության ձևավորմանը՝ զարգացնելով նրանց ինքնավստահությունը, ինքնուրույնությունը և նոր միջավայրին հարմարվելու հմտությունները, ինչպես նաև նվազեցնելով ծնողից բաժանվելու հետ կապված անհանգստությունը։
Հեքիաթների, խաղերի, ստեղծագործական աշխատանքի և ավազաթերապիայի միջոցով երեխան հնարավորություն կունենա՝
✅նվազեցնել դպրոց գնալու և ծնողից բաժանման տագնապը,
✅ամրապնդել ներքին ապահովության զգացումն ու ինքնավստահությունը,
✅զարգացնել ինքնուրույնությունը,
✅ճանաչել և ազատ արտահայտել իր զգացմունքները,
✅հարմարվել նոր միջավայրին ու կանոններին,
✅սովորել հաղորդակցվել, համագործակցել և ընկերանալ,
✅հետաքրքրասիրությամբ մոտենալ սովորելուն և սխալն ընդունել որպես զարգացման բնական մաս։
Խմբի ձևաչափ
🗓️ՕԳՈՍՏՈՍԻ 19-23
🕚ԺԱՄԸ՝ 11:00-12:00
👧🏻👦🏻Խմբում՝ 5–6 երեխա
📌Ընդհանուր՝ 5 հանդիպում
📌Արժեքը՝ 15.000 դրամ:
❇️Խմբավար՝ Նաիրա Հակոբյան:
Գրանցվելու համար անցեք հղումով`👇
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdjK4NTrriJziIg4ZlH5D2arzzZAOaYAPWPtCN_MgmS5dRirg/viewform?usp=publish-editor
____________________________
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094093409 հեռախոսահամարով: 📲
📍Կորյունի 8, 5-րդ հանրային տարածք