Astghik Medical Center

Call Directions Website Contact the practice

Astghik Medical Center Քաղաք Երևան ,Դանիել Վարուժանի փ. 28/1
(1054)

🦴 Հոկտեմբերի 12-ը արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է.Արթրիտը (հոդաբորբը) հոդի կամ հոդերի բորբոքային հիվանդություն է...
12/10/2026

🦴 Հոկտեմբերի 12-ը արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է.

Արթրիտը (հոդաբորբը) հոդի կամ հոդերի բորբոքային հիվանդություն է, որը կարող է ուղեկցվել ցավով, այտուցով և շարժումների սահմանափակմամբ՝ բացասաբար անդրադառնալով առօրյա կյանքի որակի վրա։

Արթրիտի տարբեր տեսակների, այդ թվում՝ ռևմատոիդ արթրիտի դեպքում, վաղ ախտորոշումն ու ժամանակին սկսված բուժումը կարևոր են հիվանդության ընթացքը վերահսկելու, հոդերի վնասումը նվազեցնելու և շարժունակությունը պահպանելու համար։
Ժամանակակից բուժման մեթոդները հնարավորություն են տալիս արդյունավետորեն վերահսկել հիվանդության ակտիվությունը և բարելավել բուժառուի կյանքի որակը։

Մի’ հանդուրժեք ցավը, մի՛ անտեսեք ախտանշանները և մի’ հետաձգեք բժշկին դիմելը։
Վաղ ախտորոշումը և մասնագետի կողմից ընտրված բուժումը կարող են օգնել պահպանել շարժունակությունն ու լիարժեք կյանք վարելու հնարավորությունը։

Հոգատա՛ր եղեք ձեր հոդերի առողջության նկատմամբ։ Շարժվե՛ք, հետևե՛ք ձեր առողջությանը և դիմե՛ք մասնագետի ժամանակին։ ❤️

👩🏻‍⚕️ Նյութի մանրամասները ներկայացրեց Աստղիկ բկ-ի ռևմատոլոգ՝ Գայանե Մակարյանը
ℹ️ Հավելյալ մանրամասների և հերթագրման համար զանգահարել՝ 011-66-77-88

📣 «Աստղիկ» բժշկական կենտրոնում  #ԳործԿա✅ Առկա է ներհիվանդանոցային դեղատան աշխատակցի (արական սեռ) թափուր հաստիքԱշխատանքայ...
09/10/2026

📣 «Աստղիկ» բժշկական կենտրոնում #ԳործԿա

✅ Առկա է ներհիվանդանոցային դեղատան աշխատակցի (արական սեռ) թափուր հաստիք

Աշխատանքային պարտականություններ՝
🔹 Դեղատնից բաժանմունքներ դեղերի և բժշկական պարագաների տեղափոխում

🕘 Աշխատանքային ժամերը՝ 09:00–17:00

ℹ️ Խնդրում ենք ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլ. հասցեին կամ աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ զանգահարել 055-55-41-17 հեռախոսահամարին։

08/10/2026

🧠 Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ

✅ Հիվանդության ախտորոշման, հիմնական ախտանիշների, հետազոտությունների և խնամքի կարևորության մասին ներկայացնում է Աստղիկ բկ-ի նյարդաբանության կլինիկայի ղեկավար` Հովհաննես Մանվելյանը 🏥👨🏻‍⚕️

ℹ️ 📞 Խորհրդատվության և հերթագրման համար զանգահարել՝ 011 66 77 88

🎀 Իրազեկվածությունը կարող է կյանքեր փրկել.Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևորագույն քայլերից մեկը իրազեկվածությունն...
07/10/2026

🎀 Իրազեկվածությունը կարող է կյանքեր փրկել.

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևորագույն քայլերից մեկը իրազեկվածությունն ու ժամանակին հետազոտվելն է։

Այսօր Հայաստանում կանանց հասանելի են անվճար սքրինինգային ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է անցնել անհրաժեշտ հետազոտություններ և հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում։
Վաղ հայտնաբերումը մեծացնում է բուժման արդյունավետության հնարավորությունները և կարող է կյանքեր փրկել։

Եղեք իրազեկված, հետազոտվեք և մի՛ հետաձգեք ձեր առողջության մասին հոգ տանելու կարևոր քայլերը 🩷

04/10/2026

❓ Ի՞նչ է ճարպակալումը.

