Armenian Association of Art-Therapy

Armenian Association of Art-Therapy ԱԹՀԱ- Արտ-թերապիայի Հայկական Ասոցիացիա
AAAT- Armenian Association of Art-therapy

Հարգելի՛ Արտ-թերապիայի հայկական ասոցիացիայի անդամներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ հերթական անվճար առցանց արտ-թերապևտիկ ...
11/08/2026

Հարգելի՛ Արտ-թերապիայի հայկական ասոցիացիայի անդամներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ հերթական անվճար առցանց արտ-թերապևտիկ սուպերվիզիոն հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին, որի շրջանակում կարող եք ներկայացնել ինչպես մանկական ու դեռահասների հետ արտ թերապևտիկ աշխատանքի դեպքեր, այնպես էլ մեծահասակ այցելուների դեպքեր։

Հիշեցնենք, որ առցանց սուպերվիզիաները կազմակերպվում են բացառապես ԱԹՀԱ անդամների համար։

Հանդիպումների նպատակն է աջակցել ձեր մասնագիտական զարգացմանը՝ ստեղծելով անվտանգ և վստահելի միջավայր՝ կլինիկական բարդ դեպքերի քննարկման, մասնագիտական փորձի փոխանակման, ինչպես նաև արտ-թերապևտիկ մեթոդների և գործիքների կիրառման հնարավորությունների ընդլայնման համար։

• Երբ՝ օգոստոսի 28
• Ժամը՝ 18:30–20:00
• Ձևաչափը՝ առցանց։

Հանդիպումն իրականացվելու է Google Meet հարթակում։ Հեռախոսով կամ պլանշետով միանալու դեպքում, խնդրում ենք նախապես ներբեռնել Google Meet հավելվածը՝ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար։

Սուպերվիզոր՝ Կարինե Խաչատուրյան

Մասնակցությունն անվճար է, սակայն նախնական գրանցումը պարտադիր է։ Հանդիպման հղումը կուղարկվի միայն գրանցված անդամներին։

Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին քննարկելու մասնագիտական հարցեր, փոխանակվելու փորձով և շարունակաբար զարգացնելու արտ-թերապիայի մասնագիտական համայնքը։

Հարգելի՛ Արտ-թերապիայի հայկական ասոցիացիայի անդամներ,ցանկանում ենք տեղեկացնել, որ մեկնարկում են անվճար արտ-թերապևտիկ սու...
21/07/2026

Հարգելի՛ Արտ-թերապիայի հայկական ասոցիացիայի անդամներ,

ցանկանում ենք տեղեկացնել, որ մեկնարկում են անվճար արտ-թերապևտիկ սուպերվիզիոն հանդիպումները, որոնք կազմակերպվում են բացառապես ԱԹՀԱ անդամների համար։

Հանդիպումների նպատակն է աջակցել ձեր մասնագիտական զարգացմանը՝ ստեղծելով անվտանգ և վստահելի միջավայր՝ կլինիկական բարդ դեպքերի քննարկման, մասնագիտական փորձի փոխանակման, ինչպես նաև արտ-թերապևտիկ մեթոդների և գործիքների կիրառման հնարավորությունների ընդլայնման համար։

• Երբ՝ հուլիսի 31
• Ժամը՝ 18:30–20:00
• Ձևաչափը՝ առցանց
• Սուպերվիզոր՝ Հասմիկ Հակոբյան

Մասնակցությունն անվճար է, սակայն նախնական գրանցումը պարտադիր է։ Հանդիպման հղումը կուղարկվի միայն գրանցված անդամներին։

Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին քննարկելու մասնագիտական հարցեր, փոխանակվելու փորձով և շարունակաբար զարգացնելու արտ-թերապիայի մասնագիտական համայնքը։

Գրանցման համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfkG1mzzL4kPxP3YIzyi_wzcXJJADtPFYjTXFHVWrrg4sCYKQ/viewform?pli=1

Սպասված արտ-թերապևտիկ հանդիպում Երվանդ Քոչարի թանգարանում՝ նվիրված Յունգյան ստվերի ճանաչմանն ու ինտեգրմանը՝ որպես անձի ա...
17/05/2026

Սպասված արտ-թերապևտիկ հանդիպում Երվանդ Քոչարի թանգարանում՝ նվիրված Յունգյան ստվերի ճանաչմանն ու ինտեգրմանը՝ որպես անձի ամբողջացման կարևոր գործընթաց։

Հանդիպումը կվարեն՝ ԱԹՀԱ նախագահ, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Սեդա Շահվերդյանը, և կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Արամ Խաչատրյանը։

Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար անցեք հղումով.

forms.gle/SLWXmK87tvfGwzQb7

ԱԹՀԱ համահիմնադիր և նախագահ Սեդա Շահվերդյանը «Առողջ փոդքաստ»-ի շրջանակներում խոսում է արտ‑թերապիայի մասին։•Ի՞նչ է արտ‑թե...
23/03/2026

ԱԹՀԱ համահիմնադիր և նախագահ Սեդա Շահվերդյանը «Առողջ փոդքաստ»-ի շրջանակներում խոսում է արտ‑թերապիայի մասին։

•Ի՞նչ է արտ‑թերապիան
•Որո՞նք են դրա հիմնական ուղղությունները և արվեստի տեսակների դերը
•Ո՞վ կարող է զբաղվել արտ‑թերապիայով և արդյոք պետք է ունենալ որևէ գանգատ
•Ինչպե՞ս է ընթանում արտ‑թերապիան և ինչ ազդեցություն ունի մարդու վրա
•Ի՞նչ միֆեր կան արտ‑թերապիայի շուրջ,
և որքանո՞վ է այն հասանելի Հայաստանում

«Առողջ փոդքաստ»-ը մարդու հոգեկան, մտավոր և ֆիզիկական առողջության մասին զրույցների շարք է, որի շրջանակներում հյուրընկալում ենք համապատասխան ոլորտների մասնագետ...

Արտ-թերապիայի հայկական ասոցիացիան մեկնարկում է մանկական արտ թերապիային ուղղված առցանց դասընթաց: Մանրամասներին ծանոթանալո...
24/02/2026

Արտ-թերապիայի հայկական ասոցիացիան մեկնարկում է մանկական արտ թերապիային ուղղված առցանց դասընթաց:

Մանրամասներին ծանոթանալու համար անցեք մեկնաբանության դաշտում տեղադրված հղումով:

03/02/2026

Կադրեր «Թերապևտիկ արվեստ»․ բացահայտելով ներքին ռեսուրսները հանդիպումից։
Հաջողված հանդիպում՝ ջերմ մթնոլորտով, խորքային գործընթացով և ակտիվ ներգրավվածությամբ :

Աշխատանքը իրականացրեց Կարինե Խաչատուրյանը։

Շնորհակալություն մասնակիցներին վստահության համար։

22/01/2026

Վեդիի պոլիկլինիկայում տեղի ունեցավ արտ-թերապևտիկ հանդիպում՝ բժիշկների մասնակցությամբ՝
«Շամոտ» Գիտարվեստանոցի և Արտ-թերապիայի հայկական ասոցիացիայի համագործակցությամբ։

Հանդիպման նպատակն էր կանխարգելել մասնագիտական դեֆորմացիան և հուզական այրումը, ինչպես նաև աջակցել մասնակիցներին դուրս բերել կուտակված հույզերը՝ տալով նրանց գույն և ձև։
Ստեղծագործական գործընթացը դարձավ անվտանգ տարածք՝ ինքնանդրադարձի, վերալիցքավորման և ներքին ռեսուրսների ակտիվացման համար։

Միաժամանակ ներկայացվեց տեղեկատվություն արտ-թերապիայի մասին և քննարկվեցին դրա կիրառման հնարավորությունները բուժհաստատություններում՝ որպես աջակցող և կանխարգելիչ աշխատանքի արդյունավետ գործիք։

Աշխատանքը իրականացրել է ԱԹՀԱ համահիմնադիր և նախագահ Սեդա Շահվերդյանը։

Շնորհակալ ենք ջերմ ընդունելության, վստահության և համագործակցության համար✨

Թող գալիք տարին լինի ներշնչման,ներքին ուժի,ստեղծագործական ազատության և մասնագիտական աճի տարի։Շնորհավոր գալիք Ամանոր և Սո...
31/12/2025

Թող գալիք տարին լինի ներշնչման,ներքին ուժի,ստեղծագործական ազատության և մասնագիտական աճի տարի։

Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ🌟

Տարին ամփոփում ենք կարևոր համագործակցությամբ՝ միավորելով փորձը, նպատակներն ու տեսլականը․Արտ-թերապիայի հայկական ասոցիացիա...
30/12/2025

Տարին ամփոփում ենք կարևոր համագործակցությամբ՝ միավորելով փորձը, նպատակներն ու տեսլականը․

Արտ-թերապիայի հայկական ասոցիացիան և «Ճախրուկ» ՀԿ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ հիմք դնելով երկարաժամկետ և արժեքահեն գործընկերությանը։

Ճախրուկ / Tshakhruk🌟

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Association of Art-Therapy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category