27/10/2026
📢 «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն փնտրում է ճարտարագետի՝ լաբորատոր սարքավորումների սպասարկման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար (ինժեներ) 🔬
👉 Հիմնական պարտականություններ
• Իրականացնել լաբորատոր սարքավորումների տեղադրման, միացման, կարգաբերման, չափագրման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ, ինչպես նաև ներքին տրամաչափարկումներ։
• Կազմակերպել սարքավորումների հետերաշխիքային սպասարկումը և չափագրման վկայականների ստացման գործընթացը։
• Ստուգել սարքավորումների տեխնիկական վիճակը և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ։
• Ապահովել սարքավորումների հետ կապված համակարգիչների անխափան աշխատանքը և անհրաժեշտության դեպքում կարգաբերել ծրագրային ապահովումը։
• Վերահսկել լաբորատորիայի ինժեներական համակարգերի տեխնիկական վիճակը և անհրաժեշտության դեպքում կազմակերպել սպասարկում։
• Ներկայացնել սարքավորումների էլեկտրասնուցման տեխնիկական պահանջները։
• Աշխատակիցներին ուսուցանել աշխատանքի անվտանգության և սարքավորումների անվտանգ շահագործման կանոնները։
• Պահպանել որակի կառավարման համակարգի պահանջները, տվյալների գաղտնիությունն ու անկողմնակալության սկզբունքները։
• Կատարել պաշտոնից բխող այլ պարտականություններ։
👉 Պարտադիր պահանջներ՝
• Բարձրագույն կրթություն՝ տեխնիկական կամ համապատասխան մասնագիտական ոլորտում,
• Լաբորատոր սարքավորումների սպասարկման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
• GC-MS, HPLC, AAS, LC-MS, IC և այլ լաբորատոր սարքավորումների սպասարկման փորձ,
• Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
• Սարքավորումների աշխատանքի սկզբունքների, կառուցվածքի և տեխնիկական փաստաթղթերի իմացություն,
• Էլեկտրատեխնիկայի և էլեկտրասնուցման համակարգերի վերաբերյալ գիտելիքներ,
• Համակարգչային գիտելիքներ և սարքավորումների ծրագրային ապահովման հետ աշխատելու կարողություն,
• Տեխնիկական խնդիրները բացահայտելու, վերլուծելու և լուծելու կարողություն,
• Աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն,
• Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և ինքնուրույն աշխատելու կարողություն։
👉 Հավելյալ նշումներ
• 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
• Երկկողմանի տրանսպորտ (Երևան - լաբորատորիա (գյուղ Նոր Գյուղ) - Երևան)
• Ընկերության կողմից ապահովված ընդմիջում
🔗 Դիմել կարող եք հետևյալ հղմամբ՝
https://bit.ly/4zW11NN