13/05/2026
🍄🟫Էնդոմետրիումի պոլիպը
արգանդի լորձաթաղանթի (էնդոմետրիումի) տեղային գերաճ է, որը ձևով որոշ չափով հիշեցնում է սունկ և կարող է հասնել մինչև մի քանի սանտիմետր չափի։
Իրենց կառուցվածքով պոլիպները լինում են տարբեր տեսակների՝ ▫️գեղձային(glandular),
▫️ֆիբրոզ(fibrous),
▫️խառը
Ի՞նչ վտանգներ կարող է առաջացնել էնդոմետրիումի պոլիպը
⭕️Արգանդային արյունահոսություններ
⭕️Վերարտադրողական ֆունկցիայի խանգարում (այսինքն՝ կարող է դառնալ անպտղության պատճառ)
⭕️Վերափոխում դեպի էնդոմետրիումի քաղցկեղ
📍Իրենց տեղակայմամբ պոլիպները լինում են երկու տեսակի՝
• Էնդոմետրիումի պոլիպներ, որոնք տեղակայված են արգանդի խոռոչում
• Արգանդի վզիկի պոլիպներ
Երբեմն պոլիպները որևէ կերպ չեն դրսևորվում և հայտնաբերվում են պատահաբար՝ փոքր կոնքի օրգանների պլանային ուլտրաձայնային հետազոտության կամ գինեկոլոգիական զննման ժամանակ։
❗️Ի տարբերություն էնդոմետրիումի պոլիպների, որոնք հնարավոր է հայտնաբերել ուլտրաձայնային հետազոտությամբ, արգանդի վզիկի պոլիպը տեսանելի է նույնիսկ ստանդարտ գինեկոլոգիական զննման ժամանակ։
Որոշ պացիենտներ կարծում են, որ արգանդի խոռոչի պոլիպները վտանգավոր չեն, առանձնահատուկ գանգատներ չեն առաջացնում, չեն խանգարում ինտիմ կյանքին, և դրանց հեռացումը պարտադիր չէ։ Այս տեսակետը սխալ է։
✔️Պոլիպները պետք է հեռացվեն ցանկացած դեպքում։
🔴 Հիստերոսկոպիայի ընթացքում, ռեզեկտոսկոպի և մորցելյատորի կիրառմամբ, հեռացվում է ինչպես պոլիպը, այնպես էլ նրա ոտիկը։
Հիստերոսկոպը հեշտոցի միջոցով ներմուծվում է արգանդի վզիկի խողովակ, այն միացված է տեսախցիկի, որը արգանդի խոռոչից պատկերը փոխանցում է էկրանին, ինչպես նաև լուսային աղբյուրի։
✔️Այս մեթոդը առավել անվտանգ է, քանի որ իրականացվում է տեսողական վերահսկողությամբ և նվազեցնում է պոլիպի կրկնաճի հավանականությունը։
#պոլիպ #անպտղություն