Բլադ Սելս Լաբորատորիաներ Blood Cells Laboratories

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Բլադ Սելս Լաբորատորիաներ Blood Cells Laboratories

Բլադ Սելս Լաբորատորիաներ  Blood Cells Laboratories Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Բլադ Սելս Լաբորատորիաներ Blood Cells Laboratories, Medical Lab, проспект Комитаса, 44, Yerevan.

Ախտորոշման լաբորատորիաների ցանց է, 12 մասնաճյուղեր, 600 լաբորատոր հետազոտությունների տեսակներ, 24/7 ռեժիմով աշխատող մասնաճյուղեր, որակի կառավարման ISO 9001:2015 ստանդարտի սերտիֆիկատ:

🧬 ՄիկոզոՍքրինի իրականացում Բլադ Սելս լաբորատորիաներում:🔬 ՄիկոզոՍքրինը բարձր զգայունությամբ լաբորատոր ՊՇՌ հետազոտություն ...
27/07/2026

🧬 ՄիկոզոՍքրինի իրականացում Բլադ Սելս լաբորատորիաներում:

🔬 ՄիկոզոՍքրինը բարձր զգայունությամբ լաբորատոր ՊՇՌ հետազոտություն է, որը նախատեսված է Կանդիդա, Մալասեզիա, Սախարոմիցես և Դեբարիոմիցես ցեղերի սնկային վարակների հարուցիչների հայտնաբերման և տիպավորման համար։

📋 Ե՞րբ է նշանակվում հետազոտությունը

✅ միզասեռական կանդիդոզի դեպքում,
✅ կանդիդեմիայի՝ արյան մեջ սնկերի առկայության, կամ կանդիդուրիայի՝ մեզի մեջ սնկերի առկայության կասկածի դեպքում,
✅ մաշկի, եղունգների կամ լորձաթաղանթների միկոզների՝ սնկային հիվանդությունների ախտանիշների առկայության դեպքում,
✅ իրականացվող հակասնկային բուժման արդյունավետությունը վերահսկելու նպատակով,
✅ կաթնախտի հաճախակի սրացումների և անհայտ պատճառագիտությամբ բորբոքային գործընթացների դեպքում։

🧪 Ի՞նչ կենսանյութ է հետազոտվում

Որպես կենսանյութ կարող են ծառայել՝

🩸 արյուն,
💧 մեզ,
🫁 խորխ,
🔬 քսուքներ և քերուկներ՝ շնչառական ուղիներից, ստամոքս-աղիքային ու միզասեռական համակարգերից, ինչպես նաև մաշկի ախտահարված հատվածներից,
✅ կղանք և բիոպտատներ,
✅ կաթետերների և էնդոտրախեալ խողովակների լվացման ջրեր և այլ կենսանյութեր։

📌 Բլադ Սելս լաբորատորիաներում հնարավոր է իրականացնել զարկերակային հիպերտենզիայի զարգացման ռիսկի հետ ասոցացված 9 գենետիկա...
23/07/2026

📌 Բլադ Սելս լաբորատորիաներում հնարավոր է իրականացնել զարկերակային հիպերտենզիայի զարգացման ռիսկի հետ ասոցացված 9 գենետիկական պոլիմորֆիզմների որոշում.

🧬 (ADD1:_1378_G>T, AGT:_704_T>C, AGT:_521_C>T, AGTR1:_1166_A>C, AGTR2:1675_G>A, CYP11B2:-344_C>T, GNB3:825_C>T, NOS3:-786_T>C, NOS:_894_G>T)

📌 Հիպերտոնիայի կարդիոգենետիկան ՊՇՌ մեթոդով իրականացվող համալիր գենետիկական հետազոտություն է, որը գնահատում է զարկերակային հիպերտենզիայի նկատմամբ անհատական նախատրամադրվածությունը։ Այն որոշում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի, ջրաաղային փոխանակության և անոթների տոնուսի վրա ազդող գենետիկական պոլիմորֆիզմների առկայությունը։

Ու՞մ է խորհուրդ տրվում թեստը.

🩺 Այն անձանց, ում մերձավոր ազգականները երիտասարդ տարիքում տառապել են հիպերտոնիայով, սրտամկանի ինֆարկտով կամ ինսուլտով։

📈 Զարկերակային ճնշման սահմանային ցուցանիշներ (նախահիպերտոնիա) ունեցող պացիենտներին։

⚠️ Ուղեկցող ռիսկի գործոններ (ավելցուկային քաշ, ծխելը, սթրես, խոլեստերինի բարձր մակարդակ) ունեցող անձանց՝ առավել անհատականացված կանխարգելման նպատակով։

✅ Ո՞րն է գենետիկական այս հետազոտության օգուտը.

