19/08/2026
Չե՞ս կարողանում «ոչ» ասել ու անընդհատ փորձում ես հաճոյանալ։
Սա միշտ չէ, որ նշանակում է, որ դու պարզապես «շատ բարի» ես։
Երբեմն մերժելը դժվար է, որովհետև «ոչ»-ը ներսում կապվում է ավելի մեծ վախերի հետ՝
«Նա կնեղանա»։
«Կվիրավորվի»։
«Կմտածի, որ ես վատ մարդ եմ»։
«Կհեռանա»։
«Այլևս ինձ չի սիրի»։
Եվ այդ պահին դու ընտրում ես ոչ թե այն, ինչ իրականում ուզում ես, այլ այն, ինչը կօգնի խուսափել այդ վախից։
Դրա համար էլ կարող ես ասել «այո», նույնիսկ երբ ներսումդ ամբողջությամբ «ոչ» է։
Հաջորդ անգամ, երբ զգաս, որ ուզում ես մերժել, փորձիր միանգամից պատասխան չտալ։
Ասա․
«Մտածեմ ու քեզ պատասխանեմ»։
Այս փոքր դադարը քեզ հնարավորություն է տալիս հասկանալու՝
«Ես իսկապե՞ս ուզում եմ դա անել, թե՞ համաձայնվում եմ, որովհետև վախենում եմ մերժելու հետևանքներից»։
Եվ եթե որոշում ես ասել «ոչ», պարտադիր չէ երկար արդարանալ։
«Չեմ կարող»։
«Այս անգամ չեմ ուզում»։
«Ինձ հարմար չէ»։
Իսկ եթե նկատում ես, որ հասկանում ես այս ամենը, բայց իրական իրավիճակներում կրկին ու կրկին չես կարողանում սահման դնել, արժե նայել ավելի խոր՝ ինչից ես իրականում վախենում «ոչ» ասելուց հետո։
Հենց այդտեղ հաճախ սկսվում է հոգեբանական աշխատանքը։ 🤍
Հոգեբանական խորհրդատվության համար գրիր անձնական նամակ։