Ella the Psychologist

Wegbeschreibung

Ella the Psychologist Kontaktinformationen, Karte und Wegbeschreibungen, Kontaktformulare, Öffnungszeiten, Dienstleistungen, Bewertungen, Fotos, Videos und Ankündigungen von Ella the Psychologist, Psychotherapeut/in, Berggasse 19, Wien.

Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է, ու երբ մտածում էի, թե ինչ գրեմ այս առիթով, միաժամանակ շատ տարբեր ու խառը ...
10/10/2026

Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է, ու երբ մտածում էի, թե ինչ գրեմ այս առիթով, միաժամանակ շատ տարբեր ու խառը մտքեր առաջացան։

Երևի ամենաշատը նորից կուզեի հիշեցնել, որ հոգեկան խանգարումները շատ տարբեր են ֆիլմերից ու դրանց մասին ռոմանտիզացված պատկերացումներից։

Դեպրեսիան պարզապես գեղեցիկ տխրություն չէ, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը՝ մաքրության ու կարգուկանոնի հանդեպ սեր, իսկ տագնապային խանգարումները՝ ամեն ինչի մասին չափազանց շատ մտածելու սովորություն։

Իրականում հոգեկան խանգարումները կարող են չափազանց ծանր լինել։

Դրանք կարող են ազդել մարդու կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա՝ հարաբերություններից ու աշխատանքից մինչև քունը, սնվելը և առօրյա ամենապարզ գործողությունները։

Ու երբեմն այդ ամենը նույնիսկ նկատելի չէ շրջապատի համար։ Մարդը կարող է աշխատել, շփվել, ծիծաղել, լուսանկարներ հրապարակել ու միաժամանակ հոգեկան առողջության լուրջ դժվարություններ ունենալ։

Կուզեի նաև հիշեցնել, որ հոգեկան խանգարումները բնավորության թուլություն չեն, ուշադրություն գրավելու փորձ չեն ու առավել ևս մարդու ընտրությունը չեն։

Եվ հնարավոր չէ դրանք հաղթահարել պարզապես մտածելակերպը փոխելով, ավելի շատ զբոսնելով կամ կյանքում եղած լավ բաները գնահատելով։

Ինձ համար նաև կարևոր է, որ հոգեկան առողջության մասին խոսակցությունները չսահմանափակվեն միայն ինքնախնամքի, հանգստի ու սեփական անձը սիրելու մասին խորհուրդներով։

Դրանք, իհարկե, կարևոր թեմաներ են, բայց հոգեկան առողջության մասին խոսել նշանակում է նաև խոսել հոգեկան խանգարումների, դրանց ախտորոշման, բուժման, մասնագիտական օգնության հասանելիության ու այն խարանի մասին, որը դեռ ուղեկցում է այդ դժվարություններն ունեցող մարդկանց։

Ու երևի ամենից շատ կուզեի, որ մենք սովորեինք ավելի լուրջ վերաբերվել ուրիշի հոգեկան ցավին՝ առանց այն չափելու սեփական փորձով, առանց համեմատելու ու առանց արագ լուծումներ առաջարկելու։

Որովհետև երբեմն մարդը ստիպված է լինում ոչ միայն հաղթահարել իր վիճակի հետ կապված դժվարությունները, այլև անընդհատ բացատրել շրջապատին, որ իր ապրածն իրական է, և որ ինքը պարզապես չի կարող «հավաքվել ու լավ լինել»։

Կուզեի, որ գոնե այս երկրորդ պայքարը հնարավորինս քիչ լիներ։

Ուղեցույց՝ ինչպես անել, որ մտերիմներդ էլ քեզ ոչինչ չպատմեն🙃Ամեն անգամ, երբ կիսվում են քեզ հետ, հիշեցրու, որ ուրիշների մո...
08/10/2026

Ուղեցույց՝ ինչպես անել, որ մտերիմներդ էլ քեզ ոչինչ չպատմեն🙃

Ամեն անգամ, երբ կիսվում են քեզ հետ, հիշեցրու, որ ուրիշների մոտ ավելի վատ է, իրենք չափազանց զգայուն են, իսկ խնդիրն ընդամենը իրենց գլխում է։

Իսկ հետո, երբ դադարեն պատմել, անպայման հարցրու՝ «Բա ինչի՞ ինձ էլ ոչինչ չես ասում»։

Իսկ եթե ուզում ես, որ շարունակեն պատմել, սկսիր լսելուց՝ առանց շտապելու համեմատել, խորհուրդ տալ կամ բացատրել, թե ինչու չարժե այդպես զգալ։

