Dr. Hrayr Qocharyan

Call Directions Contact the practice

Dr. Hrayr Qocharyan Բժիշկ-սրտաբան, էխոկարդիոգրաֆիստ՝ CARDIO CLINIC սրտաբանական կլինիկա ք. Սևանում

08/10/2026

Սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոններն են՝

📌Ծխելը
📌Ալկոհոլի չարաշահումը
📌Ճարպակալումը կամ հավելյալ քաշի առկայությունը՝ BMI >25 ↓կգ/մ2
📌Սակավաշարժ կենսակերպը
📌Խրոնիկ սթրեսային վիճակները, դեպրեսիան և տագնապային խանգարումները
📌Օդի ախտոտվածությունը
📌Անառողջ սննդակարգը
📌 Խոլեստերինային պրոֆիլի չհսկվող շեղումների առկայությունը
📌Չհսկվող զարկերակային բարձր ճնշումը
📌Չհսկվող դիաբետը
📌Խրոնիկ բորբոքային և աուտոիմուն հիվանդությունները

Այստեղ առանձին շեշտենք նաև երիկամների խրոնիկ հիվանդությունը՝ ԵԽՀ/CKD.

Հստակ ապացուցված է հարյուրից ավելի մեծամասշտաբ հետազոտություններով և դրանց ՄԵՏԱ-անալիզներով. որ ԵԽՀ առկայությունը հանդիսանում է ԱՆԿԱԽ ռիսկի գործոն հետևյալ իրավիճակների զարգացման համար՝

❗️Սրտամկանի ինֆարկտ
❗️Սրտային անբավարարություն
❗️Նախասրտերի շողացում և այլ առիթմիաներ
❗️Սրտային հանկարծամահություն
❗️Փականային հիվանդություններ
❗️Գլխուղեղի ինսուլտներ
❗️Պերիֆերիկ զարկերակային հիվանդություններ

Միաժամանակ ԵԽՀ G3-G5 փուլերում զգալի մեծանում է հավանականությունը հետևյալ իրավիճակների առաջացման՝

📌ԱՆԵՄԻԱ՝ երիկամային ծագման էրիթրոպոետինի նվազման և աղիներից երկաթի ներծծման խանգարման, խրոնիկ բորբոքային պրոցեսների հետևանքով

📌Հիպերֆոսֆատեմիա՝ որը հանգեցնում է կալցիումի հետ միացման և նստեցման զարկերակների պատերին և սրտի փականներին:Սա հանգեցնում է արյան մեջ կալցիումի պակասին, որը բարձրացնում է պարատ հորմոնի քանակը, որի հետևանքով էլ ունենում ենք ՈՍԿՐԵՐԻՑ կալցիումի դուրս բերում և ոսկրերի փխրունության առաջացում՝ CKD related bone disorders

📌Մետաբոլիկ ԱՑԻԴՈԶ՝ որն ինքնին ընկած է բազմաթիվ այլ հիվանդությունների հիմքում

📌Հիպերկալեմիա, որը կարող է առաջացնել կյանքին վտանգ սպառնացող բլոկադաներ և առիթմիաներ

ԱՆԿԱԽ ռիսկի գործոններ են համարվում՝
❗️eGFR < 60 մլ/ր/1,73 մ2
ԿԱՄ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԻԱՅՆ ԱԼԲՈՒՄԻՆՈՒՐԻԱՆ՝ նորմալ eGFR պայմաններում:
uACR >30 mg/g հանդիսանում է անկախ ռիսկի գործոն սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման համար:

Այսպիսով, ունենալով միաժամանակ ԵԽՀ, անհրաժեշտ է զգալի ավելի ուշադիր լինել սիրտ-անոթային հիվանդությունների բուժման տակտիկայի մասով՝ հաշվի առնելով նաև այն, որ դեղերը պետք է ընտրվեն վերահաշվարկված դոզաներով:

Միաժամանակ սիրտ-անոթային և ԵԽՀ հիվանդությունների առկայության դեպքում 1-ին դասի դեղորայքներից են՝ RAAS պաշարիչները, SGLT2 ինհիբիտորները, ստատինները, nsMRA-ները,(ցածր ԱՖ դեպքում՝ sMRA) , իսկ հավելյալ քաշի/ճարպակալման կամ դիաբետի դեպքում նաև GLP-1RA-ները: (ցանկացածի մասով կան հակացուցումներ և կախված eGFR ելքային թվերից դոզաների փոփոխման անհրաժեշտություն)

Եղեք առողջ:

