Մարգարյան Ծննդատուն / Margaryan Maternity Hospital

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Մարգարյան Ծննդատուն / Margaryan Maternity Hospital
Call Directions Website Contact the practice

Մարգարյան Ծննդատուն / Margaryan Maternity Hospital Для более подробной информации Вы можете посетить наш сайт www.morevmankan.am This is one of the oldest clinics in Armenia, founded in 1931.

From the date of its establishment to present time, RCMCHP has been home to formation of a school of highly qualified obstetrician-gynecologists, who laid the foundation of Armenian science and practice of obstetric aid and treatment of obstetric-gynecological pathology.

29/10/2026

🔺Պաշտոնական հաղորդագրություն

Հոկտեմբերի 1-ին Մարգարյան ծննդատանը տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հանրային քննարկումների և լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների կապակցությամբ հայտնում ենք, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական մարմինների կողմից իրականացվում են անհրաժեշտ գործողություններ։

Միաժամանակ, Մարգարյան ծննդատան մասնագետների կողմից ևս իրականացվում է դեպքի բժշկական հանգամանքների մասնագիտական ուսումնասիրություն ։

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից և վաղաժամ եզրակացություններից՝ սպասելով քննչական մարմինների պաշտոնական արդյունքներին և մասնագիտական ուսումնասիրության եզրակացություններին։

20/10/2026

Սիրելի՛ ապագա մայրիկներ, Մարգարյան ծննդատան 95-ամյակի առթիվ ձեզ համար ևս մեկ հաճելի անակնկալ ունենք🤍

Մինչև տարեվերջ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, կարող եք օգտվել Մարգարյան ծննդատան հմուտ և փորձառու մասնագետների կողմից իրականացվող անվճար նախածննդաբերական խորհրդատվություններից, քննարկել ձեզ հուզող հարցերը և ծանոթանալ ծննդաբերության ընթացքում անզգայացման հնարավորություններին։

🔺Նախապես անհրաժեշտ է գրանցվել զանգահարելով՝ 060 68 58 48 հեռախոսահամարով:

#Մարգարյանծննդատուն95

15/10/2026

Մարգարյան ծննդատան 95-ամյակի առթիվ՝ հատուկ նվերներ մեր փոքրիկներին🤍

Եվ սա դեռ ամենը չէ...

Կեսդարյա նվիրում, տարիների անմնացորդ աշխատանք և արժանի գնահատանք🤍Մանկաբարձ-գինեկոլոգներ, բ.գ.դ. Կարինե Առուստամյանն ու բ...
13/10/2026

Կեսդարյա նվիրում, տարիների անմնացորդ աշխատանք և արժանի գնահատանք🤍

Մանկաբարձ-գինեկոլոգներ, բ.գ.դ. Կարինե Առուստամյանն ու բ.գ.թ. Լևոն Հակոբյանը պատվոգրերի և հուշամեդալների արժանացան՝ Մարգարյան ծննդատանը 50 տարվա մասնագիտական գործունեության համար։

🔊Մարգարյան ծննդատունը աշխատանքի է հրավիրում մայրապետների (հերթափոխային):_____Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 📲+374 ...
06/10/2026

🔊Մարգարյան ծննդատունը աշխատանքի է հրավիրում մայրապետների (հերթափոխային):
_____
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 📲+374 (10) 53-14-72 հեռախոսահամարին:
📍ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի պողոտա 22

#գործկա #Մարգարյանծննդատուն #աշխատանք #միացիրմերթիմին

Երեխայի ծննդի պետական գրանցում և ծննդյան վկայականի ստացում՝ անմիջապես Մարգարյան ծննդատանը🤍Երեխայի ծնունդը ընտանիքում ամե...
05/10/2026

Երեխայի ծննդի պետական գրանցում և ծննդյան վկայականի ստացում՝ անմիջապես Մարգարյան ծննդատանը🤍

