17/06/2026
⚠️ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում եմ, որ անհայտ անձ(ինք) WhatsApp հարթակում ստեղծել են կեղծ օգտահաշիվ՝ օգտագործելով իմ անունը և տարբեր բովանդակությամբ հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին և այլ անձանց։
Հայտնում ենք, որ նշված օգտահաշիվը որևէ առնչություն չունի վարչության պետի կամ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ։
Խնդրում ենք՝
• չտրամադրել անձնական տվյալներ,
• չկատարել դրամական փոխանցումներ,
• չբացել կասկածելի հղումներ,
• կասկածելի հաղորդագրություններ ստանալու դեպքում անմիջապես արգելափակել տվյալ համարը և տեղեկացնել իրավապահ մարմիններին։
Տեղի ունեցածի վերաբերյալ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։
Խնդրում ենք լինել զգոն և տեղեկությունը տարածել հնարավորինս լայն շրջանակում։