Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը համարվում է Հայաստանի առաջատարներից մեկը
(256)

💙«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքն ունի նոր ղեկավար։ Ուրախու...
15/09/2026

💙«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքն ունի նոր ղեկավար։

Ուրախությամբ հայտնում ենք, որ բաժանմունքը ղեկավարում է Արա Ստեփանի Մարտիրոսյանը՝ պլաստիկ վիրաբույժ, վերականգնողական միկրովիրաբուժության մասնագետ։

🩺 Բժիշկ Արա Մարտիրոսյանն ունի պլաստիկ վիրաբուժության և վերականգնողական միկրովիրաբուժության ոլորտում բազմամյա մասնագիտական փորձ։

Նրա մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝

🔹 վերականգնողական միկրովիրաբուժություն
🔹 վնասվածքներից հետո հյուսվածքների և վերջույթների վերականգնում
🔹 մաշկային դեֆեկտների և սպիների պլաստիկա
🔹 մատների դեֆորմացիաների և բնածին արատների վիրաբուժական բուժում
🔹 ականջախեցու ռեկոնստրուկցիա
🔹 էսթետիկ վիրաբուժություն՝ քթի, կոպերի, ականջախեցիների, դեմքի և մարմնի տարբեր հատվածների պլաստիկա

🎓 Բժիշկը մասնագիտական կրթությունը ստացել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում։ Կլինիկական օրդինատուրան անցել է պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության ուղղությամբ, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստում է անցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ Երկրորդ Ռազմաբժշկական
համալսարանին կից «Չանհայ» հոսպիտալի Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում:

🤍 Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության յուրաքանչյուր միջամտություն պահանջում է ոչ միայն մասնագիտական հմտություն, այլև անհատական մոտեցում, ճշգրտություն և պատասխանատվություն։

📞 Գրանցման և խորհրդատվության համար՝
☎️ 8603
☎️ 011 60 00 03
📱 044 60 03 03

#ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ #ՊլաստիկՎիրաբուժություն #ՎերականգնողականՄիկրովիրաբուժություն #ԴիմածնոտայինՎիրաբուժություն #ՀայԲժիշկ

14/09/2026

💙 Այսօր՝ դպրոցականներ, վաղը՝ բժիշկներ

«Եվրոպական հետազոտողների գիշերը»՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

🗓️ Սեպտեմբերի 4-ին մեր Սիմուլյացիոն կենտրոնը մեկ օրով դարձավ գիտության, բժշկության և նոր բացահայտումների հարթակ՝ «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» ERNA ծրագրի շրջանակում հյուրընկալելով դպրոցականներին։

👨‍⚕️ Տնօրեն Նարեկ Զեյնալյանն ողջունեց երեխաներին և խոսեց գիտության ու կրթության նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու կարևորության մասին։

🩺 Այս հանդիպման ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան բացահայտելու բժշկության այն կողմը, որը սովորաբար հիվանդանոց այցելելիս տեսանելի չէ՝ ծանոթանալով ժամանակակից տեխնոլոգիաներին, բժշկական սիմուլյացիային և մասնագիտական պատրաստման գործնական գործընթացին։

🖥️ Նրանք ծանոթացան սիմուլյատորներին, շփվեցին մեր մասնագետների հետ, հարցեր տվեցին և փորձեցին հասկանալ՝ ինչպես են գիտությունն ու տեխնոլոգիան վերածվում բժշկական պրակտիկայի։

💡 Որովհետև բժշկությունը միայն բուժել չէ։ Այն նաև ուսումնասիրել է, հարցեր տալ, նոր լուծումներ գտնել և ամբողջ կյանքի ընթացքում շարունակել սովորել։

❓ Գիտության նկատմամբ հետաքրքրությունը հաճախ սկսվում է մեկ պարզ հարցից՝ «Իսկ ինչպե՞ս է սա աշխատում»։

🏫 Մենք կարևորում ենք, որ երեխաները կարողանան այդ հարցը տալ իրական մասնագիտական միջավայրում՝ տեսնելով, փորձելով և բացահայտելով։