Հասկանալ դիմացինի զգացածը չի նշանակում համաձայն լինել նրա բոլոր մտքերի հետ կամ արդարացնել ցանկացած վարք։ Կարող ես իրավիճակն այլ կերպ տեսնել ու միաժամանակ ընդունել, որ նրա համար դա ցավոտ է։

07/10/2026

Եթե դու էլ անընդհատ պատրաստվում ես, բայց հետաձգում առաջին քայլը, միասին կարող ենք աշխատել հենց քեզ կանգնեցնող մտքերի ու վարքի հետ՝ կոնկրետ քո իրավիճակի օրինակով։

«Փոփոխության պրակտիկում» ինքնաճանաչման և ինքնակարգավորման ծրագրի 2-րդ հոսքն արդեն ընթացքի մեջ է, իսկ 3-րդ հոսքի նախագրանցումը կբացվի հոկտեմբերի 12-ին։

Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար գրիր էջին։ 💌

Ինչպե՞ս ազատվել խանգարող մտքերիցԵրևի թե ամենահաճախ հանդիպող հարցերից է, որ ստանում եմ «Փոփոխության պրակտիկում» ծրագրի հե...
30/09/2026

Ինչպե՞ս ազատվել խանգարող մտքերից

Երևի թե ամենահաճախ հանդիպող հարցերից է, որ ստանում եմ «Փոփոխության պրակտիկում» ծրագրի հետ կապված։

Ու իրոք, մեկ-մեկ այնպիսի զգացողություն ենք ունենում, որ ուղղակի ուզում ենք ինչ-որ կոճակ լինի գլխի վրա, սեղմենք այն ու բոլոր մտքերն անջատվեն։

Բայց կխաբեմ, եթե ասեմ, որ ծրագրի ընթացքում սովորելու ենք մեր մտքերն անջատել։

Փոխարենը՝ սովորելու ենք, թե ինչպես աշխատել դրանց հետ, հատկապես երբ այդ մտքերը մեզ անհանգստացնում են, ստիպում կասկածել ինքներս մեզ կամ հետաձգել կարևոր քայլերը։

Ծրագրի ընթացքում ուսումնասիրելու ենք հենց քո իրավիճակը՝ ինչ ես մտածում, ինչ ես զգում և ինչպես ես վարվում։ Հետո կփորձենք հասկանալ՝ ինչ կարող ես անել այլ կերպ, ու դա կիրառել առօրյայում։

22 օրվա ընթացքում ստանալու ես կարճ տեսական նյութեր, աուդիո և վիդեո դասեր ու աշխատանքային տետր՝ գործնական առաջադրանքներով։

Կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի գործիքները կիրառելու ես քո օրինակների վրա՝ սովորելով տարբերել փաստը ենթադրությունից, ստուգել անհանգստացնող կանխատեսումները և ավելի հավասարակշռված արձագանքել սեփական սխալներին։

Կարող ես սկսել հենց այն իրավիճակից, որը հիմա քեզ ամենաշատն է անհանգստացնում։

Ըստ ընտրած փաթեթի՝ աշխատանքը ներառում է նաև առցանց հանդիպումներ և անհատական խորհրդատվություն։

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար՝ 💌

23/09/2026

«22․ Փոփոխության պրակտիկում» ծրագրում աշխատելու ենք այն իրավիճակների հետ, որոնք քեզ անհանգստացնում են առօրյայում։

Դա կարող է լինել խոսակցություն, որին մտքումդ անընդհատ վերադառնում ես, որոշում, որը հետաձգում ես, կամ սխալ, որի համար դեռ քեզ մեղադրում ես։

Կարճ տեսական նյութերի և աշխատանքային տետրի առաջադրանքների օգնությամբ կփորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, ինչ ես մտածել այդ պահին, ինչ ես զգացել ու ինչպես ես արձագանքել։

Կփորձենք հասկանալ՝ ինչ մտքեր ու սպասումներ կան այս արձագանքների հետևում, և ինչպես կարող ես աստիճանաբար փոխել դրանք։

22 օրում ամեն ինչ չի փոխվելու։ Բայց այդ ընթացքում ժամանակ կունենաս գործիքներին ծանոթանալու, դրանք փորձելու և հասկանալու, թե ինչպես շարունակել աշխատանքը ծրագրից հետո։