💊 Անհատականացված թերապիա․ գենետիկական թեստերը ցույց են տալիս, թե ինչպես է օրգանիզմն արձագանքելու դեղամիջոցներին։

🛡️ Ճշգրիտ կանխարգելում․ հասկանալով, թե ճնշման կարգավորման կոնկրետ որ օղակներն են թերություններով աշխատում, հնարավոր է ժամանակին կանխել հիվանդության զարգացումը։

✨ ՇՈՒՏՈՎ՝ Բլադ Սելս լաբորատորիաների նոր մասնաճյուղ Վանաձոր քաղաքում։ 👩‍⚕️ Մեր նոր մասնաճյուղում աշխատանքի ենք հրավիրում․...
16/07/2026

✨ ՇՈՒՏՈՎ՝ Բլադ Սելս լաբորատորիաների նոր մասնաճյուղ Վանաձոր քաղաքում։

👩‍⚕️ Մեր նոր մասնաճյուղում աշխատանքի ենք հրավիրում․
բուժքույրերի:

🕑 Աշխատանքային ժամերն են.
▫️ Երկ.- ուրբ.՝ 8։30-17։00
▫️ Շբթ.՝ 8։30-14։00

✅ Աշխատավարձը՝ 150.000 դրամ:
Ուշադրություն՝ փորձաշրջանն իրականացվելու է Երևանում:

📩 Համապատասխանող մասնագետները կարող են ուղարկել CV [email protected] էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում նշելով՝ Վանաձոր, բուժքույր։

Հուլիսի 13-ից 17-ը «Բլադ Սելս» Լաբորատորիաներում տեղի կունենա «ՊՇՌ մեթոդի սկզբունքները և հետազոտությունների ընթացակարգը»...
09/07/2026

Հուլիսի 13-ից 17-ը «Բլադ Սելս» Լաբորատորիաներում տեղի կունենա «ՊՇՌ մեթոդի սկզբունքները և հետազոտությունների ընթացակարգը» թեմայով գիտագործնական դասընթաց:

📖 Դասընթացը կվարեն «Բլադ Սելս» լաբորատորիաների ղեկավար, ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի դասախոս Արաքսյա Գրիգորյանը և «Բլադ Սելս» ՊՇՌ լաբորատորիայի վարիչ Գոհար Աբրեյանը:

📖 Մասնակիցներին կշնորհվի 14 տեսական և 4 գործնական կրեդիտ:

📞 Մանրամասների և գրանցվելու համար զանգահարել 041-08- 40 -04

🆕 ՆՈՐ՝ ԲԱԿՏԵՐԻԱԼ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՊՇՌ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆBacScreen | Real-Time PCR🦠 Այժմ Blood Cells Professional Laboratori...
07/07/2026

🆕 ՆՈՐ՝ ԲԱԿՏԵՐԻԱԼ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՊՇՌ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
BacScreen | Real-Time PCR

🦠 Այժմ Blood Cells Professional Laboratories-ում հասանելի է BacScreen հետազոտությունը, որը ժամանակակից Real-Time PCR տեխնոլոգիայով հայտնաբերում է ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային վարակների ամենահաճախ հանդիպող պայմանական-ախտածին բակտերիաները։

🔬 Հետազոտությունը հնարավորություն է տալիս արագ և բարձր ճշգրտությամբ հայտնաբերել 20-ից ավելի կլինիկական նշանակություն ունեցող բակտերիաներ, այդ թվում՝
• Staphylococcus aureus
• Streptococcus pneumoniae
• Escherichia coli
• Klebsiella pneumoniae
• Pseudomonas aeruginosa
և բազմաթիվ այլ հարուցիչներ։

Ո՞ւմ է խորհուրդ տրվում

✔ Շնչառական ուղիների բակտերիալ վարակների դեպքում
✔ Միզասեռական համակարգի վարակների դեպքում
✔ Ստամոքս-աղիքային վարակների կասկածի դեպքում
✔ Կրկնվող կամ երկարատև բակտերիալ վարակների դեպքում
✔ Ներհիվանդանոցային վարակների ախտորոշման նպատակով

Ինչո՞ւ ընտրել BacScreen-ը

✅ Արագ և ճշգրիտ ախտորոշում
✅ Միաժամանակ բազմաթիվ հարուցիչների հայտնաբերում
✅ Օգնում է բժշկին ընտրել առավել նպատակային բուժման մարտավարությունը
✅ Ժամանակակից Real-Time PCR տեխնոլոգիա