🌱 Գուցե այսօրվա այցելուի համար սա պարզապես հետաքրքիր օր էր։ Իսկ վաղը հենց այս օրը կարող է հիշվել որպես առաջին քայլ դեպի բժշկություն, գիտություն կամ հետազոտություն։

🏥 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մենք հավատում ենք, որ ապագայի մասնագետները ձևավորվում են ոչ միայն դասագրքերի, այլև հետաքրքրության, փորձի և իրական միջավայրի հետ առաջին հանդիպումների միջոցով։

📍 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
📞 8603 | 011 60 00 03 | 044 60 03 03

#ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ #ԵվրոպականՀետազոտողներիԳիշեր #ԲժշկականԳիտություն #ապագաբժիշկներ

 #ԳՈՐԾԿԱ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն աշխատանքի է հրավիրո...
11/09/2026

#ԳՈՐԾԿԱ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն աշխատանքի է հրավիրում լաբորատոր մասնագետի

✅ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ ✓ Ցերեկային հերթափոխ և 24-ժամյա հերթապահություն։

❗️Աշխատանքային պայմանները կքննարկվեն տեղում՝ միայն հարցազրույցի հրավիրված թեկնածուների հետ։

📩 Ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ «թեմա» (subject) դաշտում նշելով «ԼԱԲՈՐԱՏՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ» բառը։

💙 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ծննդատան ախտորոշիչ ծառայությունն ունի նոր ղեկավար։Ուրախությամբ հայտնում են...
11/09/2026

💙 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ծննդատան ախտորոշիչ ծառայությունն ունի նոր ղեկավար։

Ուրախությամբ հայտնում ենք, որ ծառայությունը ղեկավարում է Արմինե Միսակի Միսակյանը՝ 18 տարվա մասնագիտական փորձով ՈւՁՀ բժիշկ:

🩺 Արմինե Միսակյանը մասնագիտացած է սոնոգրաֆիկ ախտորոշման ոլորտում և ունի ինչպես ընդհանուր սոնոգրաֆիայի, այնպես էլ պերինատալ սոնոգրաֆիայի ուղղությամբ մասնագիտական վերապատրաստումների և աշխատանքային փորձ։

✅ Նրա մասնագիտական գործունեության կարևոր ուղղություններից են հղիության սքրինինգային հետազոտությունները և պտղի Դոպլեր հետազոտությունը, որոնք հնարավորություն են տալիս գնահատել հղիության ընթացքն ու պտղի վիճակը։

🔹 Ծննդատան ախտորոշիչ ծառայության աշխատանքում կարևոր է ոչ միայն ժամանակակից սարքավորումը, այլև մասնագետի փորձը և յուրաքանչյուր հետազոտության նկատմամբ անհատական ու ուշադիր մոտեցումը։

❤️ Երբ խոսքը մայրիկի և փոքրիկի առողջության մասին է, ուշադրության արժանի է յուրաքանչյուր մանրուք։

📞 Գրանցման և խորհրդատվության համար՝
☎️ 8603
☎️ 011 60 00 03
📱 044 60 03 03

#ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ #Ծննդատուն #Սոնոգրաֆիա #Պերինատոլոգիա #հայբժիշկ

10/09/2026

💙Արթրոսկոպիա և հոդային խնդիրներ. Սերգեյ Հովհաննիսյան

❗️ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի YouTube-յան տաղավարում հյուրընկալել ենք Արթրոսկոպիկ ծառայության ղեկավար, վնասվածքաբան-օրթոպեդ Սերգեյ Հովհաննիսյանին։

🎓 Բժիշկը բժշկական բարձրագույն կրթությունն ու օրդինատուրան ստացել է Մոսկվայի Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում (РУДН), ինչպես նաև վերապատրաստումներ անցել աշխարհի ավելի քան 10 երկրների առաջատար կլինիկաներում։

💬 Հարցազրույցում քննարկում ենք՝
🔹 Ի՞նչ է արթրոսկոպիան և ինչու՞ է այն կարևոր սպորտային վիրաբուժության մեջ։
🔹 Հոդերի ո՞ր խնդիրների դեպքում է կիրառվում այս մեթոդը։
🔹 Որո՞նք են ուսահոդի և ծնկահոդի արթրոսկոպիկ վիրահատությունների առավելությունները։
🔹 Որքա՞ն է տևում վերականգնողական շրջանը, և որքա՞ն արագ է պացիենտը վերադառնում ակտիվ ու հոդացավերից զերծ կյանքին։