05/10/2026

2026թ. ESC guidelines ` CVD + CKD՝ 2026թ. մոտեցումներ սիրտ-անոթային հիվանդությունների մասով այն պացիենտների մոտ, ովքեր միաժամանակ ունեն նաև երիկամների խրոնիկ հիվանդություն

1.Բուժման մեթոդների level of evidence- ների մեջ տարբերակում ենք արդեն A, B1,B2, C խմբեր, նախկին B խմբի մեջ տարբերակվում են B1, B2 ենթախմբեր: Էական տարբերություն չկա, քանի որ A խումբը դա մաքսիմալ ճշգրիտ տվյլաներն են, որոնք գնալով փոքրանում են դեպի C խումբ:

2.Ում մոտ է խորհուրդ տրվում սկրինինգ անել երիկամային ֆունկցիան?

Բոլոր ախտորոշված սիրտ-անոթային հիվանդություններ՝ CVD ունեցողների մոտ:

Ինչ է պետք ստուգել?
eGFR և մեզում ալբումին/կրեատինին հարաբերություն՝ uACR

3.Որն է համարվում երիկամների խրոնիկ հիվանդության՝ ԵԽՀ ախտորոշման չափանիշ?

Եթե eGFR 30 mg/g ՝ եթե այս փոփոխությունները պահպանվում են ամենաքիչը 3 ամսվա ընթացքում:

4.Ինչ է պետք անել ԵԽՀ ախտորոշումը դնելուց հետո?

Որոշել դրա փուլը՝ ըստ eGFR և uACR , ըստ որի դասակարգում ենք պացիենտներին 4 ռիսկային խմբերում՝ ցածր, չափավոր, բարձր և շատ բարձր:

Անհրաժեշտ է իրականացնել մեզի միկրոսկոպիկ քննություն՝ հեմատուրիայի հայտնաբերման նպատակով և իրականացնել միզուղիների սոնոգրաֆիա:

5.Սիստոլիկ ԶՃ անհրաժեշտ է պահել 120/129 մմ.սս միջակայքում՝ առկա ԵԽՀ պարագայում, եթե լավ է տարվում: Եթե eGFR < 30 -ից, կարող են լինել անհատական թիրախներ

6.Եթե ունենք միաժամանակ CVD + CKD, 1-ին գծի պրեպարատներից են՝ RAAS ինհիբիտորներ, SGLT2 պաշարիչներ և ստատիններ: Ստատինները պետք է դիտարկել դիսլիպիդեմիաների և ASCVD հաշվի առնելով:

7.Կրեատինինի հիման վրա eGFR հաշվարկը համարվում է ստանդարտ սխեմա, սակայն կարող է թույլ տալ սխալներ շատ բարձր/ցածր մկանային մասսա ունեցողների մոտ, կամ այն մարդկանց մոտ, ովքեր ընդունում են դեղորայքներ, որոնք կարող են ազդել կրեատինինի էքսկրեցիայի վրա:Նման դեպքերում խորհուրդ է տրվում eGFR հաշվարկել ըստ կրեատինին և միաժամանակ Cystatin C-ի:Cystatin C արտադրվում է բոլոր կորիզավոր բջիջների կողմից, ի տարբերություն կրեատինինի, որը միայն միոցիտների գործունեության հետևանքով է առաջանում:

8.Անհրաժեշտ է բացառել ռենովասկուլյար ստենոզները, եթե ունենք eGFR արագ և զգալի իջեցում առանց հստակ պատճառների, եթե ունենք ռեզիստենտ ԶՀ, եթե eGFR տարբերությունը 30 % ից ավելին է որոշ դեղորայքային խմբեր սկսելուց/դադարեցնելուց հետո՝ ACEi, ARB, SGLT2 ինհիբիտորներ, MRA և եթե ունենում ենք կրկնվող թոքային այտուցներ

9.Եթե կասկածում ենք երիկամների սուր վնասում, անհրաժեշտ են կրկնակի լաբորատոր անալիզներ օրերի ընթացքում:Եթե ցուցանիշները գնալով վատթարանում են՝ ցուցված է նեֆրոլոգի շտապ խորհրդատվություն:
Եթե ցուցանիշները ստաբիլ բարձր են և չենք կասկածում AKI, հսկել 3 ամսվա ընթացքում, իրականացնել մեզի միկրոսկոպիկ քննություն և միզուղիների սոնոգրաֆիա:

10.Ցանկացած դեպքում հնարավորինս խուսափել նեֆրոտոքսիկ դեղորայքների նշանակումից, իսկ նեղ թերապևտիկ ինդեքս ունեցող և երիկամներով դուրս բերվող դեղորայքների պարագայում պարտադիր իրականացնել դոզաների վերահաշվարկ ըստ eGFR -ի:Նման դեպքերում կիրառելի է Cockroft Gault սանդղակը, կամ անհրաժեշտ է իրականացնել eGFR վերահաշվարկ ըստ մարմնի մակերեսի, եթե այն զգալի տարբերվում է 1,73 մ2-ից:



Պացիենտը ռենտգեն հետազոտության  գնալուց առաջ մոռացել էր իր հետ վերցնել իր սիրտը 🫀 Հարց - որտեղ է նա թողել իր սիրտը և ինչ...
25/09/2026

Պացիենտը ռենտգեն հետազոտության գնալուց առաջ մոռացել էր իր հետ վերցնել իր սիրտը 🫀

Հարց - որտեղ է նա թողել իր սիրտը և ինչպես է կարողացել առանց սիրտ հասնել ռենտգեն կաբինետ և ինչ պետք է անել անհապաղ?

PS: Երբ արտահայտությունը դառնում է ոչ փոխաբերական 😏😆

Ձեր կարծիքը?

Սոնոգրաֆիաների իրականացում CARDIO CLINIC-ում ❗️❗️Սիրով տեղեկացնում ենք, որ այսուհետ CARDIO CLINIC  սրտաբանական կենտրոնու...
24/09/2026

Սոնոգրաֆիաների իրականացում CARDIO CLINIC-ում ❗️❗️

Սիրով տեղեկացնում ենք, որ այսուհետ CARDIO CLINIC սրտաբանական կենտրոնում ԱՄԵՆ ԿԻՐԱԿԻ կիրականացվեն սոնոգրաֆիկ հետազոտություններ փորձառու ռադիոլոգ, սոնոգրաֆիստ Մարինե Հակոբյանի կողմից, ով ունի 8 տարվա աշխատանքային փորձ և անցել է բազմաթիվ վերապատրաստման դասընթացներ տարբեր սոնոգրաֆիկ ուղղությունների հետ կապված💥

✅Հասանելի և իրականացվող սոնոգրաֆիկ հետազոտությունների ցանկը

📌 Վահանագեղձի սոնոգրաֆիա
📌Որովայնի սոնոգրաֆիա
📌Փոքր կոնքի սոնոգրաֆիա
📌Հոդերի սոնոգրաֆիա
📌 Կրծքագեղձերի սոնոգրաֆիա
📌Փափուկ հյուսվածքների և ավշային հանգույցների սոնոգրաֆիա

Գնացուցակ

📌 Վահանագեղձի սոնոգրաֆիա ՝ 7000 դր
📌Որովայնի սոնոգրաֆիա ՝ 7000 դր
📌Փոքր կոնքի սոնոգրաֆիա ՝ 5000 դր
📌Հոդերի սոնոգրաֆիա՝ 1 սեգմենտը 8000 դր
📌 Կրծքագեղձերի սոնոգրաֆիա՝ 7000 դր
📌Փափուկ հյուսվածքների և ավշային հանգույցների սոնոգրաֆիա ՝ 1 սեգմենտը՝ 5000 դր

Հասցե՝ ք. Սևան, Նաիրյան 166

Հերթագրվելու համար զանգահարել ՝ 099-75-10-75

Առողջ մնալու լավագույն միջոցը ՃԻՇՏ ժամանակին ԱԽՏՈՐՈՇԵԼՆ Է❗️

Եղեք առողջ:

Կրծքավանդակի ցավերով պացիենտ, ով նկարագրում է այրող, ճնշող, կտրող ցավեր հետկրծոսկրային շրջանում, որը ուժեղանում է պառկած...
23/09/2026

Կրծքավանդակի ցավերով պացիենտ, ով նկարագրում է այրող, ճնշող, կտրող ցավեր հետկրծոսկրային շրջանում, որը ուժեղանում է պառկած ժամանակ, սնունդ կուլ տալուց հետո։
Ցավերը սկսվել են 1 օր առաջ։

Չի ջերմում։

ԷՍԳ լրիվ նորմա

ԷԽՈ ՝ բոլոր պարամետրերը նորմալ են, բացի մեկից
( Արտամղման ֆրակցիա 65%)

Ձեր ախտորոշումը՞՞՞

11/09/2026

Ըստ Ձեզ, բժշկական տեսակետից ճիշտ է միս ուտելը, թե ոչ???
Գրեք Ձեր կարծիքները, հաջորդ պոստով կհիմնավորեմ իմ կարծիքը:

