Իզմիրլյան բժշկական կենտրոն Izmirlian Medical Center

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Իզմիրլյան բժշկական կենտրոն Izmirlian Medical Center

Իզմիրլյան բժշկական կենտրոն  Izmirlian Medical Center Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Իզմիրլյան բժշկական կենտրոն Izmirlian Medical Center, Hospital, st. Aharonyan, 6, Yerevan.

15/09/2026

Ոտնաթաթը մարդու հենաշարժիչ համակարգի կարևորագույն մասերից է, որն ապահովում է մարմնի հենումը և տեղաշարժը։

Ոտնաթաթի ծռվածությունը կամ դեֆորմացիան տարածված խնդիր է, որը կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի: Այն ոչ միայն էսթետիկ խնդիր է, այլև ազդում է քայլվածքի, ողնաշարի և հոդերի առողջության վրա:

Իզմիրլյան ԲԿ-ի պլաստիկ վերականգնողական վիրաբույժ և միկրովիրաբույժ, ԵՊԲՀ-ի դասախոս Թեհմինե Ասատրյանը ԵՊԲՀ-ում մասնակցել է...
11/09/2026

Իզմիրլյան ԲԿ-ի պլաստիկ վերականգնողական վիրաբույժ և միկրովիրաբույժ, ԵՊԲՀ-ի դասախոս Թեհմինե Ասատրյանը ԵՊԲՀ-ում մասնակցել է «Պերիֆերիկ նյարդերի առաջադեմ պատկերային ախտորոշում (ՈւՁՀ, MRN) և ուլտրաձայնային հսկողությամբ միջամտություններ» խորագրով երկօրյա սեմինարին։

Թեհմինե Ասատրյանը հանդես է եկել «Ուլտրաձայնը ծայրամասային նյարդերի վիրաբուժության նախավիրահատական պլանավորման մեջ» զեկույցով և ներկայացրել է կլինիկական դեպքերի շարք։

Հանդիպմանը դասախոսություն է կարդացել նաև Վիեննայի բժշկական համալսարանի պրոֆեսոր, նեյրոմկանային (նյարդային և հենաշարժողական) համակարգերի ճշգրիտ պատկերման և ախտորոշման ոլորտում մասնագիտացած բժիշկ-ռադիոլոգ Սուրեն Ենգոյանը։
Սեմինարը մեծ հնարավորություն էր սովորելու, փոխանակվելու գիտելիքներով ու փորձով, ինչպես նաև ստեղծելու երկարատև մասնագիտական և մարդկային կապեր աշխարհի տարբեր երկրներից ժամանած բացառիկ մասնագետների հետ։

10/09/2026

Մետաբոլիկ և բարիատրիկ վիրահատությունը հուսահատության քայլ չէ։ Այն հիվանդությունների բուժման, դրանց բարդությունները կանխող, գիտականորեն ապացուցված արմատական լուծում է՝որոշիչ քայլ դեպի նոր՝ առողջ կենսակերպ։

Շատերը կարծում են, որ որովայնի աջ կողմում ցավը լյարդից է։ Սակայն լյարդը, գործնականում, ցավի ընկալիչներ չունի, ուստի անհա...
09/09/2026

Շատերը կարծում են, որ որովայնի աջ կողմում ցավը լյարդից է։ Սակայն լյարդը, գործնականում, ցավի ընկալիչներ չունի, ուստի անհարմարության զգացում հաճախ կարող է առաջանալ, երբ մեծացած կամ բորբոքված լյարդը ձգում է այն պատող թաղանթը։

Աջ կողմում ցավ լինում է նաև լեղապարկի, լեղուղիների, ստամոքս-աղիքային համակարգի կամ նույնիսկ այլ օրգանների խնդիրներից։

Եթե այն կրկնվող է, երկար է տևում կամ ուղեկցվում է սրտխառնոցով, մաշկի կամ աչքերի դեղնությամբ, թուլությամբ կամ ջերմությամբ, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմեք Իզմիրլյան բժշկական կենտրոնի մասնագետներին՝ խորհրդատվության և անհրաժեշտ հետազոտությունների համար։

07/09/2026

Ինչպես է ախտորոշվում և բուժվում հարթաթաթությունը

Իզմիրլյան ԲԿ-ն աշխատանքի է հրավիրում Տնտեսական գծով փոխտնօրենիՊահանջվող որակավորումը.Բարձրագույն կրթություն և առնվազն 5 ...
07/09/2026

Իզմիրլյան ԲԿ-ն աշխատանքի է հրավիրում Տնտեսական գծով փոխտնօրենի

Պահանջվող որակավորումը.
Բարձրագույն կրթություն և առնվազն 5 տարվա տնտեսական կամ ադմինիստրատիվ-տնտեսական կամ ինժեներատեխնիկական աշխատանքի փորձ:

Աշխատանքային գործառույթները.

