06/10/2026
💥Կեսարյան հատման սպիի անլիարժեքություն
(հաճախ կոչվում է նաև սպիի նիշա կամ դեֆեկտ) արգանդի պատի այն վիճակն է, երբ նախորդ կեսարյան հատումից հետո մկանային հյուսվածքը տվյալ հատվածում լիարժեք չի վերականգնվել, բարակել է կամ առաջացրել է խոռոչ: Սա վտանգավոր է հատկապես հաջորդ հղիությունների ընթացքում, քանի որ մեծացնում է արգանդի պատռվածքի ռիսկը:
💥Հիմնական ախտանշաններն են (ոչ հղի վիճակում)
Շատ դեպքերում անլիարժեք սպին ընթանում է առանց ակնառու ախտանիշների և հայտնաբերվում է միայն ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Սակայն երբեմն կարող են ի հայտ գալ հետևյալ նշանները.
❗ Երկարատև, քսվող արյունային արտադրություն դաշտանից հետո (արյունը հավաքվում է սպիի խոռոչում):
❗Կրկնվող ցավեր որովայնի ստորին հատվածում:
❗ Անպտղություն կամ դժվարություններ հաջորդ հղիության պլանավորման հարցում (խոռոչում կուտակված հեղուկը խանգարում է սաղմի ամրացմանը):
💥 Ռիսկերը հղիության ընթացքում
❗ Արգանդի պատռվածք. Ամենալուրջ բարդությունն է, երբ հղիության ժամկետի մեծացմանը կամ կծկումներին զուգընթաց բարակ սպին չի դիմանում ճնշմանը:
❗ Ընկերքի սերտաճում (Placenta accreta). Ընկերքը կարող է ամրանալ հենց սպիի շրջանում և ներաճել արգանդի պատի մեջ:
❗ Սպիի շրջանի հղիություն. Պտղաձուն կարող է իմպլանտացվել անմիջապես սպիի դեֆեկտի մեջ, ինչը պահանջում է հղիության շուտափույթ ընդհատում:
🔍 Ինչպե՞ս է ախտորոշվում և բուժվում
1. Կատարվում է տրանսվագինալ ՈՒՀ միջոցով (ցանկալի է դաշտանային ցիկլի առաջին կեսին), հիստերոսոնոգրաֆիայով կամ փոքր կոնքի ՄՌՏ-ով, որպեսզի ճշգրիտ չափվի սպիի հաստությունը:
2. Եթե առկա է արտահայտված դեֆեկտ կիրառվում է վիրահատական պլաստիկա (լապարոսկոպիկ կամ հիստերոսկոպիկ եղանակով սպիի թերության հեռացում և արգանդի պատի վերակարում):
Ուշադիր եղեք ձեր առողջությանը , ժամանակին դիմեք մասնագետներին, քանի որ հիվանդության վաղ ախտորոշումը լիարժեք բուժման գրավականն է:
👇 Հերթագրման համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝
☎️ 077 558 554
☎️ (0312) 5 06 20
🗺 Հասցե՝ ք Գյումրի, Մ. Մկրտչյան 38ա
Բժիշկ ռադիոլոգ՝ Գայանե Բեգջանյան