08/09/2026

Լաբորատոր որոշ անալիզների կարևորության մասին՝

📌Մեզում ալբումին/կրեատինին հարաբերություն
Սա երիկամների վնասման ամենավաղ մարկերներից մեկն է և ցույց է տալիս երիկամային ախտահարում նույնիսկ նորմալ կրեատինինի և GFR պարագայում

📌Գլյուկոզայի նկատմամբ տոլերանտության տեստ
Սրա շնորհիվ հայտնաբերում ենք նախադիաբետի տեսակներ՝ նույնիսկ այն դեպքում, երբ քաղցած ժամանակ չափված գլյուկոզան նորմայի սահմաններում է:

📌Hs-CRP`բորբոքային մարկեր է, որի բարձր մակարդակը աթերոսկլերոզի համար նույնիսկ ավելի նշանակալի գործոն է, քան վատ խոլեստերինի՝ LDL բարձր լինելը:

📌TSH, fT4 - վահանագեղձի ֆունկցիայի առաջնային գնահատում:Պարտադիր ստուգվում է զարկերակային բարձր ճնշման, առիթմիաների, բլոկադաների, քրոնիկ կորոնար սինդրոմների, ցածր ԱՖ սրտային անբավարարության ժամանակ

📌Լիպոպրոտեին а` Lp(a)
Համարվում է ԱՆԿԱԽ ռիսկի գործոն աթերոսկլերոզի զարգացման և վաղ տարիքում առաջացող սրտամկանի ինֆարկտների և որոշ այլ իրավիճակների համար:
Քանակը պայմանավորվում է գենետիկ գործոններով և խորհուրդ է տրվում կյանքում գոնե 1 անգամ ստուգել, եթե ընտանիքում առկա է վաղ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման անամնեզ

Հետազոտվեք, ժամանակին հայտնաբերեք հիվանդությունները և մնացեք առողջ:

05/09/2026

Փաստեր սրտի իշեմիկ հիվանդության մասին

📌 Եթե կորոնարոգրաֆիան նորմայի սահմաններում է, դա դեռ չի նշանակում, որ Ձեր մոտ չի կարող լինել սրտի իշեմիկ հիվանդություն:Այսինքն՝ կորոնարոգրաֆիան կամ ԿՏ անգիոգրաֆիան ՉԵՆ ԿԱՐՈՂ բացառել ՍԻՀ ախտորոշումը❗️

📌 ՍԻՀ կարող է ընդգրկել կորոնար զարկերակների ողջ ծառը՝ սկսած խոշոր զարկերակներից մինչև միկրովասկուլյար մակարդակ՝ կառուցվածքային և/կամ ֆունկցիոնալ խանգարումների տեսքով

📌Հանգստի կարդիոգրամման և էխոսրտագրության տվյալները հիմնականում նորմայի սահմաններում են:Կարող են լինել լոկալ կծկողականության խանգարումներ, դիաստոլիկ դիսֆունկցիա, ST սեգմենտի և t ատամիկի փոփոխություններ, սակայն ախտորոշումը հիմնականում դրվում է ֆունկցիոնալ սթրես տեստերի, ԿՏ անգիոգրաֆիայի, կորոնարոգրաֆիայի միջոցով, իսկ որոշ դեպքերում միայն կլինիկորեն:

📌Բուժման սխեմաները ոչ միայն լավացնում են պացիենտի սիմպոմները, այլ ազդում են պրոգնոզի վրա՝ նվազեցնում են մահացությունը, սրտամկանի ինֆարկտի առաջացման հավանականությունը

📌Իշեմիա ունեցողների ընդամենը 10-20 % -ի մոտ են առկա տիպիկ իշեմիկ ցավեր, մնացած 80-90 %-ի մոտ գանգատները ոչ տիպիկ են կամ դրսևորվում են միայն էկվիվալենտների տեսքով՝ հևոց, թուլություն, կրծքավանդակում դիսկոմֆորտ կամ գլխապտույտ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ

📌ՍԻՀ կանխարգելման համար հստակ ապացուցված առողջ ապրելակերպի սկզբունքներից են՝ չծխել, չչարաշահել ալկոհոլը, հսկողության տակ պահել արյան մեջ խոլեստերինային պրոֆիլի ցուցանիշները, գլյուկոզան, բորբոքային պրոցեսների առկայության դեպքում՝ համապատասխան բուժման նշանակում, հսկել քաշը, խուսափել նստակյաց ապրելակերպից, ունենալ բարձր ֆիզիկական ակտիվություն և այլն

Եղեք առողջ

31/08/2026

Սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման, ընդհանուր ապրելիության լավացման նպատակով տրվող խորհուրդներից են՝