▶️ Ամբողջական հարցազրույցը դիտեք մեր YouTube ալիքում։

📌 Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, որպեսզի առաջինը տեղեկանաք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նորություններին, ծառայություններին, նոր սարքավորումներին, զեղչերին և արդի բժշկական լուծումներին։

📍 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
📞 8603 | 011 60 00 03 | 044 60 03 03

#ՍուրբԳրիգորԼուսավորիչ #Արթրոսկոպիա

🩺 🔬 Գիտությունն ու բժշկությունը՝ դպրոցականների աչքերով«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սիմուլյացիոն կենտրոնու...
09/09/2026

🩺 🔬 Գիտությունն ու բժշկությունը՝ դպրոցականների աչքերով

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սիմուլյացիոն կենտրոնում հյուրընկալեցինք դպրոցականների՝ «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» (ERNA) ծրագրի շրջանակում։

📍 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
📞 8603 | 011 60 00 03 | 044 60 03 03

#ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ #ԵվրոպականՀետազոտողներիԳիշեր #ԲժշկականԳիտություն

As part of European Researchers’ Night Armenia (ERNA), school child...

🕊️ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը🗓️ Սեպտեմբերի 8-ին, երբ քրիստոնյա աշխար...
09/09/2026

🕊️ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը

🗓️ Սեպտեմբերի 8-ին, երբ քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանն այցելել է բժշկական կենտրոնի ծննդատուն։

Տոնական օրվա խորհրդով Տեր Հայրն աղոթք է բարձրացրել առ Աստված՝ նորածին փոքրիկների, նորաթուխ մայրիկների և ծննդկանների քաջառողջության ու անփորձանք կյանքի համար։

🕊️ Տեր Աշոտը շնորհավորել է մայրերին կյանքի ամենանվիրական պարգևի՝ մայրության բերկրանքը վայելելու առթիվ, փոխանցել հոգևոր օրհնություն և մաղթել, որ Սուրբ Աստվածածնի հովանին անպակաս լինի բոլոր ընտանիքներից։

🤍 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը մենք ձեր ընտանիքի կողքին ենք ամենասպասված պահերին՝ ապահովելով մասնագիտական բարձր հոգատարություն, անվտանգություն և ջերմ միջավայր։

📍 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
🏥 ք․ Երևան, Գյուրջյան 10
📞 8603 | 011 60 00 03 | 044 60 03 03

#ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ #Ծննդատուն #Մայրություն #ՍուրբԱստվածածին #ՀոգևորՕրհնություն SGMC

08/09/2026

💙 Նրանք վերադարձնում են շարժման ազատությունը. Ֆիզիոթերապիայի համաշխարհային օրը

🌱 Շարժումը պարզապես ֆիզիկական ակտիվություն չէ․ այն ինքնուրույնության , կյանքի որակի և լիարժեք առօրյային վերադառնալու հնարավորություն է։

❗️Վնասվածքից, վիրահատությունից կամ քրոնիկ հիվանդությունից հետո վերականգնման ճանապարհը հաճախ երկար և դժվար է։ Այդ ճանապարհին ֆիզիոթերապևտն օգնում է ոչ միայն վերականգնել մարմնի շարժունակությունը, այլև աստիճանաբար վերադարձնել ուժը, վստահությունն ու սեփական կարողությունների նկատմամբ հավատը։

💬 «Երջանիկ ենք, երբ սայլակով գալիս են ու իրենց ոտքով գնում», խոստովանում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կինեզիտ Ռոբերտ Խաչատրյանը։

🎯Ֆիզիոթերապիան առանցքային դեր ունի․

🔹 Վնասվածքներից և վիրահատություններից հետո վերականգնողական փուլում
🔹 Հենաշարժիչ համակարգի խնդիրների դեպքում
🔹 Նյարդաբանական հիվանդությունների համալիր բուժման ընթացքում
🔹 Քրոնիկ ցավերի արդյունավետ կառավարման գործընթացում
🔹 Մարզիկների վերականգնման և սպորտ վերադառնալու փուլում
🔹 Շարժունակության ցանկացած սահմանափակման դեպքում

