11/05/2026
💚💙 Վիտամեդի պատմությունը սկսվեց հավատից, նվիրվածությունից և մարդկանց առողջությանը ծառայելու մեծ ցանկությունից։
2019 թվականի փետրվարին բժիշկ-ռադիոլոգ Վարդան Մանուկյանի նախաձեռնությամբ և ջանքերով Արցախում՝ Ստեփանակերտ քաղաքում, բացվեց Վիտամեդ բժշկական կենտրոնի առաջին մասնաճյուղը։
Մեր բժշկական գործունեությունը որոշեցինք սկսել հենց Արցախում, որովհետև տարածաշրջանում կար մեծ անհրաժեշտություն՝ ժամանակակից, որակյալ և միջազգային չափորոշիչներին համապատասխան բժշկական օգնության ու սպասարկման՝ ուլտրաձայնային, սրտաբանական, ռենտգենաբանական և նեղ մասնագիտական այլ ուղղություններով։
Առաջին անգամ Արցախում սկսեցին իրականացվել մի շարք կարևոր հետազոտություններ, այդ թվում՝
✅ պտղի ուլտրաձայնային սկրինինգներ,
✅ դոպպլերոգրաֆիա,
✅ վահանաձև գեղձի բիոպսիաներ,
✅ սթրես-էխոսրտագրություն,
✅ տրեդմիլ թեստ։
Արցախի Վիտամեդը հիմնվեց նվիրյալ աշխատակիցների թիմային աշխատանքի, մասնագիտական պատասխանատվության և մեծ հավատքի շնորհիվ։ Հենց այդ փորձն ու ձեռքբերումները դարձան հիմք՝ Վիտամեդի հետագա զարգացման և նոր մասնաճյուղերի բացման համար։
Վիտամեդի գաղափարախոսությունը միշտ եղել է նույնը՝
լինել պացիենտակենտրոն, ազնիվ, սրտացավ և պատասխանատու։
Այս արժեքներն են սերմանվել կենտրոնների հիմնադիր-տնօրեն Վարդան Մանուկյանի կողմից և դարձել մեր թիմի աշխատանքի հիմքը։
Այսօր Վիտամեդի մասնաճյուղերը համալրված են ժամանակակից բժշկական սարքավորումներով, իսկ ծառայություններն իրականացնում են իրենց ոլորտի փորձառու մասնագետները։
Մեր ճանապարհը հեշտ չի եղել։ Ինչպես հաճախ ասում ենք մեր թիմում՝
«Դժվարը յուրաքանչյուր մասնաճյուղի առաջին 100 պացիենտն է եղել»։
Բայց հենց այդ առաջին պացիենտների վստահությունն է մեզ տվել ուժ՝ շարունակելու, զարգանալու և ավելի շատ մարդկանց հասանելի դարձնելու որակյալ բժշկությունը։
💚💙 Վիտամեդի առաքելությունը շարունակվում է՝ ճշգրիտ ախտորոշում և բուժում՝ հասանելի բոլորին։
📍 Երևան | Էջմիածին | Չարենցավան | Ստեփանավան | Բյուրեղավան
📞 +374 55 36 03 03
🌐 www.vitamed.am