04/09/2026
🔷 Երևանի քաղաքապետարանը, կարևորելով իր դերակատարումն ու մասնակցությունն առավել ներառական հասարակություն ունենալու գործընթացին, աջակցություն է տրամադրում «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ-ի կողմից իրականացվող «Ներառական ամառային ճամբար» ծրագրին:
🔷 Այն հնարավորություն է տալիս շուրջ 150 երեխաներին և նրանց ուղեկցողներին անցկացնել իրենց ամառային հանգիստն, ինչպես նաև ստանալ մի շարք ծառայություններ:
Gevorg George Gharibian CPsychol
📅 Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ 2021-2025 թթ «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ-ի կողմից իրականացվում Է «Ներառական ամառային ճամբար» ծրագիրը: Այն մեկն է իրականացվող նախաձեռնություններից, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների՝ հանրային կյանքի ներառականության խթանմանը։
📌 «Ներառական ճամբարին» հնարավորություն ունեն մասնակցելու 7-16 տարեկան թվով 150 հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների երեխաները: Ծրագիրն իրականացվում է երեք հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխը 7 օր տևողությամբ:
🏞️ Ամառային ներառական ճամբարը հաշմանդամություն ունեցող երեխաների համար բացառիկ հնարավորություն է դուրս գալու տնից և շփվելու հասակակիցների հետ, ձեռք բերելու կիրառական բնույթի հմտություններ և կարողություններ, միաժամանակ գտնվել բնության գրկում:
📌 Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ի դեպ 2022 թվականին իրականացվել է նաև ճամբարային տնակների վերանորոգման և հաշմանդամություն ունեցող երեխաների համար պայմանների բարելավման աշխատանքներ: