05/08/2026
✔️«Տեղահանված և հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ծնողների ինտեգրացիոն էքսկուրսիաներ» ծրագրի շրջանակում Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը, ԱԴՐԱ Հայաստանի աջակցությամբ, կազմակերպեց հիշարժան այց դեպի Սևանա լիճ։
💫Այս օրը մեր երեխաների և նրանց ծնողների համար դարձավ ոչ միայն հանգստի ու գեղեցիկ բնությամբ հիանալու հնարավորություն, այլև՝ շփման, նոր ընկերություններ ձեռք բերելու, միասին ուրախանալու և անմոռանալի հիշողություններ ստեղծելու օր։
✔️Էքսկուրսիայի ընթացքում շահառուները վայելեցին Սևանի գեղեցկությունը, մասնակցեցին տարբեր խաղերի ու ժամանցային ակտիվությունների, անցկացրին հաճելի ժամանակ միմյանց հետ՝ ամրապնդելով վստահությունը, հաղորդակցությունն ու փոխադարձ աջակցությունը։
✔️Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա զգա իրեն հասարակության լիարժեք անդամ, ունենա հավասար հնարավորություններ բացահայտելու աշխարհը, ձեռք բերելու նոր փորձառություններ և մասնակցելու համայնքային կյանքին։
💫Շնորհակալություն ենք հայտնում ԱԴՐԱ Հայաստանին՝ այս կարևոր նախաձեռնության ֆինանսավորման և մեր երեխաների համար նման ջերմ ու բովանդակալից օրեր ստեղծելու հնարավորության համար։🤍