բարիատրիկ վիրաբույժը՝ ճարպակալման պատճառների, բուժման ժամանակակից հնարավորությունների և բարիատրիկ վիրահատության մասին ✅

🏥👨🏻‍⚕️ Աստղիկ բկ-ի բարիատրիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար` Արամ Սեդրակյան
ℹ️ 📞 Խորհրդատվության և հերթագրման համար զանգահարել՝ 011 66 77 88

📣 «Աստղիկ» բժշկական կենտրոնի տրանսպլանտ վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Հայկ Հարությունյանն արժանացել է «Ոսկե նշաձող» մրցանակի...
02/10/2026

📣 «Աստղիկ» բժշկական կենտրոնի տրանսպլանտ վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Հայկ Հարությունյանն արժանացել է «Ոսկե նշաձող» մրցանակի։

🏅Մրցանակը շնորհվել է «Լյարդի փոխպատվաստման ոլորտում մասնագիտական բարձր հեղինակություն, միջազգային փորձ և վիրաբուժական բացառիկ վարպետություն դրսևորող վստահելի վիրաբույժ» անվանակարգում։

Մեզ համար առանձնահատուկ ուրախություն և հպարտություն է, որ այս բարձր գնահատականին է արժանացել «Աստղիկ» բժշկական կենտրոնի տրանսպլանտ վիրաբույժը, ում մասնագիտական գործունեությունն իր կարևոր ներդրումն ունի Հայաստանում լյարդի փոխպատվաստման զարգացման գործում։ 👏

«Աստղիկ» բժշկական կենտրոնի ողջ թիմի անունից շնորհավորում ենք Հայկ Հարությունյանին՝ մաղթելով մասնագիտական նոր ձեռքբերումներ, հաջողություններ և շարունակական առաջընթաց! ❤️

🏆 Այս մրցանակը նաև մեր բժշկական կենտրոնի մասնագիտական ձեռքբերումների կարևոր վկայությունն է։

📣 «Աստղիկ» բժշկական կենտրոնում  #ԳործԿա✅ Առկա է մանկաբարձուհու ազատ հաստիք ℹ️ Խնդրում ենք ինքնակենսագրականներն ուղարկել ...
30/09/2026

📣 «Աստղիկ» բժշկական կենտրոնում #ԳործԿա

✅ Առկա է մանկաբարձուհու ազատ հաստիք

ℹ️ Խնդրում ենք ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլ. հասցեին կամ աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ զանգահարել 055-55-41-17 հեռախոսահամարին։

29/09/2026

☕️ Սեպտեմբերի 29՝ Սուրճի համաշխարհային օր

✅ Սուրճի մասին կարևոր փաստերն ու տարածված միֆերը՝ Աստղիկ բկ-ի բժիշկ-խորհրդատու Լիլիթ Մարգարյանի մեկնաբանությամբ 🩺👩🏻‍⚕️

Մանրամասների և հերթագրման համար զանգահարել ` 011 66 77 88 ℹ️📞

28/09/2026

📍Սեպտեմբերի 23-ին «Աստղիկ» ԲԿ-ն հյուրընկալեց միջազգային գործընկերների՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխաեհային կազմակերպության կողմից կազմակերպված «Բժշկական զբոսաշրջություն» միջազգային գիտաժողովի շրջանակում։

Շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացան կենտրոնի ժամանակակից ախտորոշիչ և բուժական տեխնոլոգիաներին, նորարարական ռոբոտիկ վիրաբուժությանը, ինչպես նաև բուժման և սպասարկման ժամանակակից մոտեցումներին։ 🏥🔬

🤝🏼 📈 Հանդիպումն ամփոփվեց փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ՝ միջազգային համագործակցության, մասնագիտական փորձի փոխանակման և բժշկական զբոսաշրջության զարգացման նոր հնարավորությունների նպատակով։

Address

28 Daniel Varuzhan Street, Malatia-Sebastia
Yerevan
0032

Alerts

Be the first to know and let us send you an email when Astghik Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Astghik Medical Center:

Shortcuts

Share

Category