Մանրամասների համար՝ 💌

Այն, ինչից վախենում ես, հնարավոր տարբերակներից մեկն է։ Բայց միայն այդ վախը դեռ չի նշանակում, որ հենց այդպես էլ կլինի։
22/09/2026

Այն, ինչից վախենում ես, հնարավոր տարբերակներից մեկն է։ Բայց միայն այդ վախը դեռ չի նշանակում, որ հենց այդպես էլ կլինի։

09/09/2026

Վերջերս նկատում եմ, որ ինչքան շատ ենք կարդում ու իմանում հոգեկան առողջության մասին, այնքան ավելի հաճախ ենք փորձում բացատրել մեր զգացածը։

Ինչո՞ւ նեղվեցի, ինչի՞ հետ է կապված այս արձագանքը, ի՞նչ կարող եմ անել, որ անցնի։

Ու երբեմն դեռ կատարվածից ուշքի չեկած՝ արդեն փորձում ենք ամեն ինչ հասկանալ ու կարգավորել։

Իհարկե, սեփական էմոցիաները հասկանալու փորձը կարևոր է նաև էմոցիոնալ ինտելեկտի զարգացման համար։ Բայց մեկ-մեկ այնքան ենք շտապում հասկանալ, թե ինչու ենք այդպես զգում, որ մեզ ժամանակ չենք տալիս ուղղակի նեղված, տխուր կամ հիասթափված լինելու՝ առանց անմիջապես այդ վիճակից դուրս գալու պահանջի։

Օրինակ՝ ինչ-որ մեկի խոսքերից նեղվել ես, բայց արդեն մտածում ես, որ նա երևի հոգնած էր կամ անտրամադիր էր, գուցե վատ բան նկատի չուներ, կամ դու չափազանց անձնական ընդունեցիր։ Այո, այս բացատրությունները կարող են տեղին լինել։ Բայց դու դեռ նեղված ես, ու կարող ես դրան էլ ուշադրություն դարձնել։

Ի՞նչ ես զգում հիմա։ Կարող ես ուղղակի նկատել դա՝ առանց քեզ համոզելու, որ ուրիշ կերպ պիտի զգայիր։ Եթե ուզում ես լաց լինել, կարող ես լաց լինել։

Եթե դեռ պատրաստ չես խոսելու, կարող ես ասել․ «Ինձ ժամանակ է պետք, հետո կխոսենք»։ Պարտադիր չէ հենց այդ պահին հասկանալ նաև դիմացինին, լուծել տարաձայնությունն ու որոշել, թե ինչ սովորեցիր այս �

Մեր առօրյայում շատ տարածված արտահայտություններ կան՝ «հո պարա՞պ չեմ», «կարո՞ղ ա գիտես պարապ եմ», «պարա՞պ ես, ինչ ա»։ Ու հ...
08/09/2026

Մեր առօրյայում շատ տարածված արտահայտություններ կան՝ «հո պարա՞պ չեմ», «կարո՞ղ ա գիտես պարապ եմ», «պարա՞պ ես, ինչ ա»։ Ու հետաքրքիր է, որ «պարապ» բառը մեզ մոտ հաճախ պարզապես ազատ ժամանակ ունենալ չի նշանակում։

Այն մի քիչ ծուլության, անօգուտ լինելու, ինչ-որ բան չանելու երանգ ունի։ Կարծես զբաղված լինելը միանշանակ լավ բան է, իսկ ազատ լինելը՝ մի բան, որը պետք է արդարացնել կամ թաքցնել։

Շարունակության համար➡️

Թենիսը ինձ համար կյանքի մի ամբողջ խաղարկային սցենար է կորտում։ Ու այդ սցենարի ամենա-ամենակարևոր կետը խաղից հաճույք ստանա...
02/09/2026

Թենիսը ինձ համար կյանքի մի ամբողջ խաղարկային սցենար է կորտում։ Ու այդ սցենարի ամենա-ամենակարևոր կետը խաղից հաճույք ստանալն է։ Երևի դրա համար էլ լեգենդները չեն շտապում հեռանալ կորտից։)

Adresse

Berggasse 19
Wien
1090

Website

Benachrichtigungen

Erfahren Sie als Erste/r von Neuigkeiten und Aktionen: Wir schicken Ihnen eine E-Mail, wenn Ella the Psychologist etwas veröffentlicht. Ihre E-Mail-Adresse wird für keinen anderen Zweck verwendet, und Sie können sich jederzeit abmelden.

Verknüpfungen

Teilen