04/29/2026
🧠Մարդկանց մեջ հանդիպում ենք ոմանց ովքեր իրենց որոշումները կայացնում են միայն ռացիոնալ մտածողությամբ: Նրանց մոտ ամեն բա հաշվարկված է և ունի իր բացատրությունը: Ամեն ինչ կարծես ճիշտ է բայց...
🫥Բայց ներսում դատարկություն է, կամ էլ մի բան էն չի, բայց ի՞նչը՝ չգիտեն որտեղ փնտրել:
🤔Ինչու՞ է էդպես
🔆 Որովհետև այդ պրոցեսում բացակայում է մի կարևոր կոմպոնենտ՝ ներքին զգացողությունը, հոգեկանի արձագանքը: Ինչու՞ որովհետև մանկուց ինչ ինչ պատճառով այն հաշվի չի առնվել և անձը մույս ավելի « կարևորված արժեքներով» փակել է դրա ճանապարհը:
Նրանք ոչ թե չեն ուզում լսել իրենք իրենց, այլ չգիտեն դրա մասին, չգիտեն, որ կարևոր որոշումներ կայացնելիս այդ ձայնը( ներքին ձայնը) կարևոր նշանակություն ունի: Հաճախ, երբ հարցնում ես ❤️«բա ներքին ձայնդ ինչ է ասում» նրանք միևնուն է պատասխանում են իրենց🧠 «գլխի ձայնով»:
Այդ մարդիկ կոնտակտ չունեն իրենց ներաշխարհի հետ: Օրինակ զուգընկերոջ կամ ամուսնության հարցում հաշվարկված է ամեն բան, նորմալ ՝ կենցաղային, ֆինանսական հարցերի հետ կապված, բայց, թե «սիրտն ինչ է ասում» չգիտի: Բայց համել հասկանում է, որ մի բան այն չէ, լիարժեք համոզված չէ իր ընտրության մեջ չնայած որ ընտրյալը իր պատկերացրած բոլոր չափանիշներին համապատասխան է: Այստեղ է, որ ներքին անհանգստությունը ուժեղ է թակում «դուռը» և ոմանք կամ հասկանում են, որ դա իրենց ներքին ձայնն է արթնացել կամ էլ դիմում են մասնագետի օգնությանը: (3 րդ տարբերակի մասին կլռեմ)
🙇♀️🙎♀️Ինչու են դիմու՞մ, որովհետև ստիպված են գնալ այնտեղ որտեղ կորցրել են այդ զգացողությունը և վերադառնալ այստեղ դրան ճանաչելու, հասկանալու, զգալու, ընդունելու և դրա հետ արդեն ընկերացած կյանքը շարունակելու նպատակով:
💡 Ինքներս մեզ լսելու և հասկանալու հմտությունը կարելի է զարգացնել և որոշումներ կայացնել ոչ միայն գլխով՝ ճիշտ այլ նաև հոգով՝ իրական:
🤗 Քրիստինե