08/07/2026
Այսօր վերապատրաստվող բժիշկուհիների վերջին օրն էր մեր բաժնում❤️
Մեր բաժինը հեշտ տեղ չէ։ Այստեղ մարդիկ գալիս են տարբեր զգացողություններով՝ անհանգստացած, հուզված, երբեմն էլ՝ արցունքն աչքերին։ Այդ ամենը, անկասկած, իր ազդեցությունն է թողնում նաև մեզ վրա։
Բայց, անկախ ամեն ինչից, մենք ամեն օր փորձում ենք մեր ջերմ վերաբերմունքով, ժպիտով ու դրական էներգիայով մի փոքր թեթևացնել յուրաքանչյուր հիվանդի օրը։