📋 Հետազոտության համար կարող են օգտագործվել տարբեր կենսանյութեր՝ խորխ, մեզ, քսուկներ և քերուկներ շնչառական, միզասեռական և ստամոքս-աղիքային ուղիներից, կղանք, ասպիրատներ, էքսուդատներ, ինչպես նաև բակտերիալ կուլտուրաներ։

🧬 Ճշգրիտ ախտորոշում՝ ճիշտ բուժման առաջին քայլը։

Նոր` ԷՆՏԵՐՈՖԼՈՐ ՊՇՌ հետազոտություն ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԼԱԴ ՍԵԼՍ Լաբորատորիաներում🦠 Երեխայի աղիքային միկրոֆլորան՝ առողջ աճի ...
02/07/2026

Նոր` ԷՆՏԵՐՈՖԼՈՐ ՊՇՌ հետազոտություն ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԼԱԴ ՍԵԼՍ Լաբորատորիաներում

🦠 Երեխայի աղիքային միկրոֆլորան՝ առողջ աճի և ուժեղ իմունիտետի կարևոր հիմքն է:

Հաճա՞խ եք նկատում, որ երեխան ունի.
🔹 փորկապություն կամ փորլուծություն,
🔹 որովայնի ցավեր կամ փքվածություն,
🔹 ալերգիկ դրսևորումներ,
🔹 հաճախակի հիվանդանում է,
🔹 երկար ժամանակ վերականգնվում է հակաբիոտիկների ընդունումից հետո։

Այս ախտանիշների հիմքում երբեմն կարող է լինել աղիքային միկրոբիոտայի անհավասարակշռությունը (դիսբիոզ)։

🔬 ԷՆՏԵՐՈՖԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐ ․ սա 0 - 14 տարեկան երեխաների համար նախատեսված ժամանակակից ՊՇՌ հետազոտություն է, որը թույլ է տալիս.

✅ գնահատել աղիքային միկրոբիոտայի վիճակը,
✅ հայտնաբերել օգտակար և պայմանականորեն ախտածին միկրոօրգանիզմների անհավասարակշռությունը,
✅ գնահատել դիսբիոզի առկայությունը,
✅ հայտնաբերել որոշ կարևոր բակտերիաներ և սնկեր, որոնք կարող են կապված լինել աղիքային և իմունային խնդիրների հետ։

📊 Հետազոտությունն ընդգրկում է 43 հիմնական ցուցանիշ և գնահատում է աղիքային միկրոբիոտայի ավելի քան 99%-ը՝ ապահովելով առավել ամբողջական պատկեր երեխայի աղիքային առողջության մասին։

📌 Կենսանյութ՝ կղանք
👶 Տարիք՝ 0-14 տարեկան

📞 զանգահարեք մեզ 8283, կամ 060 501111:

👩‍⚕️ԲԼԱԴ ՍԵԼՍ լաբորատորիաների Երևանի մասնաճյուղերում  աշխատանքի ենք հրավիրում բուժքույր-լաբորանտների:🔸Դիմելու համար պարտ...
25/06/2026

👩‍⚕️ԲԼԱԴ ՍԵԼՍ լաբորատորիաների Երևանի մասնաճյուղերում աշխատանքի ենք հրավիրում բուժքույր-լաբորանտների:

🔸Դիմելու համար պարտադիր պահանջներն են՝

📍Համապատասխան կրթություն, վերապատրաստումներ, հավաստագրի առկայություն
📍Երակային և կապիլյարային ռեժիմներով նմուշառման գերազանց իմացություն,
📍Համակարգչային գիտելիքներ:

🔸Աշխատանքային պայմաններն են`

📍Երկուշաբթիից-ուրբաթ 8.00-17.00, շաբաթ` 8.30-14.00, կիրակի՝ ոչ աշխատանքային:

📍Ավելի մանրամասն պայմանների մասին կտեղեկացնենք հարցազրույցի ընթացքում:

Համապատասխանող թեկնածուները կարող են իրենց CV-ն ուղարկել [email protected] հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Բուժքույր» բառը:

✅ Պարբերական հիվանդության 13 մուտացիաների ախտորոշում Բլադ Սելս լաբորատորիաներում: 📌 Հետազոտությունն իրականացվում է իրակա...
23/06/2026

✅ Պարբերական հիվանդության 13 մուտացիաների ախտորոշում Բլադ Սելս լաբորատորիաներում:

📌 Հետազոտությունն իրականացվում է իրական ժամանակում ՊՇՌ մեթոդով (real-time PCR) և թույլ է տալիս հայտնաբերել MEFV գենի՝ հայկական պոպուլյացիայում ամենահաճախ հանդիպող մուտացիաները։

✅ Հետազոտությունը հնարավորություն է տալիս հաստատել կամ ժխտել ախտորոշումը, ինչպես նաև գնահատել հիվանդության կլինիկական ընթացքի հավանականությունը՝ հիմնվելով հայտնաբերված գենետիկական փոփոխությունների վրա։

​Ու՞մ է խորհուրդ տրվում թեստը.

● Այն անձանց, ովքեր ունեն պարբերական բնույթ կրող տենդ, որովայնային ցավեր, հոդաբորբեր կամ կրծքավանդակի ցավեր՝ չպարզաբանված ծագմամբ։
● Պարբերական հիվանդությամբ տառապող պացիենտների հարազատներին՝ կրողականությունը (carrier status) պարզելու նպատակով։
● Անհասկանալի ծագման ամիլոիդոզ ունեցող պացիենտներին։
● Նրանց, ովքեր ցանկանում են պլանավորել ընտանիք կամ երեխաներ, և ունեն ընտանեկան անամնեզում Պարբերական հիվանդության դեպքեր։

​Ո՞րն է գենետիկական այս հետազոտության օգուտը.
● Վաղ և ճշգրիտ ախտորոշում. հիվանդության վաղ հայտնաբերումը թույլ է տալիս բժշկին անմիջապես սկսել կոլխիցինային թերապիան, ինչը կանխում է լուրջ բարդությունների, հատկապես՝ երիկամային ամիլոիդոզի զարգացումը։
● Անհատականացված մոտեցում. գենետիկական հետազոտությունն օգնում է բժշկին կանխատեսել հիվանդության հնարավոր ընթացքը և ընտրել բուժման ճիշտ ռազմավարություն։
● Հոգեբանական հանգստություն. անորոշության վերացումը և հստակ ախտորոշումը պացիենտին հնարավորություն են տալիս կառավարել իր առողջական վիճակը և վարել լիարժեք կյանք։

✨ Սիրելի՛ լաբորատոր մասնագետներ և բուժքույրեր, հրավիրում ենք մասնակցելու Բլադ Սելսի կողմից կազմակերպված գիտագործնական կր...
23/06/2026

✨ Սիրելի՛ լաբորատոր մասնագետներ և բուժքույրեր, հրավիրում ենք մասնակցելու Բլադ Սելսի կողմից կազմակերպված գիտագործնական կրեդիտավորված
դասընթացին՝ «Լաբորատոր հետազոտությունների նմուշառման և հետազոտման ժամանակակից մեթոդները»։

📅 Դասընթացը կանցկացվի 29.06-10.07.2026 թ.:
🎓Լաբորատոր մասնագետները կստանան ՇՄԶ 30 տեսական և 10 գործնական կրեդիտ։
🎓 Լաբորանտները և բուժքույրերը՝ 24 տեսական և 8 գործնական կրեդիտ։

👩‍⚕️👨‍⚕️ Սա հրաշալի հնարավորություն է խորացնելու ձեր գիտելիքներն ու հմտությունները և բարձրացնելու մասնագիտական որակավորումը։

👉 Դասընթացին գրանցվելու և ավելի մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք՝ 📞 041 08 40 04։

04/06/2026

📌 «Բլադ Սելս» լաբորատորիաների մանրէաբանական բաժնի ղեկավար Ինգա Սամսոնյանը մասնակցել է «Հակամանրէային թերապիայի և կլինիկական մանրէաբանության վերաբերյալ XXVIII միջազգային կոնգրես»-ին։

🩺 Մասնագիտական նման հարթակները կարևոր են ոլորտի նորություններին, ժամանակակից մոտեցումներին և միջազգային փորձին հետևելու համար։

«Բլադ Սելս»-ում մենք կարևորում ենք շարունակական կրթությունն ու մասնագիտական զարգացումը, քանի որ դրանք որակյալ և վստահելի լաբորատոր ծառայությունների հիմքում են։ ✨

Address

проспект Комитаса, 44
Yerevan
0012

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:30
Saturday 08:30 - 14:00

Telephone

+37460501111

Alerts

Be the first to know and let us send you an email when Բլադ Սելս Լաբորատորիաներ Blood Cells Laboratories posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Բլադ Սելս Լաբորատորիաներ Blood Cells Laboratories:

Shortcuts

Share

Category