📌 Դադարեցնել ծխելը ( միջինացված տվյալներով միայն սա 36 % -ով իջեցնում է վաղաժամ մահացության հավանականությունը): Չօգտագործել նաև էլեկտրոնային սիգարետներ և խուսափել պասիվ ծխելուց
📌 Սահմանափակել ալկոհոլի օգտագործումը շաբաթական առավելագույնը 100 գր հաշվարկով, օրական 15 գր: Նշված քանակից ավելի օգտագործումը մեծացնում է ԲՈԼՈՐ պատճառներից առաջացող մահացությունը:
📌 Քաշը պահել նորմայի սահմաններում՝ 18,5-25 մարմնի զանգվածի ինդեքս:Անցնել առողջ սննդակարգի և ակտիվ ֆիզիկական ռեժիմի:Անհրաժեշտության դեպքում՝ GLP ագոնիստներ և վիրաբուժական միջամտություններ
📌 Հնարավորինս խուսափել սթրեսային իրավիճակներից, բուժել դեպրեսիան և տագնապային վիճակները, քանի որ դրանք մեծացնում են սիրտ-անոթային մահացությունը և բարդությունների առաջացման հավանականություն:Կիրառելի են պսիխոթերապիան և դեղորայքային բուժման սխեմաները
📌Առողջ սննդակարգ՝ միջերկրածովյան սննդակարգը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:
📌 Ֆիզիկական ակտիվ կենսակերպ, խուսափել նստակյաց ապրելակերպից:Շաբաթական 5-7 օր, օրական 30-60 րոպե չափավոր-ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն, ցանկալի է աէրոբ և ռեզիստենտ ակտիվությունների համադրում:
📌Բուժել քնի հետ առնչվող շնչառական խանգարումները՝ քնի օբստրուկտիվ ապնոէն համարվում է մեծ ռիսկի գործոն զարկերակային հիպերտենզիայի, առիթմիաների և ընդհանուր մահացության մեծացման տեսակետից:
📌 Խուսափել աղմուկից և աղտոտված օդից
📌Սիստոլիկ զարկերակային ճնշումը պահել 120/129 մմ.սս միջակայքում, եթե տանելի է (որոշ ռիսկային խմբերում թույլատրելի են ավելի մեղմ թիրախներ)
📌 Հսկել արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինային պրոֆիլի ցուցանիշները

Եղեք առողջ❗️

24/08/2026

Զարկերակային բարձր ճնշումը վնասում է այսպես կոչված թիրախ օրգանները և կարող է առաջացնել՝

📌 Գլխուղեղի ինսուլտներ՝ իշեմիկ, հեմոռագիկ, սուբարախնոիդալ արյունազեղումներ
📌Գլխուղեղի միկրոինսուլտներ
📌 Հիշողության թուլացում
📌Ցանացաթաղանթի վնասում՝ տեսողության թուլացում, տեսողական նյարդի պտկիկի այտուց
📌Ձախ փորոքի պատի հաստացում, ձախ նախասրտի դիլատացիա ՝ մեծացնելով սրտային անբավարարության, նախասրտերի շողացման, հարաբերական կորոնար անբավարարության առաջացման ռիսկերը
📌Զարկերակների աթերոսկլերոզի ռիսկի մեծացում
📌Երիկամների վնասում՝ գլոմերուլոսկլերոզ և երիկամների խրոնիկ հիվանդության առաջացում

Այսինքն, խնդիրը ոչ միայն ԶՃ ցուցանիշի մեջ է, այլ այն, որ ԶՀ վնաս է հասցնում 5 տարբեր թիրախ օրգանների, որոնք անիմջականորեն ազդում են կյանքի որակի և տևողության վրա:

ԶՃ թիրախային ցուցանիշները, ԵԹԵ ԴՐԱՆՔ ՏԱՆԵԼԻ ԵՆ՝

Սիստոլիկ 120/129 մմ.սս
Դիաստոլիկ 70-79 մմ.սս

Հղիների դեպքում խորհուրդ չի տրվում դիաստոլիկ ճնշումը իջեցնել 80 մմ.սս-ից ցածր:

85 տարեկանից բարձր, օրթոստատիկ հիպոտենզիա ունեցող, կյանքի սահմանափակ տևողություն ունեցող մարդկանց մոտ թույլատրելի են ԶՃ ավելի բարձր թիրախներ՝ կախված տանելիությունից:

Եղեք առողջ:

Address

Севан, Наирян 166
Sevan
1501

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 15:00

Telephone

+37499751075

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Hrayr Qocharyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Hrayr Qocharyan:

Shortcuts

Share