Երեխայի ծնունդը ընտանիքում ամենահուզիչ և հիշարժան իրադարձություններից է։

Մարգարյան ծննդատանը ծնողները կարող են ծննդի պետական գրանցումն իրականացնել անմիջապես ծննդատանը և տեղում ստանալ վկայականը։

Ծառայությունը հնարավորություն է տալիս ծնողներին ծննդյան գրանցման գործընթացը կազմակերպել ավելի արագ և հարմարավետ:

Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար...
01/10/2026

Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից, ապահով ու աջակցող միջավայր ստեղծելու վրա։ Այսպիսի մոտեցման ժամանակ կտրուկ նվազում են ծննդկանի վախը, սթրեսը և նույնիսկ ցավի ընկալումը։

Փափուկ ծննդաբերություն վարելիս առաջնահերթություն է տրվում ծննդաբերող կնոջ բարեկեցությանը և հարմարավետությանը ՝ հաշվի առնելով նրա անհատական կարիքներն ու նախասիրությունները։

Փափուկ ծննդաբերության հիմնական սկզբունքներն են՝
🔸 Ծննդաբերական գործընթացի բնական ընթացքը (բնականամետ, սպասողական վարում)
🔸 Անհատականացված ու պացիենտակենտրոն մոտեցումը
🔸 Հարմարավետ ծննդասենյակը
🔸 Ջրային ցավազրկման հնարավորությունը
🔸 Աջակցի ու հարազատի ներկայությունը
🔸 Լուռ կամ, ըստ ցանկության, մեղմ երաժշտությամբ կիսամութ և ապահով մթնոլորտը

Փափուկ ծննդաբերության առավելություններն են՝
🔸 Նվազում է սթրեսն ու անհանգստությունը
🔸 Նվազում է միջամտությունների և դեղորայքների օգտագործման անհրաժեշտությունը
🔸 Ավելանում է ծննդաբերության դրական փորձի հավանականությունը
🔸 Նպաստում է մոր և մանկան կապի ամրապնդմանը
🔸 Նպաստում է արագ վերականգնմանը ծննդաբերությունից հետո:

29/09/2026

Մայրության դպրոցի նոր խմբի դասընթացների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 15-ից:

🔺Դասընթացներն անվճար են բոլորի համար։ Մանրամասները 👇
https://morevmankan.am/arm/71/Մայրության-դպրոց

Սիրով սպասում ենք Ձեզ 🤍

Գրանցվեք մայրության դպրոցի դասերին՝ զանգահարելով 📲
+374 (91) 36-06-96 հեռախոսահամարին:

21/09/2026

Հարց ու պատասխանների շարքը շարունակում ենք մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյանի հետ։
Իսկ հարցերը… ինչպես միշտ, չեն վերջանում։ 😉

📌 Դիմեք գինեկոլոգի, նույնիսկ եթե ոչինչ չի անհանգստացնում։Կանանց առողջության հետ կապված մի շարք խնդիրներ կարող են երկար ժ...
19/09/2026

📌 Դիմեք գինեկոլոգի, նույնիսկ եթե ոչինչ չի անհանգստացնում։

Կանանց առողջության հետ կապված մի շարք խնդիրներ կարող են երկար ժամանակ որևէ ախտանիշ չունենալ։ Այդ պատճառով կարևոր է չսպասել գանգատների առաջացմանը և պարբերաբար անցնել կանխարգելիչ զննություն։

👩‍⚕️ Խորհուրդ է տրվում գինեկոլոգիական զննություն անցնել առնվազն տարին մեկ անգամ։

🤍 Հոգ տարեք Ձեր առողջության մասին՝ ժամանակին։

📞 +374 60 68 58 48
📍 Մաշտոցի պող. 22, «Մարգարյան ծննդատուն»

Address

Mashtoc 22
Yerevan
0002

Alerts

Be the first to know and let us send you an email when Մարգարյան Ծննդատուն / Margaryan Maternity Hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Մարգարյան Ծննդատուն / Margaryan Maternity Hospital:

Shortcuts

Share

Category