13/06/2025
💭 Վախեր, ֆոբիաներ, տագնապ
Շատերի համար այս երեքը շփոթմունք են առաջացնում, բայց իրականում դրանք տարբեր հոգեվիճակներ են։ Դրանց առաջացման ամենատարածված պատճառը հոգեբանական տրավման է, հիմնականում կապված հոգեկանում արմատացած բացասական հույզերի հետ։
👉 Վախը հուզական պաշտպանական ռեակցիա է, որը մարդուն մղում է խուսափել վտանգից։ Վտանգը կարող է լինել իրական կամ երևակայական։
Երբ վախը իրական է, այն կարևոր գործառույթ ունի՝ պաշտպանում է մեզ։
❌ Երբ վախը երևակայական է ու չունի իրական հիմք, այն դառնում է պաթոլոգիա, որի ամենահայտնի ձևը ֆոբիան է։
👉 Ֆոբիան վախ է կոնկրետ իրավիճակի կամ առարկայի հանդեպ, որն իրականում վտանգավոր չէ։ Գոյություն ունեն շուրջ 600 տեսակի ֆոբիաներ՝ սկսած մթության և բարձրության վախից, մինչև բաց տարածությունների կամ սեղմ տարածքների վախ։
👉 Տագնապը կամ անհանգստությունը ապագայի նկատմամբ իրական կամ երևակայական վախն է։ Վախի օբյեկտը սովորաբար բացակայում է, անձը մտածում է մոտ կամ հեռու ապագայում տեղի ունեցող տարբեր սարսափելի տարբերակների մասին։
🔹 Վախերի, ֆոբիաների և տագնապի հիմքում հաճախ կա տրավմատիկ փորձառություն։ Դրանց հետ աշխատելը հնարավոր է, բայց պահանջում է հոգեբանական զգոնություն և աջակցող միջավայր։
✨ Վախերի, ֆոբիաների և տագնապի հետ աշխատանքում անհատական խորհրդատվությունն իրականացվում է տարբեր մոտեցումներով։
#վախ #տագնապ #հոգեթերապիա