💡Վերականգնողական բժշկության մեջ չկա «մեկ ծրագիր՝ բոլորի համար» մոտեցում։
Յուրաքանչյուր պացիենտի վերականգնման ընթացքը պահանջում է անհատական գնահատում, հստակ նպատակների սահմանում և մասնագիտական հետևողական աշխատանք։

✨Երբ առաջին քայլն անհնարին է թվում, ֆիզիոթերապևտի մասնագիտական աջակցությունն օգնում է այն դարձնել իրականություն։

🗓️Սեպտեմբերի 8-ին սրտանց շնորհավորում ենք բոլոր ֆիզիոթերապևտներին, ովքեր ամեն օր իրենց գիտելիքով, համբերությամբ և մասնագիտական նվիրումով մարդկանց վերադարձնում են շարժման ազատությունն ու ինքնուրույնությունը։

Շնորհակալություն ձեր անգնահատելի աշխատանքի համար։ 🧑‍⚕️💙
📍
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

🏥ք․ Երևան, Գյուրջյան 10
📞 8603 | 011 60 00 03 | 044 60 03 03

#ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ #Ֆիզիոթերապիա #ՎերականգնողականԲժշկություն #Առողջություն

💙 Եվ միակ երիկամը, և պացիենտը ստացան երկրորդ կյանք։ Առողջացում՝ առանց հեմոդիալիզի❗️ Կլինիկական դեպքի նկարագրություն նեֆր...
07/09/2026

💙 Եվ միակ երիկամը, և պացիենտը ստացան երկրորդ կյանք։ Առողջացում՝ առանց հեմոդիալիզի

❗️ Կլինիկական դեպքի նկարագրություն նեֆրոլոգ՝ Արմենուհի Հազոյանի պրակտիկայից

👨‍⚕️ 75-ամյա տղամարդ․ միակ երիկամ, կրեատինին՝ 1300 մկմոլ/լ, անուրիա, շնչառական և հեմոդինամիկ անբավարարություն․ առողջացում՝ առանց հեմոդիալիզի։

Բժշկական պրակտիկայում առանձնահատուկ կարևորություն ունեն այն դեպքերը, երբ պացիենտը դիմում է ոչ թե մեկ, այլ միաժամանակ մի քանի օրգան-համակարգերի ծանր խանգարումներով։ 75-ամյա տղամարդը հոսպիտալացվել էր ծանր, բազմաօրգանային անբավարարության պատկերով։ Պացիենտն ուներ միակ աջ երիկամ։ Զարգացել էր ծանր սուր երիկամային վնասում՝ անուրիկ ձևով։ Կրեատինինի մակարդակը հասել էր շուրջ 1300 մկմոլ/լ-ի։
✅ Միաժամանակ առկա էր սուր շնչառական անբավարարություն, որի կապակցությամբ պահանջվել էր թթվածնային թերապիա, ինչպես նաև հեմոդինամիկ անկայունություն՝ զարկերակային ճնշման նվազմամբ։

❗️ Վիճակն առավել բարդանում էր բազմաթիվ լուրջ ուղեկցող հիվանդություններով՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն և կորոնար զարկերակների ստենտավորում, հոդատապային տարածուն արթրիտի սրացում և այլ համակցված խնդիրներ։

Չնայած սկզբնական ծանր վիճակին՝ իրականացված համալիր բուժման արդյունքում արձանագրվել է կայուն դրական դինամիկա։
Երիկամային ֆունկցիան լիարժեք վերականգնվել է՝ առանց հեմոդիալիզի անհրաժեշտության։ Կրեատինինի մակարդակը դինամիկայում նվազել է մինչև շուրջ 100 մկմոլ/լ, իսկ հետագա հսկողության ընթացքում՝ մինչև 70 մկմոլ/լ։

❤️ Պացիենտը դուրս է գրվել առողջացմամբ՝ վերականգնված երիկամային ֆունկցիայով և ամբուլատոր հսկողության ցուցումով։
Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է, որ նույնիսկ միակ երիկամի, անուրիայի, շատ բարձր կրեատինինի, շնչառական և հեմոդինամիկ խանգարումների պայմաններում ժամանակին ախտորոշումն ու ճիշտ բուժական մարտավարությունը կարող են հանգեցնել օրգանային ֆունկցիաների լիարժեք վերականգնման՝ առանց դիալիզի անհրաժեշտության։

Եթե դուք կամ ձեր մտերիմները բախվում եք երիկամների հետ կապված խնդիրների, կարևոր է ժամանակին դիմել մասնագետի և ստանալ անհատական գնահատում։

📍 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
📞 8603 | 011 60 00 03 | 044 60 03 03

#ՍուրբԳրիգորԼուսավորիչ #Նեֆրոլոգիա

🩺 🔬 «Եվրոպական հետազոտողների գիշերը» ՍԳԼ ԲԿ-ում․ Գիտությունն ու բժշկությունը՝ դպրոցականների աչքերովՍեպտեմբերի 4-ին «Սուր...
05/09/2026

🩺 🔬 «Եվրոպական հետազոտողների գիշերը» ՍԳԼ ԲԿ-ում․ Գիտությունն ու բժշկությունը՝ դպրոցականների աչքերով
Սեպտեմբերի 4-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սիմուլյացիոն կենտրոնում հյուրընկալեցինք դպրոցականների՝ «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» (ERNA) ծրագրի շրջանակում։

Այս հանդիպման նպատակն էր երեխաներին ներկայացնել բժշկության այն կողմը, որը սովորաբար տեսանելի չէ հիվանդասենյակից՝ գիտությունը, տեխնոլոգիաները, հետազոտությունն ու գործնական փորձը։

Տնօրեն Նարեկ Զեյնալյանը ողջունեց երեխաներին և խոսեց գիտության ու կրթության նկատմամբ հետաքրքրությունը վաղ տարիքից ձևավորելու կարևորության մասին։

👩‍⚕️👨‍⚕️ Երեխաները հնարավորություն ունեցան՝
🔹 ծանոթանալու ժամանակակից բժշկական սիմուլյատորներին և դրանց հնարավորություններին,
🔹 տեսնելու, թե ինչպես են նորագույն տեխնոլոգիաները կիրառվում բժշկական կրթության և մասնագիտական պատրաստման մեջ,
🔹 շփվելու բժշկական կենտրոնի մասնագետների հետ և նրանց հարցեր տալու,
🔹 սեփական աչքերով տեսնելու բժշկի աշխատանքի գործնական կողմը,
🔹 բացահայտելու, որ բժշկությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև գիտություն, հետազոտություն և շարունակական մասնագիտական զարգացում։

🌱 Գիտության նկատմամբ հետաքրքրությունը հաճախ սկսվում է մեկ պարզ հարցից՝ «իսկ ինչպե՞ս է սա աշխատում»։
Հենց այդ հետաքրքրությունն էլ ERNA-ի գաղափարի հիմքում է՝ գիտությունը դարձնել ավելի տեսանելի, հասանելի և մոտ մարդկանց, հատկապես երեխաներին ու երիտասարդներին։

📍«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն կարևորում է նման նախաձեռնությունները, որովհետև ապագայի մասնագետները ձևավորվում են ոչ միայն դասագրքերի, այլև հետաքրքրության, փորձի և իրական մասնագիտական միջավայրի հետ առաջին հանդիպումների միջոցով։
Գուցե այսօրվա փոքրիկ այցելուի համար սա պարզապես հետաքրքիր օր էր։
Իսկ վաղը հենց այս օրը կարող է դառնալ նրա առաջին քայլը դեպի բժշկություն, գիտություն կամ հետազոտություն։ 🔬

📍 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
📞 8603 | 011 60 00 03 | 044 60 03 03

#ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ #ԵվրոպականՀետազոտողներիԳիշեր #ԲժշկականԳիտություն #ԱպագաԲժիշկներ

Address

10 Gyurjyan Str
Yerevan
0056

Telephone

+37411600003

Alerts

Be the first to know and let us send you an email when Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Share

Category