Ամեն ինչ կրծքագեղձի մասին - Dr. Artur Avetisyan

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ամեն ինչ կրծքագեղձի մասին - Dr. Artur Avetisyan

Ամեն ինչ կրծքագեղձի մասին - Dr. Artur Avetisyan Ամեն ինչ կրծքագեղձի մասին
Բժիշկ-ուռուցքաբան Արթուր Ավետիսյան

Բարեւ ձեզ, ես ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, կրծքագեղձի վիրաբույժ Արթուր Ավետիսյանն եմ ( http://www.doctors.am/hy/arthur-a-avetisyan):
Իմ մասնագիտացումը կրծքագեղձի հիվանդություններն են։
Այսօր զանգվածային լրատվամիջոցները ինֆորմացիայի ստացման լայն հնարավորություններ են ստեղծում. կանայք կարող են համացանցում գտնել անհամար հոդվածներ կրծքագեղձի հիվանդությունների, բուժման միջոցների, երբեմն նաև ինքնաբուժության մասին։ Ցավոք, դրանց մեծ մասը արտատպում է և, մեղմ ասած, կասկածելի իր ճշգրտությամբ, ինչը երբեմն շփոթություն է ստեղծում ոչ միայն պացիենտների, այլև անգամ ոչ նեղ մասնագետ-բժիշկների համար:
Սիրելի՛ կանայք, հրավիրում եմ Ձեզ իմ պաշտոնական էջ, որտեղ դուք կարող եք գտնել մասնագիտական հավաստի տեղեկատվություն կրծքագեղձի ֆիզիոլոգիայի, հիվանդությունների, ախտորոշման ժամանակակից մեթոդների ու զանազան հիվանդությունների բուժման մասին։
Դուք պարբերաբար կստանաք հետաքրքիր ու մատչելի տեղեկատվություն կնոջ այս կարևոր օրգանի մասին։
Առո՛ղջ եղեք…

Սիրով և հոգատարությամբ՝ Ձեր բժիշկ
Արթուր Ավետիսյան
091 32 45 25

Մի բան պատմեմ  #3։ Այսօր առավոտից շաաաատ լավ ու վերջին ժամանակների համար բարձր տրամադրություն ունեի ու ունեմ։ Առավոտյան ...
30/04/2026

Մի բան պատմեմ #3։ Այսօր առավոտից շաաաատ լավ ու վերջին ժամանակների համար բարձր տրամադրություն ունեի ու ունեմ։ Առավոտյան շատ մեծ դրական լիցք եմ ստացել, որից հետո անկախ ծանրաբեռնված աշխատանքային օրվան, հոգնածության, սովածության, խցանումների, լրահոսի՝ ժպիտը դեմքիցս չիջավ։)) Առավոտյան սովորականից ուշ հասա աշխատանքի’ 9-00։ Ու երբ հասա դռանս մոտ իմ պացիենտն էր նստած իր հավատարիմ ընկերուհու հետ։ Այդ պացիենտիս հետ երկար ու դժվար ճանապարհ ենք անցել։ Նա պատվով հաղթահարել էր երկարատեւ քիմիաթերապիան… հիշում եմ նա ավելի խիզախ էր, քան իր ողջ ընտանիքը… նա էր իրենց հանգստացնում ու քաջալերում… միշտ ժպտերես Աննան։ Հետո վիրահատեցի Աննային։ Վիրահատությունը ծանր եւ երկարատեւ էր, բայց լավ անցավ։ Որոշ ժամանակ անց ունեցավ մի այլ բարդություն (առանց մանրամասների)։ Ու մենք իր հետ մի երկաաար ու բարդ նոր ճանապարհ անցանք, առանց հանգստյան օրերի եւ անգամ օրը մի քանի անգամ հանդիպելով։ Ու վերջում շատ բարեհաջող ավարտով։ Հաղթահարեցինք։ Աննային ճանապարհեցինք տուն ☺️։ Անցան ամիսներ։ Հիմա ինչ եմ պատմում։ Երբ այսօր տեսա իրեն նստած դռանս մոտ՝ վախեցա։ Հարցրեցի բան չի՞ եղել… ասում ա չէ։ Ասում եմ ուշանում եմ առավոտյան ժողովի… մի պահ սպասեք փոխվեմ։ Շորերս փոխում եմ ու ինչ ասես մտածում։ Աննա լավ ե՞ս… հա լավ եմ։ Ասում եմ. բա ի՞նչ կա, ուշանում եմ մի 30 րոպե սպասի գամ խոսենք։ Ասում ա - մենք մի վայրկյանով ենք եկել, եկել եմ ձեզ մի հատ գրկեմ ու գնամ։ Ու էն իրա գեղեցիկ ու վարակիչ ժպիտով մոտ եկավ ու պինդ գրկեց։ Ընկերուհին ու էլի լիքը մարդ բաժանմունքում նենց բարի ժպտում էին։ Շփոթվեցի, բայց ուրախությունից որ միայն դրա համար ա եկել՝ ես էլ պինդ գրկեցի։ Հետո շատ արագ ու ժպիտը դեմքիս իջա ներքեւ։ Աննա քեզ էլ ես եմ շնորհակալ։ ☺️ Ամբողջ օրը լավ տրամադրություն ունեի։ Երբեմն չգնահատված, դժվար ու հոգեբանական ծանր աշխատանքից հոգնելուց՝ ինձ ասում եմ՝ հերիք է բժշկությունով զբաղվես 😕։ Հետո Աննայի պես կինը ստիպում է հասկանալ որ ստից բաներ էի մտածում ☺️։ Լավ օր ա… ապրես Աննա։ Առողջ եղիր ու մենակ գրկելու համար կգաս մեր մոտ 😎😎🤗

Պապիկիս ընտանիքի նկարում, ձախից առաջին կինը ներքեւի շարքում, իր մայրն է, իմ Մարիամ ապու տատն է (Մարիամ տատիկս… մինչեւ հի...
24/04/2026

Պապիկիս ընտանիքի նկարում, ձախից առաջին կինը ներքեւի շարքում, իր մայրն է, իմ Մարիամ ապու տատն է (Մարիամ տատիկս… մինչեւ հիմա հոտը հիշում եմ նրա), նա գաղթել է 1915-ին Բերկրիից։ Հետո արդեն Երեւանում հանդիպել է ապու պապիս (նկարում կենտրոնում է), ինքը իր հերթին գաղթել է Վանից։ Ես որ ծնվեցի Մարիամ տատիս արդեն 82 տարեկան էր եւ ապրել եմ նրա հետ մի տան մեջ մինչեւ նրա 95 տարեկանը։ Իր անձամբ ինձ պատմած պատմությունները բավարար էին կարծիք ունենալ ցեղասպանության մասին, չնայած որ դեռ այդ տարիքում միայն Շիրազի Հայոց Դանթեականը մի 10 անգամ կարդացել էի։ Իսկ հասուն տարիքում ամեն հնարավոր գրականություն։ Ես միշտ կհիշեմ տատիկիս սարսափը 1988-ի փողոցի հանրահավաքների աղմուկից, երբ նա կարծում էր որ դա «օսմանն է գալիս», կամ որ կարծում էր «Աստված նրան չի տանում», որպես պատիժ որ չի կարողացել փրկել իր երկու երեխաներին առաջին ամուսնուցունից եւ միայնակ է «Էրգրից» հասել Արեւելյան Հայաստան։ Իսկ հարազատ փոքր եղբորը հանկարծակի գտել է Երեւանում Ցեղասպանության որբերի տանը միայն երեք տարի անց։ Թուրքը սարսափում է ցեղասպանի իր պիտակից, դա է դեռ միակ պատճառը որ նա այս խառը աշխարհում անձամբ չի մտել Հայաստան, այլ անում է դա ազերիների ձեռքերով։ Մահացած մեր միլիոնավոր նախնիները դեռ պաշտպանում են մեզ ու ստիպում ուժեղանալ որ չլինի այն կրկին։ Իսկ դա կլինի միայն մի դեպքում եթե մենք զենքներս (բառի բուն եւ փոխաբերական իմաստով) վայր դնենք։ Ցավոք պատմության մեր այս էջը դեռ մեր միակ արդյունավետ զենքն է Թուրքիայից պաշտպանվելու։ Հետաքրքիր է որ ասում են պատմական Հայաստանը մոռանանք… մտածել ե՞ն ինչպիսին կարար լիներ մերօրյա Հայաստանը, եթե չլիներ ցեղասպանությունը։ Մի գուցե մի 25 մլն բնակչությունով տարածաշրջանում հիմա թելադրող երկիր լինեինք… P.S. Երբե՜ք կրկին։ I am descendant of an Armenian Genocide survivor. I remember and demand!

15/04/2026
14/03/2026

Մի բան պատմեմ #2

05/02/2026

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, երբ անխտիր բոլորս պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուրս պատասխանատվություն է կրում այդ պայքարի համար։

02/02/2026

Կենտրոն ՀԸ եթերում խոսել ենք Հայկական ուռուցքաբանական 6-րդ կոնգրեսի հյուրերի, օրակարգի և վարպետաց դասի (live surgery masterclass) մասին

Հայկական ուռուցքաբանական 6-րդ ամենամյա կոնգրես. «Հայկական ուռուցքաբանություն. համարձակ ծրագրերից դրանց իրագործում»

07/01/2026
Իմ շատ սիրելի հետևորդներ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ  հաջողութ...
01/01/2026

Իմ շատ սիրելի հետևորդներ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ հաջողությունների սահուն ընթացք, թող ձեր ընտանիքներում տիրեն միմիայն սերն ու խաղաղությունը, և ուզում եմ, որ շատ առողջ լինեք ու իմ կարիքը երբևէ չունենաք։
Շնորհավոր Նոր Տարի։ 🥳

Բարի երեկո, էջի հարգելի հետևորդ: Ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը: Մի   եմ գտել ինձ համար: Մտածում եմ` իմ կողմից Ձեզ փոխանցվո...
17/11/2025

Բարի երեկո, էջի հարգելի հետևորդ: Ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը: Մի եմ գտել ինձ համար: Մտածում եմ` իմ կողմից Ձեզ փոխանցվող ինֆորմացիայի մի մասը հանձնարարել նրան: Խնդրում եմ դիտել հոլովակը և պատասխանել մեկնաբանությունում. կընդունե՞ք արդյոք նրան, թե՞ էջի կկորի: Խնդրում եմ հարցիս վերաբերել և' լուրջ, և' հումորով: 😊

28/10/2025
Մի բան պատմեմ  #1… Այսօր Լոձ քաղաքում շաաատ հետաքրքիր մասնագիտական կոնֆերանսի էի։ Անգլիայից մի պրոֆեսոր ելույթ էր ունենո...
24/10/2025

Մի բան պատմեմ #1… Այսօր Լոձ քաղաքում շաաատ հետաքրքիր մասնագիտական կոնֆերանսի էի։ Անգլիայից մի պրոֆեսոր ելույթ էր ունենում արհեստական բանականության եւ նորարարական վիրաբուժական մեթոդների անսահմանության մասին։ Ասաց, որ ապագայում լինելու է այնպես, որ բժիշկը պառկած է լինելու լողափին` գարեջուրը մի ձեռքին, գիրքը մյուս, ու հանկարծ ռոբոտից ՍՄՍ կստանա հեռախոսին՝ բժիշկ, վիրահատությունը ավարտել եմ 😎

Address

Fanarjyan 76
Yerevan
0052

Alerts

Be the first to know and let us send you an email when Ամեն ինչ կրծքագեղձի մասին - Dr. Artur Avetisyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ամեն ինչ կրծքագեղձի մասին - Dr. Artur Avetisyan:

Shortcuts

Share

Category