Սլավմեդ բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ բուժհաստատություն է, որտեղ իրենց բարձրակարգ ծառայություններն են մատուցում ՀՀ հայտնի փորձառու մասնագետներ:
Բժշկական կենտրոնի հիմնադիրները իրենց առաջ նպատակ են դրել Հայաստանի բուժհամակարգը համալրել Եվրոպական չափանիշներին համապատասխան բազմապրոֆիլ բժշկակական ծառայություններ մատուցող ևս մեկ բուժհաստատությունով և առանձնանալ ոլորտում իրենց նոր ձեռագրով, ժամանակակից
սարքավորումներով և վերապատրաստված բժիշկներով:
Սլավմեդը հագեցված է աշխարհահռչակ Toshiba, Pentax, Stortz, Drager, Roche Diagnostics կազմակերպությունների վերջին մոդելի բժշկական տեխնիկայով: Հատկապես պետք է նշել ճառագայթային ծառայության մասին, որը հագեցած է տարածաշրջանում միակ Toshiba Medical Systems ընկերության 160 շերտանոց համակարգչային տամոգրաֆով, թվային ռենտգեն համալիրով, ինչպես նաև 3 պրեմիում դասի ուլտրաձայնային Aplio 500 սարքով:
Հիվանդասենյակները կահավորված են թվով 60 ֆունցիոնալ մահճակալներով, հեռուստացույցերով, սռնարաններով և ունեն առանձին սանհանգույցներ: Այս ամենով հանդերձ գործող գները համապատասխանում են հանրապետությունում սահմանված միջին գների չափին։
Ներկայումս “Սլավմեդ բժշկական կենտրոնում” գործում են մի շարք բաժիններ՝ 5 վիրահատարան, ծննդատուն և հետևյալ բաժանմունքները՝ գինեկոկոգիա, էնդոսկոպիկ և ընդհանուր վիրաբուժություն, պլաստիկ և միկրովիրաբուժություն, օրթոպեդիա և վնասվածքաբանություն, ուռոլոգիա, անոթային, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանության, լաբորատոր և ախտորոշիչ ծառայություններ՝ ներառյալ կոմպյուտերային տոմոգրաֆիա,մամոգրաֆիա և ռենտգեն: