Suggest Studio-ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոց ՀԿ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Suggest Studio-ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոց ՀԿ

Suggest Studio-ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոց ՀԿ Psychological activity. Cunsulting&Coaching. Mental&Behavioral Researches. Psycho-Somatic practice.

Կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թ. Երևանում:
Առաքելությունն է տարբեր ոլորտներում սոցիալ-հոգեբանական զանազան խնդիրների վերհանումն ու արդիականացված մեթոդներով լավագույն, նորարար լուծումների ստացումը:
Կազմակերպության աշխատանքային թիմը արդեն հասցրել է իրականացնել մի շարք բարեգործական ծրագրեր և մշակութային-ճանաչողական միջոցառումներ՝ թե՛ կրթական, թե՛ հոգեմարմնական առողջության վերականգնման, թե՛ հասարակական կազմակերպություններին աջակցության թեմաներով:
Մենք կարևորում ենք նորարար և ինտերակտիվ ստեղծագործական մոտեցումը:
Աշխատանքներ իրականացնում ենք թե՛ անհատական և թե՛ խմբային եղանակներով:
• Մշակում և կիրառում ենք արդի հոգետեխնոլոգիա:
• Կատարում ենք փորձագիտական և վերլուծաբանական աշխատանքներ, հետազոտություններ:
• Մասնագիտական և անձնային աճի հնարավորություններ ենք ընձեռնում ուսանողներին և երիտասարդ մասնագետներին՝ խորհրդատվությամբ և պրակտիկայի վայր տրամադրելով:
• Նախագծում և իրականացնում ենք հոգեբանական թրեյնինգներ և քոուչինգներ տարբեր ոլորտների մասնագետների ու կազմակերպությունների համար:
• Կատարում ենք հոգեմարմնական վերականգնողական աշխատանքներ, անհատական և ընտանեկան հոգեբանական խորհրդատվություններ:
• Եվ այլն:

24/07/2026
ԿՈՏՐԵ՞Լ, ԹԵ՞ ԿԱՌՈՒՑԵԼ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ _Ամենակարծրատիպ No1_«Պետք է կոտրել կարծրատիպերը» 😊       - Հարց. Իսկ հետո՞…       -Պա...
10/07/2026

ԿՈՏՐԵ՞Լ, ԹԵ՞ ԿԱՌՈՒՑԵԼ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ _
Ամենակարծրատիպ No1_«Պետք է կոտրել կարծրատիպերը» 😊
- Հարց. Իսկ հետո՞…
-Պատասխան. Նոր կարծրատիպեր … 😊
⚠️ Եվ այս արատավոր շրջանը կկրկնվի մինչև անվերջություն, եթե այն չփարատենք օգտակարության որոշումով:

❗ Կարծրատիպերի հիմնական ֆունկցիաներն են.
① Ջանքերի (էներգիայի) խնայում _ Որպեսզի ստիպված չլինենք ամեն անգամ իրերն ու երևույթները հասկանալ նորից ու մանրակրկիտ… Հակառակ դեպքում նյարդային համակարգը արագ կհյուծվի, իմացական ունակությունները շատ շուտ կսպառվեն, իսկ գործունեությունը կտապալվի՝ հազիվ սկսած:
② Պաշտպանություն _ Կարծրատիպերը դիմադրում են քննադատությանը և ձևափոխություններին: Երբ նոր փորձն ու կարծրատիպերը հակասության մեջ են մտնում, ապա կարող ենք երկակի ելք ստանալ.
🔻 եթե արդեն վատնել ենք մեզ հասանելիք մտքի ճկունությունը կամ շահերից չի բխում փոխել համոզմունքը, ապա կարող ենք մերժել այդ հակասությունը, կամ ինչ-որ սխալ հայտնաբերել դրանում՝ լիցքաթափելով մտա-հուզական լարվածությունը, և մոռանալ տվյալ իրադարձության մասին…
🔺 իսկ եթե մեր հետաքրքրասիրությունը կամ մտածելու կարողությունները դեռ չեն սպառվել, ապա տվյալ նորույթը ներառվում է արդեն գոյություն ունեցող կարծրատիպի մեջ՝ թեթևակի թարմացնելով այն…
③ Աշխարհի նշագծում _ Աշխարհի և մարդկանց մասին մեր պատկերացումները դառնում են կարգավորված, շատ թե քիչ անհակասական:
_ Այդպիսի պատկերում մեր սովորությունները, հայացքները, ճաշակները, հույսերն ու սպասումները հարմարավետ տեղավորվում են: Ստերեոտիպիկ աշխարհի պատկերը կարող է ոչ լիարժեք լինել, սակայն դա մեզ տրված հնարավոր աշխարհի նկարն է, որի շրջանակներում մենք լավ կամ վատ հարմարվում ենք և կանխատեսում հետագա իրադարձությունները:

🆘 Կարծրատիպերը հիմնականում խանգարում են այն ժամանակ, երբ անհրաժեշտ է դուրս գալ սահմանափակող շրջանակներից և խնդիրներին տալ ոչ ստանդարտ կամ ստեղծագործական լուծումներ:
_ Ինչպես նաև կարող են խոչընդոտել միջանձնային և միջխմբային արդյունավետ փոխհարաբերություններին խտրականության պատճառով:

👇 Կարծրատիպերը «կոտրելուց» առաջ ծանր ու թեթև արեք.
կյանքում քանի՞ դեպքերից քանիսում եք այն աստիճան ստեղծագործում, կամ այնքան ալտրուիստ լինում, որ նախընտրելի է հրաժարվելը սովորություններից, հոգեկան կոմֆորտից և էներգախնայողությունից…
👆 Ե՞րբ եք վերջին անգամ կարծրատիպ կոտրել, և ի՞նչ ձեռքբերում եք ունեցել դրա շնորհիվ…

#հոգեբան #հոգեբանական #խորհրդատվություն #հոգեբանություն #վարքաբանություն #հոգեբանականարվեստանոց

ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ... ❓Արդյո՞ք հիվանդությունը բնավորություն ունի…📌 Բնավորությունը անձի հոգեբանական այն հատկո...
13/06/2026

ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ... ❓Արդյո՞ք հիվանդությունը բնավորություն ունի…
📌 Բնավորությունը անձի հոգեբանական այն հատկությունների ամբողջությունն է, որը հարաբերականորեն կայուն դրսևորում է ունենում վարքում:
↘️ Այն ինքնատիպություն է հաղորդում մարդու փոխհարաբերություններին և վերաբերմունքին:
↘️ Որոշակի պայմաններում և ժամանակահատվածներում սովորության վերածվող վարքը իր հետքն է թողնում անձի էության վրա:
↘️ Բնավորության գծերը որոշակի դրոշմներ են հոգու խորքում, որոնք կրկին ու կրկին արտահայտվում են վարքագծերում և արարքներում՝ կյանքի ընթացքում հղկելով կամ աղավաղելով Անձին:
👇 Մեծ հաշվով բնավորությունը կենսակերպ է որոշում…
👇 Առողջությունը մեծամասամբ կախված է այդ կենսակերպից:
👇 Կենսակերպում Անձի ամեն մի հոգետեսակի բնորոշ են ներքին կարիքներ, ռեսուրսներ ու վախեր:
👇 Երբ կարիքները տևականորեն չեն բավարարվում, ռեսուրսները սպառվում են, իսկ վախերը շարունակական ազդեցություն են ունենում, ապա հոգեկան լարվածությունները կարող են փոխարկվել մարմնական հիվանդությունների:
⚠️ Հենց այստեղ են գլուխ բարձրացնում բնավորության շեշտված գծերը, որոնք առաջացնում են հարմարողական դժվարություններ՝ «ուղղորդելով հիվանդությանը» այս կամ այն օրգանին:
🔻Օրինակներ.
❗ Չափազանց պեդանտությունը կարող է հանգեցնել արյունատար մազանոթների, նյարդաթելիկների և մաշկի հյուսվածքների կարծրացումների (սկլերոտիկ երևույթներ)…
❗ Վերահսկելու բարձրացված պահանջը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացումների, գլխացավերի (հիպերտոնիկ երևույթներ), իսկ վերահսկողությունը կորցնելու վախերը՝ հորմոնային ֆոնի խանգարումների, արյան մեջ շաքարի քանակի բարձրացման…
❗ Տագնապային անձը, որպես կանոն, ունենում է աղիքային խնդիրներ (հաճախակի փորլուծություն), սրտի զարկերի հաճախությունը բարձր է (տախիկարդիա)…
❗ Մշտապես հոգեճնշվող անձը դեպրեսիվ ֆոնի վրա կարող է ունենալ փորկապություն, բրոնխիալ ասթմա…
❗ Չշփվող մարդիկ հարկադրական շփումների արդյունքում կարող են ունենալ մաշկի և լորձաթաղանթների հաճախակի գերգրգռվածություն կամ բորբոքումներ, ալերգիաներ…
❗ Անինքնավստահությունն ու անինքնուրույնությունը կարող են լնդերի բորբոքման, ատամնացավերի տեսք ստանալ…
❗ Նախանձկոտությունն ու նեղացկոտությունը կարտահայտվեն չարորակ ուռուցքներով…
❗ Թախծոտությունն ու վշտալիությունը, ինչպես նաև շտապողականությունը կանդրադառնան արյան առողջության վրա…
Եվ այլն…
👆 Այսպիսով, բնավորությունը կանխորոշում է հիվանդությանը հակում, իսկ հիվանդությունը հետադարձ կերպով ազդում է բնավորության ձևավորման վրա:

Կատարում ենք Տալիս ենք
🆗Արագ աշխատանք... 🆗Հիմնավոր լուծումներ...

✆ ℡ 099644870

#հոգեբան #հոգեբանական #խորհրդատվություն #հոգեբանություն #վարքաբանություն #հոգեբանականարվեստանոց

09/06/2026
↘️ Երբ հնարավորություն չեք ունենում լիցքաթափելու Ձեր ներքին լարվածությունը, ապա օրգանիզմը միջոցներ գտնում է համակերպվելո...
28/05/2026

↘️ Երբ հնարավորություն չեք ունենում լիցքաթափելու Ձեր ներքին լարվածությունը, ապա օրգանիզմը միջոցներ գտնում է համակերպվելու այդ լարմանը:
↘️ Տևական լարվածությունները ուղեկցվում են հոգեմարմնական անհանգստություններով և ի վերջո հանգեցնում սոմատիկ տարբեր հիվանդությունների...
▷ Հոգեկանն ու մարմնականը փոխկապակցված են և փոխազդեցիկ:
▷ Հիվանդություններն ունեն հոգեբանական համարժեքներ (էկվիվալենտներ):
▷ Կա՛ն հատուկ հոգեբանական տեխնիկաներ, որոնց շնորհիվ կարելի է ստանալ թերապևտիկ և պրոֆիլակտիկ արդյունքներ:

❗ Խոսիր խնդիրներիդ մասին՝ կասեմ, թե ինչ հիվանդություն կարող ես ունենալ ապագայում...
❗ Պատմիր հիվանդությանդ մասին՝ կասեմ, թե ինչ հոգեբանական խնդիրներ ունես դու…
#հոգեբան #հոգեբանական #խորհրդատվություն #հոգեբանություն #վարքաբանություն #հոգեբանականարվեստանոց

 #հոգեբան        #հոգեբանական  #խորհրդատվություն    #հոգեբանություն  #հոգեբանականարվեստանոց
02/05/2026

#հոգեբան #հոգեբանական #խորհրդատվություն #հոգեբանություն #հոգեբանականարվեստանոց

Ապրիլի 23-ին մասնակցեցինք PsyExpo-2026 ամենամյա Հոգեբանական Վերնիսաժին, որը տեղի ունեցավ ԵՊՀ փլիսոփայության և հոգեբանութ...
23/04/2026

Ապրիլի 23-ին մասնակցեցինք PsyExpo-2026 ամենամյա Հոգեբանական Վերնիսաժին, որը տեղի ունեցավ ԵՊՀ փլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում...

#հոգեբանականարվեստանոց #հոգեբանություն

Մարդու վարքագիծը երբեք պատահական չէ․ այն ձևավորվում է ներքին կառուցվածքների, փորձի և միջավայրի փոխազդեցությամբ։Հոգեբանու...
13/04/2026

Մարդու վարքագիծը երբեք պատահական չէ․ այն ձևավորվում է ներքին կառուցվածքների, փորձի և միջավայրի փոխազդեցությամբ։
Հոգեբանությունը բացատրում է՝ ինչու ենք մտածում այսպես, իսկ վարքաբանությունը՝ ինչու ենք գործում հենց այդպես։
Ով հասկանում է այս երկուսի կապը, կարողանում է ոչ միայն կանխատեսել մարդկանց քայլերը, այլ նաև ազդել դրանց վրա։

#հոգեբանություն #վարքաբանություն #մաթեմատիկ

Շուտով...👇ՀՈԳԵԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐՔՆԵՐԸ (Psycho Regulatory technics) գործադրվում են հոգեվիճակի բարելավման և առողջության վերա...
12/04/2026

Շուտով...👇ՀՈԳԵԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐՔՆԵՐԸ (Psycho Regulatory technics) գործադրվում են հոգեվիճակի բարելավման և առողջության վերականգնման ընթացակարգերում:
🔻 Արդյունքում...
✅ Օրգանիզմի ընդհանուր վիճակի և ինքնազգացողության կարգավորում:
✅ Տագնապային և դեպրեսիվ վիճակների հաղթահարում:
✅ Անբացատրելի ցավերի վերացում:
✅ Երկարատև բուժում պահանջող և քրոնիկ հիվանդությունների ընթացքի հեշտացում (ընդհուպ մինչև լիարժեք առողջացում):
✅ Մարմնական վնասվածքների արագ ապաքինում:
✅ Մտքերի հստակություն:
✅ Եվ առհասարակ՝ ինքնակառավարման ու ինքնատիրապետման արդյունավետություն:

🚩Հետևեք մեր էջերին և սպասեք ՀՈԳԵԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ դասընթացի մեկնարկին:

#հոգեբան #ինքնօգնություն #հոգեբանականարվեստանոց #հոգեբանություն #վարքաբանություն

Address

Charents Str. 21
Yerevan

Telephone

+37499644870

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Suggest Studio-ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոց ՀԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Suggest Studio-ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոց ՀԿ:

Shortcuts

Share