🔹Իրականացնել բժշկական կենտրոնի տնտեսական գործունեության կազմակերպումը և հսկողությունը:
🔹Ապահովել նյութական և տնտեսական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանման գործունեության ընթացքը:
🔹Կազմակերպել բոլոր շինարարական և մոնտաժային, վերակառուցման և կապիտալ վերանորոգման անհրաժեշտ հրատապ և պլանային գործընթացները և տրամադրվող միջոցների ռացիոնալ օգտագործումը:
🔹Իրականացնել բժշկական կենտրոնի գործունեության համալիր տնտեսական վերլուծությունը և տեխնիկատնտեսական պլանավորման աշխատանքները:
🔹Կազմակերպել նյութական արժեքների գույքագրման իրականացումը և ոչ պիտանի ապրանքների դուրսգրումը:
🔹Տնօրինությանը ներկայացնել հիվանդանոցի պահեստներից նյութական արժեքների բացթողնման դիմումները, տեղեկագրերը և պահանջագրերը:
🔹Վերահսկել նյութատեխնիկական և տնտեսական մատակարարման պլանի իրականացումը և միջոցներ ձեռնարկել դրանց լիարժեք իրականացման համար: Կազմակերպել պլանային ցուցանիշների պարբերական վերահսկողություն: Ապահովել տնտեսական գործունեության արդյունքների հաշվետվության ժամանակին ներկայացումը տնօրինությանը:
🔹Իր իրավասության սահմաններում կազմակերպել այլ կազմակերպությունների հետ պայմանագրերի կատարումը:
🔹Իրեն ենթակա աշխատակիցներին իրազեկել տնօրինության` իրենց վերաբերող հրամանների, կարգադրությունների, հրահանգների և այլնի մասին:

Պաշտոնի համար դիմող թեկնածուներն իրենց CV-ները կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին

Գործ կաԻզմիրլյան ԲԿ-ում առկա է Անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչի թափուր հաստիք։                                ...
02/09/2026

Գործ կա

Իզմիրլյան ԲԿ-ում առկա է Անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչի թափուր հաստիք։

Անոթային վիրաբուժություն մասնագիտացումով թեկնածուները իրենց CV-ները կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին

01/09/2026

Պրոկտոլոգիական հիվանդությունների ժամանակ ինքնաբուժումը լավագույն լուծումը չէ։ Այն կարող է ավելի սրել վիճակը և բարդացնել բժիշկի աշխատանքը։ Առաջին իսկ ախտանշանների դեպքում անհապաղ դիմեք մասնագետի։ Դրանով դուք կկանխեք հիվանդության զարգացումը և կօգնեք բժիշկին ավելի հեշտ լուծել ձեր խնդիրը։

«Ճարպակալում և բարիատրիկ վիրաբուժություն»                                                                               ...
31/08/2026

«Ճարպակալում և բարիատրիկ վիրաբուժություն» Որոնք են ճարպակալման էնդոկրին պատճառները, բուժման մեթոդները և արդյոք բարիատրիկ վիրաբուժությունը կարող է համարվել որպես վերջնական լուծում։ Թեմայի շուրջ Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդաշարի շրջանակներում խոսել են Իզմիրլյան բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Սյուզաննա Ղարաքեշիշյանը և ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Նարեկ Պողոսյանը։

Հաղորդավար և հեղինակ՝ Լուսի ՔոչարյանՀյուրեր՝ Իզմիրլյան բժշկական կ...

29/08/2026

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնն այսուհետ ունի նոր թթվածնային կայան։ Կայանի սարքավորումների ձեռքբերումը ֆինանսավորվել է Բուդապեշտում գործող Մալթայի Օրդենի կողմից։ Նույն ծրագրի շրջանակում ֆինանսավորվել է նաև Իզմիրլյան ԲԿ-ի ավտոկլավի ձեռքբերումը։
Թթվածնային կայանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Երևան էին ժամանել Մալթայի Օրդենի ներկայացուցիչներ՝ Ռաքել Շիրժակը և Նորա Սեբեսին։
Համագործակցության մեկնարկը տրվել է 2025 թվականին։

Address

St. Aharonyan, 6
Yerevan
0014

Telephone

+37410 24 20 24

Alerts

Be the first to know and let us send you an email when Իզմիրլյան բժշկական կենտրոն Izmirlian Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Իզմիրլյան բժշկական կենտրոն Izmirlian Medical Center:

Shortcuts

Share

Category